2022
Քաջություն ունեցեք ձեռք մեկնելու համար
Հուլիս/օգոստոս 2022


«Քաջություն ունեցեք ձեռք մեկնելու համար», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:

Սպասավորության սկզբունքները

Քաջություն ունեցեք ձեռք մեկնելու համար

Աստված կօգտագործի մեզ բարի գործեր կատարելու համար, եթե մենք հաղթահարենք վախը:

Նկար
երկու տղամադ զրուցում են և ժպտում

Որպես հավատացյալներ՝ մենք քաջության մեծ կարիք ունենք այս ժամանակներում, նույնիսկ՝ սպասավորելու մեր փորձառություններում: Ջոնին (անունները փոխված են) հանձնարարված էր սպասավորել Փիթերին, մի անդամի, ով երբեք չէր հաճախել ծխի ժողովներին: Ջոնը վախենում էր մոտենալ Փիթերին, քանի որ նախկինում չէր հանդիպել նրան և չգիտեր նրա պատմությունը: Բայց հիշելով «սիրեք, կիսվեք և հրավիրեք» խորհուրդը, Ջոնը աղոթեց առաջնորդության համար, իսկ հետո ձեռնամուխ եղավ առաջինը անկեղծ ընկեր դառնալ Փիթերի համար: Նա ժամանակ տրամադրեց Փիթերին ճանաչելու համար` հաճախ այցելելով, հեռախոսային զանգերով և երբեմն դրսում նախաճաշելով: Ջոնը սկսեց լավ ճանաչել Փիթերին, իսկ Փիթերը վստահություն ձեռք բերեց իրենց ընկերության հանդեպ: Երբ նա օգնության կարիք էր ունենում, դիմում էր Ջոնին, որն էլ ուրախությամբ արձագանքում էր:

Մի օր Ջոնը հուշում ստացավ, որ Փիթերը հավանաբար պատրաստ է եկեղեցի վերադառնալու հրավերին: Իրենց հանդիպումներից մեկի ժամանակ նա բնականորեն առաջարկեց այդ միտքը: Փիթերը կանգ առավ: «Ես եկեղեցում չեմ եղել 17 տարի»,- ասաց նա: «Բայց գիտես, կարծում եմ կգամ»։ Երբ Փիթերը եկավ ծուխ, Ջոնը ողջունեց նրան և նստեց նրա կողքին: Ջոնը երախտապարտ էր, որ կարողացավ հաղթահարել իր սկզբնական վախը: Այդ ջանքերի շնորհիվ երկու տղամարդիկ ձեռք բերեցին իսկական ընկերություն, որն օրհնեց նրանց կյանքը:

Քաջություն ձեռք բերելու նոր ուղիներ փնտրեք

Նկար
Եսթերը թագավորի առջև

Եսթերը թագավորի առջև,Միներվա Կ․ Թեյչերթ

Հին Կտակարանի Եսթերի պատմությունը (տես Եսթեր 1–10), ուսուցանում է շատ սկզբունքներ, բայց գուցե ամենահանրաճանաչն է որպես քաջության պատմություն: Եսթերը շատ երիտասարդ հրեա կին էր, երբ ընտրվեց որպես թագուհի և մեծ քաջություն ցուցաբերեց, երբ վտանգի ենթարկեց իր կյանքը` իր ժողովրդին փրկելու համար:

Թագավորին խաբեությամբ համոզեցին հրաման տալ՝ սպանելու թագավորության բոլոր հրեաներին: Եսթերը մտածեց մի ծրագիր, որը պահանջում էր մեծ հավատք և կարող էր լինել միակ հնարավորությունը՝ թագավորի միտքը փոխելու համար:

Նրա մշակույթի սովորույթի համաձայն՝ առանց հրավերի թագավորին մոտենալը կարող էր մահվան դատապարտման հանգեցնել: Բայց նա քաջաբար առաջ գնաց իր ծրագրով և խնդրեց իր ժողովրդին` իր հետ ծոմ պահել (տես Եսթեր 4.16). Իր քաջարի գործողությունների և ուրիշների գործողությունների միջոցով նա կարողացավ համոզել թագավորին փոխել իր հրամանը: Եսթերի և նրա ժողովրդի աղոթքները ստացան պատասխան:

Մենք կարող ենք հետևել Եսթերի քաջության օրինակին՝ նույնիսկ սպասավորելիս, երբ մի կողմ դնենք մեր վախերը, որպեսզի ճանաչենք և օգնենք մարդուն, երբ նա դժվարությունների մեջ է:

Սկզբունքներ, որոնց շուրջ պետք է մտորենք

Ի՞նչ կարող ենք անել, եթե սպասավորելիս հայտնվում ենք մեր հարմարավետության գոտուց դուրս:

  • Ջոնը աղոթեց Աստծո առաջնորդության համար: Աստծո օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել վախը (տես Սաղմոս 34.4):

  • Մենք կարող ենք նաև աղոթել, որպեսզի զգանք Տիրոջ սերը ուրիշների հանդեպ: «Կատարյալ սերը հեռացնում է վախը» (Ա Հովհաննես 4.18):

  • Եսթերի նման մենք կարող ենք գործածել ծոմը և աղոթքը, որպեսզի զորացնենք մեր գործելու հավատքը (տես Եսթեր 4.3):

  • Մենք կարող ենք վստահ լինել, որ զորություն կա մեր ուխտերը պահելու մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 110․9)։ Պահելով մեր ուխտերը՝ հնարավորություն ենք ձեռք բերում ստանալ Նրա օգնությունը:

  • Մենք կարող ենք զորացնել մեր հավատքը` ծոմ պահելով և սրտին մոտ ընդունելով մեզ տված Տիրոջ խոստումները: Մտածեք այս հատվածներում տրված խոստումների մասին. Երկրորդ Օրինաց 31.6, Եսայիա 41.10, Բ Տիմոթեոս 1.7, Վարդապետություն և Ուխտեր 6.33:

Ի՞նչ կարող ենք անել

Քաջություն ունեցեք ձեռք մեկնելու համար Անկախ այն բանից՝ ցանկանում եք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, թե հրավիրել նրան ինչ-որ բան անել, որը կօրհնի նրա կյանքը, Աստված միշտ կօգնի ձեզ:

Տպել