Լիահոնա
Մորմոնի Գրքի կենտրոնական կերպարը
Հունվար 2024


«Մորմոնի Գրքի կենտրոնական կերպարը», Լիահոնա, հունվար 2024 թ.

Բարի գալուստ այս թողարկում

Մորմոնի Գրքի կենտրոնական կերպարը

Շատ տարիներ առաջ իմ սպասավորող եղբայրները հրավիրեցին ինձ լրջորեն ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Երբ նրանք հաղորդեցին ինձ այս հրավերը, ես հասկացա, որ չնայած ես ամեն օր մի փոքր կարդում էի Մորմոնի Գրքից, ես լրջորեն չէի ուսումնասիրում այն:

Նրանք ինձ հետ կիսվեցին մի խոստումով, որը հիմնված էր նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի խոսքերի վրա. «[Մորմոնի Գրքում] մի զորություն կա, որը կսկսի հոսել ձեր կյանք, երբ դուք սկսեք լրջորեն ուսումնասիրել այդ գիրքը: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ դիմակայելու գայթակղությանը … խաբեությունից խուսափելու համար,… որպեսզի մնաք նեղ ու անձուկ արահետի վրա» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թավտ Բենսոն [2014], 141):

Ես ընդունեցի նրանց հրավերը և հաջորդ ամիսներին տեսա, որ նրանց խոստումը կատարվեց։ Գիրքը փոխեց իմ կյանքը:

Հիմնական պատճառը, որ Մորմոնի Գիրքը մեզ հոգևոր զորություն է տալիս, այն է, որ մեզ ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին: Նախագահ Հենրի Բ. Այրինգը իր հոդվածի էջ 4-ում գրում է. «Նրանք, ովքեր անկեղծորեն կարդում են Մորմոնի Գիրքը, ապրում են նրա ցուցումներով և աղոթում նրա ճշմարտացիության մասին, կզգան Սուրբ Հոգին, կմեծացնեն իրենց հավատքը Փրկչի հանդեպ և վկայությունը Նրա մասին:

Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքի կենտրոնական կերպարն է: «Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքում» (էջ 10) մեր հոդվածում ես և իմ համահեղինակ Մեդիսոն Սինքլերը կիսվում ենք այն մտքով, որ Մորմոնի Գրքում Փրկչի մասին ավելի քան 7000 հղում կա:

Ես գիտեմ, որ այս տարի, երբ մենք ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը Եկ, հետևիր ինձ ձեռնարկի հետ միասին, մենք ավելի կմոտենանք Հիսուս Քրիստոսին:

Սիրով՝

Ջոն Հիլթոն III

Բրիգամ Յանգ համալսարանի կրոնական կրթության պրոֆեսոր

Նկար
կինը կարդում է սուրբ գրությունները

Լուսանկարը՝ Ջ. Կիրկ Ռիչարդսի

Տպել