Լիահոնա
Մեր լույսն անապատում
Հունվար 2024


«Մեր լույսն անապատում», Լիահոնա, հունվար 2024:

Մեր լույսն անապատում

Նրանք, ովքեր անկեղծորեն կարդում են Մորմոնի Գիրքը, ապրում են նրա ցուցումներով և աղոթում նրա ճշմարտացիության մասին, կզգան Սուրբ Հոգին և կմեծացնեն իրենց հավատքն ու վկայությունը Փրկչի հանդեպ:

Նկար
Հարեդի եղբայրը՝ փայլուն քարերի հետ

Հարեդի եղբոր նկարը փայլուն քարերով, նկարը՝ Նորմանդի Փաուլթերի

Նույնիսկ պատանի հասակում ես վկայություն ունեի Մորմոնի Գրքի մասին: Ինձ հատկապես գրավել էր պատմությունը, որտեղ նկարագրվում է Հարեդի եղբոր և նրա ժողովրդի՝ դեպի «խոստումի երկիր» կատարած ճամփորդությունը (Եթեր 2.9):

Երբ Հարեդի եղբայրը բախվեց չլուսավորված նավերով ճանապարհորդելու հեռանկարին, հարցրեց. «Ահա, ով Տեր, մի՞թե դու թույլ կտաս, որ մենք անցնենք այս մեծ ջուրը խավարի մեջ: Տերը պատասխանեց. «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում» (Եթեր 2.22, 23

Հարեդի եղբայրը գիտեր, որ Տերը ամենազոր է: Նա գիտեր, որ Տերն է ողջ լույսի աղբյուրը: Նա գիտեր, որ Տերը պատվիրել էր իր ժողովրդին կարիքի ժամանակ դիմել Իրեն: Ուստի, հավատք դրսևորելով առ Տերը, Հարեդի եղբայրը պատրաստեց 16 փոքր քարեր։ Դուք հիշում եք, որ նա այնուհետև խնդրեց Տիրոջը դիպչել քարերին Իր մատով, «որ դրանք կարողանան փայլել խավարում» (Եթեր 3.4):

Այդ քարերին դիպչող Տիրոջ պատկերը, դաջվել է իմ մտքում այն պահից, երբ ես առաջին անգամ կարդացի այդ պատմությունը: Ես տեսնում եմ այդ տեսարանը, կարծես այն տեղի է ունենում իմ աչքի առաջ։ Գուցե դա այն պատճառով է, որ լույսով ցրվող խավարի պատկերն իրական է ինձ համար:

Երբ ես չեմ զգում Սուրբ Հոգուն, երբ մի փոքր անհամատեղելի եմ Տիրոջ Հոգու հետ, ես խավար եմ զգում: Բայց երբ կարդում եմ Մորմոնի Գիրքը, լույսը վերադառնում է: Մորմոնի Գիրքն ինձ համար եղել է որպես փայլուն քար, որին դիպչել է Տերը: Այն լուսավորել է իմ կյանքի ճամփորդությունը:

Հավերժական լույս

Ինչպես նրանք, ովքեր Տիրոջ ձեռքով բերվել էին հին Ամերիկա մայրցամաք, մենք բոլորս բախվում ենք փոթորիկների և մութ օրերի՝ դեպի վեհացման խոստումի երկիր մեր ճամփորդության ընթացքում: Բայց Տերը մեզ համար կանի այն, ինչ նա արեց հարեդացիների և նեփիացիների համար: Նա կառաջնորդի մեզ և կլուսավորի մեր ճանապարհը, եթե մենք հնազանդվենք Նրան, հավատք գործադրենք Նրա հանդեպ և խնդրենք Նրա օգնությունը:

Տերն ասաց Նեփիին. «Եվ ես կլինեմ նաև ձեր լույսն անապատում. և կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը, եթե լինի այնպես, որ դուք պահեք իմ պատվիրանները. ուստի, որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կառաջնորդվեք դեպի խոստացված երկիր. և դուք կիմանաք, որ իմ կողմից է, որ դուք առաջնորդվում եք» (1 Նեփի 17.13):

Տերն ասաց Նեփիի եղբորը՝ Հակոբին. «Ես հավիտյան լույս կլինեմ նրանց համար, ովքեր լսեն իմ խոսքերը» (2 Նեփի 10.14):

Փրկչի մասին մարգարեն Աբինադին վկայել է. «Նա է լույսն ու կյանքն աշխարհի. այո, լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել» (Մոսիա 16.9):

Իր մասին Փրկիչը վկայել է. «Ես եմ լույսը և աշխարհի կյանքը»: Նա ավելացրել է. «Ահա ես եմ լույսը. Ես օրինակ եմ ծառայում ձեզ համար» (3 Նեփի 9.18. 18.16):

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը քայլում է

Զգացեք լույսը

Ես սիրում եմ մեր մարգարեին՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնին: Ես նրա կողքին ծառայելու օրհնությունն ունեմ: Երբ նա մտնում է սենյակ, այդ սենյակն անմիջապես ավելի պայծառ է դառնում: Նա իր հետ կրում է Քրիստոսի Լույսը:

Քրիստոսի Լույսն իրական է: Դա «աստվածային էներգիան է, զորությունն է կամ ազդեցությունը, որը բխում է Աստծուց Քրիստոսի միջոցով և կյանք ու լույս է տալիս ամեն ինչին»։ Դա նվիրական հոգևոր պարգև է, որը կարող է առաջնորդել Աստծո զավակներին դեպի Սուրբ Հոգին և Հիսուս Քրիստոսի ավետարանը:1 Մորմոնի Գրքի ընթերցումը զորացնում է այդ Լույսը:

Երբեմն մենք պետք է հետ նայենք մեր կյանքին, որպեսզի հիշենք, թե ինչպես են մեզ օգնել մեր ճամփորդության ընթացքում: Երբ հետ ենք նայում, մենք կարող ենք կրկին զգալ Փրկչի ազդեցությունը: Երբ սուրբ գրություններն ասում են. «Հիշիր, հիշիր» (Հելաման 5.12), կարծում եմ, որ դրանք մեզ ասում են. «Մի հիշիր այն, ինչ ժամանակին գիտեիր կամ զգում էիր. ավելի շուտ, նորից զգա այդ լույսը»։

Ոմանց համար հոգևոր լույսի զգացումը հեշտությամբ է գալիս: Մյուսների համար գուցե դժվար լինի զգալ հոգևոր լույսը անձնական խնդիրների կամ աշխարհիկ շեղումների պատճառով: Բայց եթե մենք հավատարիմ լինենք, լույսը կգա, երբեմն այնպիսի ձևերով, որոնք մենք չենք սպասում:

Նախագահ Նելսոնը, ով խորհուրդ է տվել մեզ «աղոթքով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը ամեն օր»,2 կիսվել է մի քանի եղանակներով, որոնցով Մորմոնի Գիրքը կարող է մեզ ավելի մոտեցնել Փրկչին և օգնել մեզ զգալ ավետարանի լույսը, հասկանալ ավետարանի ճշմարտությունները և ապրել ավետարանի ուսմունքներով։

Նախագահ Նելսոնն ասել է, որ երբ մենք կարդանք Մորմոնի Գիրքը, Հիսուս Քրիստոսի Քավության մեր ըմբռնումն ու գնահատանքը կաճի:

Մենք կզգանք «վերստին ծնվելու» ցանկություն (Մոսիա 27.25), քանի որ գիրքն օգնում է մեզ զգալ սրտի փոփոխություն (տես Մոսիա 5.2):

Երբ մենք կարդանք և ուսումնասիրենք Մորմոնի Գրքի ուսմունքները Իսրայելի հավաքման մասին, մենք կզգանք ավելի մեծ ցանկություն՝ փնտրելու մեր մահացածներին և տաճարում նրանց համար փրկության ու վեհացման արարողություններ կատարելու:

Մենք լույս կզգանք, երբ ստանանք մեր հարցերի պատասխանները, որոշումներ կայացնելու առաջնորդություն և ուժ՝ ապաշխարելու և չարին դիմակայելու համար:

Եվ երբ մենք կարդանք Մորմոնի Գրքում հայտնաբերված ճշմարտությունները, մենք կզգանք բժշկում, մխիթարություն, վերականգնում, աջակցություն, ուժ, սփոփանք և ուրախություն մեր հոգու համար:3

«Օ, ուրեմն, մի՞թե սա իրական չէ»: Ալման հարցրեց ճշմարտության ուռչող բողբոջող սերմի մասին, գիտելիքի և վկայության մասին: «Այո՛, որովհետև դա լույս է. և այն, ինչ լույս է, բարի է, որովհետև տեսանելի է, հետևաբար, դուք պետք է իմանաք, որ այն բարի է» (Ալմա 32.35):

Նկար
Հիսուս Քրիստոսի դիմանկարը

Քրիստոսի նկարը, Հենրիխ Հոֆման

Գտեք Փրկչին մթության մեջ

Երբ իմ ընկեր Քեմրինը 10 տարեկան էր, նա հիվանդացավ աչքի հազվագյուտ, բայց մշտական հիվանդությամբ, որը վարակեց նրա աջ աչքի եղջերաթաղանթը:4 Երբեմն, երբ դրա հետ կապված ցավը դառնում էր մշտական և անտանելի, Քեմրինը չէր կարողանում տանել որևէ տեսակի լույսի առկայություն: Ծնողները, անհանգստանալով, որ նա կարող է կուրանալ, մթնեցնում էին նրա ննջասենյակի պատուհանները՝ փորձելով հարմարավետություն ստեղծել նրա համար: Քեմրինի մայրը՝ Ժաննան, պատմում է.

«Նրա ախտորոշումից մոտ չորս ամիս անց ես մտա նրա մութ սենյակը: Երբ աչքերս հարմարվեցին, ես տեսա, որ Քեմրինը պտղի դիրքով կծկված է իր մահճակալի վրա: Նա այնպիսի ցավերի մեջ էր, որ չշարժվեց և նույնիսկ լաց չեղավ, երբ լսեց, որ ես ներս մտա: Նա պարզապես պառկած էր այնտեղ, և նրա երկու աչքերը փակվել էին այտուցներից:

«Ես ծնկի իջա նրա մահճակալի մոտ, բռնեցի նրա ձեռքը և սեղմեցի այն երեք անգամ, որը մեր գաղտնի ծածկագիրն էր՝ «Ես սիրում եմ քեզ»: Սովորաբար նա չորս անգամ հետ էր սեղմում, ասելով՝ «Ես քեզ ավելի շատ եմ սիրում», բայց չպատասխանեց: Նա ահավոր ցավերի մեջ էր։ Այտերիցս հոսող արցունքներով ես նայեցի գնդակի նման կծկված իմ երբեմնի աշխույժ 10-ամյա երեխային: Սիրտս կտոր-կտոր եղավ»։

Ժաննան լուռ, սրտանց աղոթեց.

«Ես ասացի Երկնային Հորը՝ ես գիտեմ, որ Դու ամենից լավ գիտես, բայց խնդրում եմ, օգնիր նրան»: Երբ ես այնտեղ նստած աղոթում էի, ջերմության և մխիթարության զգացումը պատեց հոգիս: Ես հանգստություն զգացի, երբ միտքս եկան այս խոսքերը Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին. «Նա է լույսը»: Գտեք Նրան խավարի մեջ»:

Ժաննան բարձրացրեց գլուխը և շշնջաց Քեմրինի ականջին. «Դու պետք է Փրկչին գտնես մթության մեջ»:

Այնուհետև Քեմրինը քնեց՝ լսելով օրհներգեր և սուրբ գրություններ Եկեղեցու գրադարանի հավելվածից:

Նկար
աղջիկ, որի աչքին վիրակապ կա

Երբ Քեմրինի աչքի բորբոքումն ուժեղանում է, նա գտնում է Փրկչին մթության մեջ:

Լուսանկարը՝ Քեմրինի ընտանիքի կողմից

Քեմրինի հիվանդությունը հիմնականում դադարի մեջ է, բայց երբ այն բռնկվում է, Ժաննան և նրա ամուսինը՝ Դարինը, մխիթարում են նրան և նորից ծածկոցներ են դնում նրա ննջասենյակի պատուհանների վրա: Այդ ցավոտ ժամանակներում Քեմրինն ասում է. «Ես պարզապես գտնում եմ Փրկչին մթության մեջ»:5

Երբ կյանքը թվում է «մութ և մռայլ մի անապատ» (1 Նեփի 8.4), մեզ նույնպես կարող է անհրաժեշտ լինել գտնել Փրկչին մթության մեջ: Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն իր վկայությամբ՝ «որ Հիսուսը Քրիստոսն է, Հավերժական Աստվածը»,6 կառաջնորդի մեզ դեպի Նա: Ես գիտեմ, որ նրանք, ովքեր անկեղծորեն կարդում են Մորմոնի Գիրքը, ապրում են դրա ցուցումներով և աղոթում դրա ճշմարտացիության մասին, կզգան Սուրբ Հոգին և կմեծացնեն իրենց հավատքն ու վկայությունը Փրկչի հանդեպ:

Թող որ մենք երախտագիտություն դրսևորենք այս «ամենաճիշտ» գրքի համար7՝ կարդալով այն, գնահատելով այն և օգտագործելով այն՝ ամրացնելու մեր և ուրիշների հավատքը Աշխարհի Լույսի հանդեպ:

Տպել