Լիահոնա
Արդյո՞ք ես առաջինը Տիրոջն եմ դիմում
Հունվար 2024


«Արդյոք ես առաջինը Տիրո՞ջն եմ դիմում», Լիահոնա, հունվ. 2024:

Եկ, հետևիր ինձ

1 Նեփի 11–15

Արդյո՞ք ես առաջինը Տիրոջն եմ դիմում

Նկար
Նեփին աղոթում է

1 Նեփի 2.16 հատվածից մենք գիտենք, որ երբ Նեփին հանդիպեց անորոշության, նա դարձավ դեպի Տերը, և Տերը փափկացրեց նրա սիրտը: Մյուս կողմից, երբ Լամանն ու Լեմուելը բախվեցին անորոշության, նրանք վիճեցին միմյանց հետ և ապավինեցին իրենց եղբայր Նեփիին պատասխանների համար՝ Տիրոջն ապավինելու փոխարեն (տես 1 Նեփի 15.8–9):

Լամանը և Լեմուելը ցույց են տալիս մի օրինակ, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք ճշմարտության համար ավելի շուտ ապավինում ենք բացառապես ուրիշներին, այլ ոչ թե Տիրոջը: Նեփին հոգևորապես ուժեղացավ և հավատարիմ մնաց Աստծուն իր ողջ կյանքի ընթացքում, մինչդեռ Լամանը և Լեմուելը ի վերջո լքեցին իրենց հոր ուսմունքները Տիրոջ մասին: Թեև Նեփին վստահելի աշակերտ էր, նույնիսկ նա գիտեր, որ ինքը փոխարինող չէր՝ ճշմարտությունը անմիջապես Տիրոջից փնտրելու համար (տես 1 Նեփի 15.6–11):

Երբ գնահատում եք ձեր կախվածությունը Տիրոջից կամ այլ մարդկանցից, այս տարբերակներից որի՞ հետ եք առնչվում:

Աշխարհիկ աղբյուրներ

Ավետարանի աղբյուրներ

Ես հաճախ մոռանում եմ խորհել այն մասին, թե ինչ ուսուցանվեց գերագույն համաժողովի ժամանակ:

Ես պարբերաբար ուսումնասիրում եմ գերագույն համաժողովի ելույթները, որպեսզի ղեկավարների խոսքերը թարմ պահեմ իմ մտքում:

Երբ ես հարցեր եմ ունենում, ստուգում եմ սոցիալական մեդիան կամ իմ սիրելի փոդքասթերը՝ պատասխաններ գտնելու համար:

Երբ ես հարցեր եմ ունենում, օգնություն եմ փնտրում սուրբ գրություններում կամ ժամանակակից մարգարեների խոսքերում:

Ես հաճախ մոռանում եմ աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները:

Աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը իմ կյանքի կանոնավոր մասն են կազմում:

Ուրիշ մարդիկ ավելի լավ խորհուրդներ ունեն, քան Եկեղեցու ղեկավարները կամ սուրբ գրությունները:

Ես խաղաղություն եմ գտնում՝ լսելով Եկեղեցու ղեկավարների խոսքերը և սուրբ գրությունները:

Ես ավելի շատ եմ գնահատում ուրիշների կարծիքները, քան ավետարանի ուսմունքները:

Ես կարևորում եմ ավետարանի ուսմունքները և ոգեշնչումը Սուրբ Հոգուց:

Տպել