Լիահոնա
Իմ ուղերձը Տիրոջից
Հունվար 2024


«Իմ ուղերձը Տիրոջից», Լիահոնա, հունվար 2024

Դիմանկարներ հավատքի թեմայով

Իմ ուղերձը Տիրոջից

Ես սովորեցի, որ Մորմոնի Գրքից ուսուցանելը լավ միջոց էր դրա մասին իմ վկայությունը գտնելու համար:

Նկար
տղամարդը ժպտում է՝ գիրքը ձեռքին

Լուսանկարները՝ Լեսլի Նիլսոնի

1993 թ.-ին՝ երեք օր անց Պոլոկվանե (Հարավային Աֆրիկայի հյուսիս) իմ տեղափոխությունից հետո, դուռը թակեցին։ Երբ ես բացեցի այն, տեսա, որ այնտեղ կանգնած էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկու միսիոներն:

Ես մեծացել եմ որպես խորապես կրոնասեր մարդ, և իմ ընտանիքը միշտ զգուշացրել է ինձ հեռու մնալ միսիոներներից: Բայց նրանք հաճելի թվացին, իսկ ես հաճույքով եմ խոսում կրոնի մասին, ուստի նրանց ներս հրավիրեցի:

Հրաշալի այցելությունից հետո նրանք ինձ ասացին. «Կարո՞ղ ենք ձեզ Մորմոնի Գիրք տալ»:

«Սպասեք մեկ րոպե», - պատասխանեցի ես: «Կարծում եմ, որ ես ունեմ այն»:

Երբ ես ցույց տվեցի իմ օրինակը, նրանք ապշեցին։ Ես բացատրեցի, որ մի քանի տարի առաջ իմ հայրենի քաղաքում՝ Քեյփթաունում, միսիոներներն ինձ Մորմոնի Գիրք էին տվել ցուցահանդեսի ժամանակ: Ես պահեցի այն և երբեմն թերթում էի:

Այդ այցելությունից հետո ես կրկին հրավիրեցի միսիոներներին: Սակայն ես մեծացել էի մեկ այլ եկեղեցում, որտեղ խորթ հայրս ծառայում էր։ Կրկին մկրտվելու միտքը դարձավ իմ դարձի գայթակղության քարերից մեկը: Այնուամենայնիվ, ես սկսեցի հաճախել Եկեղեցու փոքր ճյուղը: Մոտ մեկուկես տարի անց ճյուղի նախագահը ինձ կանչեց իր աշխատասենյակ։

«Մենք ցանկանում ենք, որ դուք վկայություն ստանաք»

«Դեյվիդ, ես ուզում եմ ձեզ մարտահրավեր ներկայացնել», - ասաց ճյուղի նախագահը: «Մենք իսկապես ցանկանում ենք, որ դուք վկայություն ստանաք Մորմոնի Գրքի մասին: Ես զգում եմ, որ դուք կարող եք դա անել, եթե ես ձեզ կանչեմ ուսուցանելու ավետարանի վարդապետությունը: Դուք արդեն դասավանդում եք համալսարանում և չեք վախենում կանգնել մարդկանց առջև»:

Այսօր ուսուցիչները պետք է լինեն Եկեղեցու անդամներ:1 Բայց այն ժամանակ ճյուղի նախագահը ոգեշնչված զգաց՝ խնդրելով ինձ ուսուցանել: Ես շնորհակալ եմ դրա համար:

«Լավ», - ասացի ես:

Ամեն շաբաթ երեկո ես շատ մանրամասն ուսումնասիրում էի դասը, որպեսզի կարողանայի հասկանալ այն, իմանալ այն և առնչվել Մորմոնի Գրքի պատմություններին և հերոսներին: Ինձ համար գրքի ուսուցումն իսկապես լավ միջոց էր դրա մասին իմ վկայությունը գտնելու համար:

Մի կիրակի՝ մոտ մեկ տարի ուսուցանելուց հետո, Պրետորիայից միսիայի նախագահը եկավ համաժողովի և մասնակցեց Կիրակնօրյա դպրոցի իմ դասին:

«Շնորհակալ եմ, եղբայր Բեքսթեր», - ասաց նա հետո: Հիանալի դաս էր: Որտեղի՞ց եք»:

Երբ ես նրան ասացի Քեյփթաունից եմ, նա հարցրեց, թե որ ծուխ եմ հաճախել:

«Ես ծուխ չեմ հաճախել».

«Ի՞նչ նկատի ունես», - հարցրեց նա:

«Ես այն եմ, ինչ դուք կկոչեիք որպես հեթանոս», - ասացի ես: «Ես Եկեղեցու անդամ չեմ»:

Նրա դեմքը գունատվեց և շտապեց ճյուղի նախագահի մոտ:

«Դու սուրբ գրություններն ուսուցանող ոչ անդա՞մ ունես», - միսիայի նախագահը հարցրեց նրան։

«Դե, նա վա՞տ վարեց դասը»:

«Ոչ»:

«Արդյոք նա ոգեշնչո՞ղ էր»:

«Այո»:

«Արդյոք Նա ուսուցանել է ճշմարի՞տ վարդապետություն»:

«Այո»:

Նրանք ինձ թույլ տվեցին շարունակել ուսուցումը: Մի քանի ամիս անց՝ Սուրբ ծննդյան տոներին ես գնացի Քեյփթաուն՝ այցելելու ընտանիքիս: Մինչ ես այնտեղ էի, մայրս ինձ ասաց, որ պատրաստվում է հեռանալ իր եկեղեցուց խորթ հորս մահից հետո: Հենց այդ պահին Տերն օգնեց ինձ ազատվել մեղքի զգացումից, որ ունեի մորս և այդ եկեղեցու հանդեպ հավատարմության պատճառով:

Երբ վերադարձա տուն, զանգահարեցի ճյուղի նախագահին։

«Ես կուզենայի վաղը մկրտվել», - ասացի նրան:

«Դեյվիդ, վստա՞հ ես»:

«Բացարձակ», - ասացի ես: «Ես ուղերձ ստացա Տիրոջից»։

Նկար
ձեռքերը՝ գիրքը բռնած

«Ես քեզ տալու բան ունեմ»

Երբ իմ կենսաբանական հորը ասացի, որ ես դարձել եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, չէի կարողանում հասկանալ, թե նա ինչու էր այդքան հանգիստ:

«Թույլ տուր քեզ պատմել իմ պատմությունից», - ասաց նա:

Հայրս, որը երբեք ինձ հետ չէր խոսել կրոնի մասին, ասաց, որ երիտասարդ տարիքում հաճախել էր Քեյփթաունի Եկեղեցու Կումորա ծուխը: Նա խաղացել էր ծխի բասկետբոլի թիմում։ Նա մի քանի մտերիմ ընկերներ էր ձեռք բերել, որոնք Վերջին Օրերի Սրբեր էին: Նրա լավագույն ընկերներից մեկը միսիոներ էր, որն իր միսիայից հետո սպանվեց Վիետնամում:

Եթե հայրս չկորցներ այդ ընկերոջը, կարծում եմ, որ նա կմիանար Եկեղեցուն: Նրա կյանքը բոլորովին այլ ընթացք կունենար: Տարիներ անց նա դեռևս մեծ հարգանք էր տածում Վերջին Օրերի Սրբերի հանդեպ: Նա ոչ մի կրոն չէր դավանում, բայց բացարձակապես պաշտպանում էր Եկեղեցուն միանալու իմ որոշումը:

Խորթ հորս մահից մի քանի ամիս անց ես մորս ասացի իմ մկրտության մասին։ Նա այնքան էլ ուրախ չէր դրա համար, ինչպես հայրս: Այնուամենայնիվ, երբ ես գնացի Նիդեռլանդներ՝ մորս կողմից հոլանդացի ընտանիքի անդամներին այցելելու, նրանց հետ կիսվեցի իմ դարձի մասին։ Այդ ժամանակ ես իմացա Եկեղեցու հետ մեկ այլ ընտանեկան կապի մասին:

Իմ այցելության ժամանակ մորեղբայրս մոտեցավ ինձ։ «Ես քեզ տալու բան ունեմ», - ասաց նա: Հետո նա ինձ հանձնեց Մորմոնի Գրքի առաջին հրատարակությունը հոլանդերենով, որը հրատարակվել էր 1890 թվականին:

«Դա վաղուց մեր ընտանիքին էր պատկանում»,- ասաց նա։ «Ես ցանակնում եմ, որ դու դա ունենաս»:

Եկեղեցու հետ այս երկու ընտանեկան կապերը շատ մխիթարական էին ինձ համար: Այսօր ես գանձի նման պահում եմ այդ Մորմոնի Գիրքը հոլանդերենով: Գիրքն ինձ հիշեցնում է այն առաջին միսիոներներին, որոնք այցելեցին ինձ: Այն հիշեցնում է ինձ, թե որքան կարևոր էր Մորմոնի Գրքի ուսուցումը իմ դարձի համար: Դա ինձ հիշեցնում է Եկեղեցու հանդեպ հանգուցյալ հորս հարգանքի մասին, և որ իմ նախնիներից ոմանք ընդունել էին վերականգնված ավետարանը:

Այն նաև հիշեցնում է ինձ, որ Մորմոնի Գիրքն իսկապես զորություն ունի համոզելու և՛ «հրեային, և՛ հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է, Հավերժական Աստվածը, որն իրեն դրսևորում է բոլոր ազգերին»:2

Հղումներ

  1. Տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 30.1.3, ChurchofJesusChrist.org։

  2. Մորմոնի Գիրք. տիտղոսաթերթ:

Տպել