Լիահոնա
Գտնենք Փրկչի լույսը Մորմոնի Գրքում
Հունվար 2024


«Գտնենք Փրկչի լույսը Մորմոնի Գրքում», Լիահոնա, հունվար 2024

Ծնողների համար

Գտնենք Փրկչի լույսը Մորմոնի Գրքում

Նկար
ընտանիքը կարդում է միասին

Հարգելի ծնողներ,

Այս ամսվա համարը գաղափարներ է տալիս Մորմոնի Գրքի մասին՝ որպես Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագիր 2024 թ. համար: Ստորև բերված հոդվածները քննարկում են լույսն ու ճշմարտությունը գտնելու բանալիները մի աշխարհում, որը հաճախ լցված է խավարով և շփոթությամբ:

Ավետարանի քննարկումներ

Փնտրենք Փրկչի լույսը

Ձեր ընտանիքի հետ կիսվեք որոշ գաղափարներով 4-րդ էջում տրված նախագահ Այրինգի հոդվածից և քննարկեք լույսի դերը մեր կյանքում: Վերանայեք Քեմրինի պատմությունը Փրկչին մթության մեջ գտնելու մասին: Ինչպե՞ս կարող է ձեր ընտանիքը գտնել Փրկչի լույսը՝ այս տարի Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության միջոցով:

Որտեղ փնտրել ճշմարտությունը

Աստված ողջ ճշմարտության աղբյուրն է, և մենք կարող ենք սովորել Նրա ճշմարտությունը՝ ջանասիրաբար փնտրելով այն: Երեց և քույր Սիլվաները պետք է որոշեին, թե որտեղ պետք է ապրեն միսիայից վերադառնալուց հետո, ուստի նրանք առաջնորդություն փնտրեցին Տիրոջից (տես էջ 20): Ե՞րբ է Տերը տվել ձեզ անհրաժեշտ առաջնորդությունը:

Տես ավելին ձեր Ավետարանի ուսումնասիրության ժամանակ

Արվեստի թանգարան այցելելիս մարդիկ հաճախ շտապում են տեսնել այն ամենը, ինչ կարող են, որի պատճառով նրանք, գուցե, բաց են թողնում են արվեստի գեղեցկությունը: Նմանապես, Մորմոնի Գրքի ընթերցողները կարող են բաց թողնել կարևոր ճշմարտությունները, եթե կարդան շտապելով: Ի՞նչ ռազմավարություններ կարող են օգնել մեզ ուշադիր կարդալ սուրբ գրությունների այս գիրքը: Որոշ գաղափարների համար, տես էջ 12:

Եկ, հետևիր ինձ. Ընտանեկան զվարճանք

Նեղ և անձուկ արահետ

1 Նեփի 8, 11, 15

Կենաց ծառի պտղից ճաշակելը Հիսուս Քրիստոսի միջոցով հավերժական կյանք ընտրելու խորհրդանիշն է (տես 1 Նեփի 15.36, Վարդապետություն և Ուխտեր 14․7): Փորձեք այս վարժությունը և իմացեք, թե ինչպես է երկաթյա ձողը (Աստծո խոսքը) առաջնորդում մեզ դեպի Աստծո այս մեծագույն պարգևը:

  1. Կենաց ծառի նկարը փակցրեք պատին:

  2. Նկարի տակ փակցրեք պարան (որը ներկայացնում է երկաթյա ձողը) և թող ինչ-որ մեկը կանգնի սենյակի մյուս կողմում՝ պահելով պարանի մյուս ծայրը:

  3. Հաշվեք, թե որքան ժամանակ է պահանջվում, որ աչքերը կապած երեխան քայլի սենյակի մի ծայրից մինչև կենաց ծառը՝ առանց պարանից բռնվելու:

  4. Հիմա հաշվեք, թե որքան ժամանակ է պահանջվում պարանից բռնվելով կենաց ծառին հասնելու համար:

Քննարկում. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ամուր կառչենք երկաթյա ձողից և երբեք բաց չթողնենք:

Տպել