Լիահոնա
Հաղթահարել հոգևոր աննպատակությունը. ի՞նչ պետք է անեմ այժմ
Հունվար 2024


«Հաղթահարել հոգևոր աննպատակությունը. ի՞նչ պետք է անեմ այժմ», Լիահոնա, հունվար 2024։

Չափահաս երիտասարդներ

Հաղթահարել հոգևոր աննպատակությունը. ի՞նչ պետք է անեմ այժմ

Երբ մենք շարժվում ենք դեպի Հիսուս Քրիստոսը, մենք երբեք աննպատակ չենք լինում:

Նկար
լողացող խողովակ ջրի վրա

Չափահաս երիտասարդության տարիքին անցնելը ինձ համար շատ ոգևորիչ էր: Ես պատրաստ էի սկսել կառուցել այն կյանքը, որը միշտ ցանկացել եմ: Ես ծառայեցի միսիա Բրազիլիայում, իսկ երբ տուն վերադարձա, ընդունվեցի համալսարան: Ես ավարտեցի կրթությունս, գտա լավ աշխատանք և ձգտեցի ապրել որպես Քրիստոսի աշակերտ:

Եվ ես դեռ կյանքի այս փուլում եմ: Ուղղակի ամեն ինչ անում եմ Նրան հետևելու համար:

Ես շատ երախտապարտ եմ մինչ այժմ ունեցած հնարավորությունների և օրհնությունների համար: Այնուամենայնիվ, երբ հետ եմ նայում և տեսնում, որ ես կապել եմ բոլոր ուխտերը, որոնք կարողացել եմ՝ մինչև այս կետը (բացի ամուսնությունից), և հասել եմ այն մեծ ուղենիշներին, որոնք միշտ ծրագրել եմ, բայց երբեմն զգում եմ, որ առաջընթաց չունեմ՝ վստահ չեմ, թե ինչպես առաջադիմել, հատկապես հոգևորապես:

Ես տեսել եմ, թե ինչպես են իմ շրջապատի չափահաս երիտասարդները նույնպես պայքարում: Ոմանք նույնիսկ լքել են Եկեղեցին, քանի որ իրենց աննպատակ վիճակում են զգում կամ բախվում են չբավարարված ակնկալիքներին: Նրանց գործողությունները հաճախ են ավելացել իմ կյանքի հարցերի ցանկում:

Այնուամենայնիվ, հենց հիմա, իմ ամենամեծ հարցերը Երկնային Հոր համար հետևյալն են. Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել հոգևոր աննպատակության այս զգացումը: Ի՞նչ պետք է անեմ այժմ։

Երբ ես բախվեցի այս հարցերին, սովորեցի մի քանի կարևոր ճշմարտություն, որոնք ինձ օգնեցին կողմնորոշվել անորոշության այս պահին:

Թույլ մի տվեք, որ ուշադրությունը շեղող հանգամանքները հեռացնեն ձեզ ճանապարհից

Այս ընթացքում, երբ չգիտեմ՝ ինչ անել հաջորդիվ կամ ինչ ակնկալել, ես նկատել եմ, թե աշխարհի շեղումներն ինչպես կարող են հեշտությամբ առաջնահերթ դասվել հոգևոր բաներից: Քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ասել է. «Աշխարհը լի է ուշադրությունը շեղող հանգամանքներով, որոնք կարող են գայթակղել նույնիսկ ընտրյալներին, որոնց պատճառով նրանք անլուրջ են վերաբերվում իրենց ուխտերի համաձայն ապրելուն»:1

Ես տեսել եմ այլ չափահաս երիտասարդների, որոնք մաքառումների մեջ են իրենց վկայությունների հետ միսիայից վերադառնալուց հետո: Ես նաև տեսել եմ, թե ինչպես են ոմանք հասնում այնպիսի ուղենիշների, ինչպիսիք են համալսարանն ավարտելը կամ ամուսնանալը, և ի վերջո շեղվում են ամենակարևոր բաներից, երբ տեղ չեն տալիս Հիսուս Քրիստոսի ավետարանին իրենց նոր առօրյայում:

Ես անցել եմ նաև հոգևոր վերելքների և անկումների միջով: Երբեմն դժվար է եղել ոգեշնում ունենալ և չծուլանալ, երբ խոսքը վերաբերում է հոգևոր սովորություններին, հատկապես, երբ որոշ օրհնություններ անմիջապես չեն գալիս, երբ ես հույս ունեմ: Ես միշտ ցանկանում եմ առաջադիմել և կատարելագործվել, ես չեմ ուզում հոգևորապես լճացած մնալ: Բայց երբեմն զգում եմ, որ ուղղակի գնում եմ հոսքի հետ՝ առանց նպատակի:

Այնուամենայնիվ, երբ ես ամեն օր ժամանակ եմ հատկացնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար, հատկապես փոքր և հասարակ ձևերով (տես Ալմա 37.6), ես զգում եմ, թե ինչ մխիթարություն և կայունություն է բերում ինձ Նրա ավետարանը, նույնիսկ երբ աշխարհն այդքան անկայուն է:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Ես խնդրում եմ ձեզ, թույլ տվեք, որ Աստված տնօրինի ձեր կյանքում: Ձեր ժամանակի արդար բաժինը հատկացրեք Նրան։ Երբ անեք դա, կնկատեք, թե ինչ է տեղի ունենում ձեր դրական հոգևոր լիցքի հետ»։2 Երբ ես գիտակցաբար ընտրում եմ հավատալ Հիսուս Քրիստոսին ամեն օր և ժամանակ եմ հատկացնում այն հոգևոր սովորություններին, որոնք ինձ կապում են Նրա հետ, ես հիշում եմ իմ հոգևորապես որոշիչ պահերը և ունենում եմ նպատակի, ապագայի հույսի և հավատքի նոր զգացում:

Փնտրեք լավ ազդեցություններ

Մեկ այլ անգամ, երբ ես ինձ աննպատակ էի զգում, համալսարանի վերջին կուրսում էր: Կյանքը ծանր էր: Դա համավարակի ժամանակ էր, ուստի ես դեպրեսիայի մեջ էի, երբ նստած էի տանը՝ ավարտելով դասերս: Իմ կյանքում ուղղորդման ու կապի այնպիսի մեծ պակաս կար։

Ես նույնիսկ եկեղեցու հետ մաքառումների մեջ էի այդ պահին: Ես հաճախ ստիպված էի ինքս ինձ հարկադրելով անկողնուց դուրս գալ գիշերազգեստով, որպեսզի լսեմ հաղորդության ժողովը առցանց, քանի որ դա էր այն շարժառիթը, որը ես կարող էի գտնել:

Այդ անհույս ժամանակաշրջանում ես կապ հաստատեցի ընտանիքիս և ընկերներիս հետ և բացատրեցի նրանց, թե որքան աննպատակ ու ճնշված եմ զգում: Ես չէի զգում, որ հույս ունեմ ապագայի հետ կապված և չգիտեի, թե ինչպես է ամեն ինչ զարգանալու: Եվ հենց այդ ժամանակ նրանք ինձ ասացին, որ աղոթում են ինձ համար և աջակցում են ինձ, թեև հեռու են:

Երբ ինձ օգնության հասան սիրելի մարդիկ, որոնք ունեն խորը հավատք, և երբ ես աղոթում էի Երկնային Հորը պարզապես հոգևոր մղումով, զգացի աջակցություն և սեր:

Ես նկատել եմ, որ երբ ես գերկենտրոնացած եմ իմ չիրականացած ակնկալիքների, կասկածների կամ մաքառումների վրա, իմ հավատքը թուլանում է: Ես չեմ գնահատում իմ կյանքի օրհնությունները: Բայց երբ ակտիվորեն շրջապատում եմ ինձ բարիքներով՝ կարդալով իմ հայրապետական օրհնությունը, լսելով գերագույն համաժողովի ուղերձները և ժամանակ անցկացնելով սիրելիների հետ, որոնք լավ ազդեցություն են ունենում ինձ վրա, ես նորից կենտրոնանում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի հրաշքի վրա իմ կյանքում:

Նույնիսկ, եթե երբեմն ձեր առջևում հստակ ուղի չկա, կամ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ծրագրել եք, ձեր կյանքում դեռ այնքան բարիք կա և այնքան շատ հնարավորություններ, որոնք հասանելի են, որպեսզի օգնեն ձեզ առաջադիմել ուխտի ճանապարհով: Միշտ ավելի շատ բան կա սովորելու և ավելի շատ տեղ աճելու, հատկապես հոգևորապես: Ուղղություն խնդրեք Երկնային Հորից: Նա կօգնի ձեզ փնտրել և գտնել աճի և սովորելու լավ ազդեցություններն ու հնարավորությունները, որոնք կան ձեր շուրջը (տես Հավատո Հանգանակ 1.13):

Նկար
Չափահաս երիտասարդ կինը նավակի մեջ

Շարունակեք ձգտել

Մեր անձնական հոգևորությունը կարող է երբեմն ուժեղանալ, երբեմն թուլանալ: Երբեմն մենք կարող ենք մեզ ամուր զգալ մեր հավատքի և ավետարանի ուրախության մեջ: Բայց երբեմն մենք կարող ենք դժվարությամբ հասկանալ, թե ուր գնանք հաջորդիվ: Մենք կարող ենք պայքարել, երբ դժվարություններ են առաջանում, հարցեր են ծագում կամ օրհնությունները հետաձգվում են, հատկապես, երբ մենք անում ենք ամեն ինչ մեր ուժերի ներածին չափով՝ ավետարանով ապրելու համար: Այդ դժվարին ժամանակներում ես հաճախ եմ տեսնում, որ մարդիկ գնում են երկու ճանապարհներից մեկով. մեկը, որտեղ նրանք փնտրում են Փրկչի օգնությունն ու ազդեցությունը, և մյուսը, որտեղ դրանք չկան:

Ես երբեմն համեմատում եմ այս պահերը Մովսեսի և պղնձե օձի պատմության հետ (տես Թվեր 21.8–9): Երբ իսրայելացիները հուսահատ ցանկանում էին բուժվել թունավոր օձերի խայթոցից, Մովսեսը նրանց փրկության հեշտ ճանապարհ տվեց. պարզապես նայել պղնձե օձին, որը ներկայացնում էր Եհովային։ Դա էր այն ամենը, ինչ նրանք պետք է անեին: Միայն մեկ հայացք, և նրանք կապրեին: Բայց այնքան շատերը ընտրեցին չնայելը և կործանվեցին (Տես 1 Նեփի 17․41

Այս պատմությունը ստիպում է ինձ մտածել, թե մենք ինչպես ենք երբեմն կրում հիասթափության և վրդովմունքի թունավոր ծանրությունը մեր չբավարարված սպասումներից, մինչդեռ բուժումը հենց մեր առջևում է:

Մեր ապագայի հանդեպ հույս, խաղաղություն և հավատ զգալու բանալին պարզապես Հիսուս Քրիստոսին նայելն է (տես Հելաման 8.14–15, Հովհաննես 3.14–17):

Ես միշտ կոշտ քննադատել եմ ինքս ինձ, երբ սխալվել եմ։ Բայց քանի որ ես իսկապես ձգտել եմ սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և հավատալ Նրանց, ես գիտեմ, որ դժվար ժամանակներում միշտ կարող եմ հույս դնել Նրանց վրա՝ ներման, աճի և բժշկման համար: Ես գիտեմ, որ երբ նայում եմ Նրանց աղոթքի միջոցով, ուսումնասիրում եմ Եկ, հետևիր ինձ ձեռնարկը, ժամանակ անցկացնում տաճարում և մեծարում իմ կոչումը, ես զգում եմ երախտագիտության և նորացման զգացում:

Երբ ես փնտրում եմ Նրանց, տեսնում եմ, թե ինչի համար է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Այն ապաստան է, որն առաջարկում է մեզ մխիթարություն, ապահովություն և բժշկություն աշխարհի օձերից:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը սիրով վկայել է. «Այդ պայծառ հույսին կուղեկցի անհերքելի շշուկը, որ Աստված սիրում է ձեզ, որ Քրիստոսը ձեր Պաշտպանն է, որ ավետարանը ճշմարիտ է. «Հույսի կատարյալ պայծառություն», ծնված Աստծո և բոլոր մարդկանց սիրուց, սա այն է, ինչ մենք ցանկանում ենք ձեզ համար:… Պայծառ հույսը կուղեկցվի անհերքելի շշուկով, որ Աստված սիրում է ձեզ, որ Քրիստոսը ձեր Բարեխոսն է, որ ավետարանը ճշմարիտ է: Նրա պայծառությունը կհիշեցնի ձեզ, որ ավետարանում միշտ՝ ամեն օր ամեն ժամ, կա նոր հնարավորություն, նոր կյանք, նոր տարի: Ինչպիսի հրաշք: Ինչպիսի պարգև: Եվ Քրիստոսի պարգևի շնորհիվ կյանքի լավագույն բաները մերն են, եթե մենք հաստատակամորեն շարունակենք հավատալ և շարունակենք փորձել և հուսալ»:3

Շարժվեք դեպի Հիսուս Քրիստոսը

Չափահաս երիտասարդության տարիքը բերում է բազմաթիվ փոփոխություններ, շատ անորոշություններ և, այո, երբեմն նույնիսկ չբավարարված ակնկալիքներ: Բայց Հիսուս Քրիստոսի ավետարանը միշտ վստահելի է և միշտ հաստատուն: Եվ Նրա ու Երկնային Հոր խոստումները հաստատ են, քանի որ մենք շարունակաբար մնում ենք ուխտի ճանապարհին: Աշխարհը երբեմն կարող է դժվարացնել մեր ուշադրությունը Նրա վրա պահելը: Բայց ցանկացած քայլ, որը մեզ տանում է դեպի Նա, առաջընթաց է: Երբ մենք շարժվում ենք դեպի Քրիստոսը, մենք երբեք աննպատակ չենք. մենք շարժվում ենք դեպի հույս, խաղաղություն և ուրախություն:

Հեղինակն ապրում է Անգլիայի Մանչեսթեր քաղաքում։

Տպել