Լիահոնա
Արդյոք ես «սուզվո՞ղ» եմ, թե՞ «սուզորդ»
Հունվար 2024


Արդյոք ես «սուզվո՞ղ» եմ, թե՞ «սուզորդ», Լիահոնա, հունվար 2024

Եկ, հետևիր ինձ

1 Նեփի 6-10

Արդյոք ես «սուզվո՞ղ» եմ, թե՞ «սուզորդ»

Նկար
մարդ, որը սուզվում է ջրի մեջ

Ձեր կարծիքով, կենաց ծառի մասին Լեքիի երազում (տես 1 Նեփի 8), ինչո՞ւ որոշ մարդիկ թողեցին ծառը, իսկ մյուսները մնացին ծառի մոտ՝ ճաշակելու պտուղը: Պտուղը ճաշակող մարդկանցից ոմանք ընկան՝ ամաչելով մեծ ու ընդարձակ շենքում ծաղրող ամբոխից։ Այդ խմբերի միջև հիմնական տարբերությունը կապված է այն բանի հետ, թե նրանք ինչ են արել՝ նախքան այնտեղ հասնելը. ինչպես են նրանք ամուր բռնել երկաթյա ձողից՝ Աստծո խոսքից:

Կառչել թե ամուր բռնել

Լեքին տեսավ նրանց, ովքեր «առաջ էին մղվում … կառչելով երկաթյա ձողից» և նրանց, ովքեր «առաջ մղվելիս՝ անընդհատ ամուր բռն[ում էին] երկաթյա ձողից» (1 Նեփի 8.24, 30, շեշտադրումն ավելացված է):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նշել է, որ երեք խումբ սկսեցին ճանապարհը, բայց միայն երկու խումբ բռնեցին երկաթյա ձողը.

«[Երկրորդ խումբը] նույնպես ուներ երկաթյա ձողի հավելյալ օրհնությունը, և նրանք կառչած էին դրան: … Երկաթյա ձողից կառչելը ինձ հուշում է միայն ժամանակ առ ժամանակ ուսումնասիրության «պոռթկումներ» կամ անկանոն, խորացված ուսումնասիրություն, ոչ թե՝ Աստծո խոսքի շարունակ և հետևողական խոր ուսումնասիրություն: …

«Երրորդ խումբը նույնպես առաջ շարժվեց հավատքով և համոզմունքով. սակայն ոչ մի նշան չկա, որ նրանք թափառել են: … Հավանաբար, այս երրորդ խումբը շարունակ կարդում և ուսումնասիրում ու քննում էր սուրբ գրությունները։ … Սա է այն խումբը, որին ես և դուք պետք է ձգտենք միանալ»:1

Արդյոք մենք «սուզվողնե՞ր» ենք, թե՞ «սուզորդներ», երբ խոսքը վերաբերում է Աստծո խոսքը զգալուն: Թեև և՛ սուզվողները, և՛ սուզորդները թրջվում են, սուզորդներն ունեն ավելի ընկղմվող և հետևողական փորձ, որը կարող է շարունակական ուրախություն պատճառել:

Տպել