Լիահոնա
Ճիշտ հաճախականությունը
Հունվար 2024


«Ճիշտ հաճախականությունը», Լիահոնա, հունվար 2024

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ճիշտ հաճախականությունը

Ես չհասկացա, թե ինչու կորած օդաչուն չխոսեց մեզ հետ։

Նկար
փոքր ինքնաթիռ՝ օդային երթևեկության կառավարման աշտարակի հետին պլանում

Նկարը՝ Ռոջեր Մոցկուսարտի

Մի կեսօր Տիխուանա (Մեքսիկա) օդանավակայանում որպես օդային երթևեկության վերահսկիչ իմ պրակտիկայի ընթացքում ես և իմ հրահանգիչը նկատեցինք, որ օվկիանոսից եկող մառախուղը ծածկել էր օդանավակայանը և քաղաքի մեծ մասը: Սակայն տեսանելիությունը ինքնաթիռների վայրէջքի և թռիչքի թույլատրելի սահմաններում էր:

Շուտով մենք ռադարների վրա հայտնաբերեցինք մի Cessna 172, որը գալիս էր հարավից՝ ափի երկայնքով և թռչում էր տեսողական թռիչքի կանոններով (VFR): VFR-ի ներքո օդաչուները իրենց տեղորոշում են տեսողականորեն՝ գետնին հղման կետերով, որպեսզի հասնեն իրենց նպատակակետին:

Ցավոք, օդաչուն մոլորվել էր մառախուղի մեջ։ Շրջանաձև թռչելով ափամերձ տարածքի շուրջը՝ նա փորձել է տեղորոշվել օդանավակայանի հետ կապված, սակայն վատ տեսանելիությունը սահմանափակել էր նրա տեսադաշտը։ Ես հարցրի իմ հրահանգչին, թե ինչ կարող ենք անել նրան օգնելու համար:

«Նա պետք է միանա աշտարակի օդային ժապավենի հաճախականությանը և կապ հաստատի մեզ հետ», - պատասխանեց նա: «Հակառակ դեպքում մենք ոչինչ չենք կարող անել նրա համար»:

Ես չհասկացա, թե ինչու կորած օդաչուն չխոսեց մեզ հետ։ Արդյո՞ք նա խնդիր ուներ իր ռադիոյի հետ: Զգո՞ւմ էր, որ կարող է ինքնուրույն դուրս գալ վտանգից։

Անցան րոպեներ։ Ի վերջո, օդաչուն միացավ աշտարակի հաճախականությանը: Անհանգստացած տոնով նա օգնություն խնդրեց։ Մենք անմիջապես նրան ցուցումներ տվեցինք, որպեսզի ապահով տանենք օդանավակայանի թռիչքուղի։ Նա պարզապես պետք է վստահեր մեր հրահանգներին և իր թռիչքային գործիքներին։

Տեսնելով, թե ինչպես է ինքնաթիռը դուրս է գալիս մառախուղից մի քանի րոպե անց, իսկ հետո ապահով վայրէջք կատարում, մենք աննկարագրելի ուրախություն զգացինք:

Տունդարձի ճանապարհին ես խորհեցի, թե ինչ էր զգացել օդաչուն: Օդային ժապավենի ճիշտ հաճախականությամբ մեզ զանգահարելը փոփոխություն առաջացրեց օգնություն ստանալու և շրջանաձև թռիչքի, կամ ավելի վատ վերջաբանի միջև:

Ինչպես այս օդաչուն, ես երբեմն մոլորվում եմ «խավարի մեգի մեջ» (1 Նեփի 8.23): Երբ ես Աստծո առաջնորդության կարիքն ունեմ, Նա համբերատար սպասում է իմ ձայնը լսելուն:

Ճիշտ այնպես, ինչպես ես կարող էի տեսնել կորած ինքնաթիռը ռադարների վրա, մեր Երկնային Հայրը տեսնում է մեզ և մեր մարտահրավերները: Ես երախտապարտ եմ, որ Նա մեզ ուղղություն է ցույց տալիս: Նա օգնություն է տրամադրում աղոթքի, սուրբ գրությունների, ապրող մարգարեների և Սուրբ Հոգու պարգևի միջոցով: Նա մեզ դուրս կբերի ֆիզիկական և հոգևոր վտանգներից, եթե մենք միանանք ճիշտ հաճախականությանը, առաջնորդություն խնդրենք և լսենք Նրա ձայնը:

Տպել