Լիահոնա
Եղբայր Չադ Հ․ Վեբ
Մայիս 2024


«Եղբայր Չադ Հ. Վեբ», Լիահոնա, մայիս 2024 թ.:

Եղբայր Չադ Հ․ Վեբ

Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական

Երիտասարդ տարիքում Չադ Վեբը հաճախել է Արևելյան Յուտայի քոլեջը (այժմ՝ Utah State University Eastern), որտեղ նա ձեռք է բերել հիմնարար հոգևոր փորձառություն, որը ամրապնդել է ավետարանի մասին նրա վկայությունը: Այդ փորձառությունը սկսվեց նրա հավատքն ամրապնդելու ցանկությամբ։

Դպրոցում սովորելու և իր քոլեջի թիմում բասկետբոլ խաղալուն զուգընթաց, եղբայր Վեբը առաջնահերթություն դարձրեց սուրբ գրությունների ուսումնասիրությունը, աղոթքը և խորհումը, երբ պատրաստվում էր ծառայել լիաժամկետ միսիայում Վերակրուսում (Մեքսիկա):

Մի ցրտաշունչ երեկո նա երկար զբոսնեց Փրայսում (Յուտա), և մտածեց այն ամենի մասին, ինչ սովորում էր: Նա ստացավ երկնային առաջնորդություն, երբ մտավ մի դատարկ ավտոկայանատեղի:

«Ես զգացի, որ ստանում եմ իմ աղոթքների և հարցերի բոլոր պատասխանները, և ես շատ խորը զգացի, թե որքան ճշմարիտ են ավետարանը և Եկեղեցին», - ասաց նա: «Այդ ճշմարտությունները իմ մտքում արտացոլվեցին շատ հստակ, ինչպես նաև զգացի, որ Երկնային Հայրը գիտեր իմ մասին: Ես զգացի Նրա սերը և Նրա առաջնորդությունը: Դա վաղ ազդեցիկ փորձառություններից մեկն էր, որը ես ունեցա իմ վկայությունը խորացնելու համար»:

Չադ Հ Վեբը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 18-ին, Ռեքսբուրգում (Այդահո, ԱՄՆ)` Լարի Ջորջ և Փեյջ Վեբերների ընտանիքում: Նա մեծացել է հարավ-արևելյան Այդահոյում և 1990 թվականի օգոստոսի 4-ին ամուսնացել է Քրիստի Էն Բրոնսոնի հետ Լոգանի տաճարում (Յուտա)։ Նրանք ապրում են ԱՄՆ Յուտա նահանգի Լեյտոն քաղաքում և ունեն վեց զավակ:

Եղբայր Վեբն ավարտել է Բրիգամ Յանգի Համալսարանը՝ ստանալով իսպաներեն լեզվի բակալավրի աստիճան և կրթական ղեկավարման և հիմնադրամների մագիստրոսի աստիճան: Նա սեմինարիայի դասեր է ուսուցանել Սոլթ Լեյք Սիթիում և ինստիտուտի դասեր Վիրջինիայում ու Յուտայում, համակարգել է ինստիտուտի ծրագրերը Վաշինգտոն Կ․Շ.-ում և վերահսկել սեմինարիայի ուսուցիչների վերապատրաստումն ու ընտրությունը: 2008 թվականից նա աշխատել է որպես Սեմինարիայի և Կրոնի ինստիտուտների կառավարիչ:

Եղբայր Վեբն ազատվել է Լեյտոն Յուտա Վալի Վյու ցցի նախագահի կոչումից՝ իր նոր կոչումը ստանալուց անմիջապես առաջ: Նախորդ կոչումները ներառում են եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական և երեցների քվորումի նախագահ:

Տպել