Լիահոնա
Եկեղեցին ձեռք է բերում Կիրթլենդի տաճարը և այլ գույք
Մայիս 2024


«Եկեղեցին ձեռք է բերում Կիրթլենդի տաճարը և այլ գույք», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Եկեղեցու նորությունները

Եկեղեցին ձեռք է բերում Կիրթլենդի տաճարը և այլ գույք

Երեքշաբթի օրը՝ 2024 թվականի մարտի 5-ին, Օհայո նահանգի Կիրթլենդի տաճարի, Իլինոյս նահանգի Նավուի մի քանի պատմական շինությունների, ինչպես նաև տարբեր ձեռագրերի ու հնագույն նմուշների պատասխանատվությունը և սեփականությունը Քրիստոսի Համայնքից պաշտոնապես փոխանցվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ համաձայնեցված գումարի չափով։

Կիրթլենդի տաճարը նվիրագործվել է 1836 թվականին (տես Վարդապետություն և Ուխտեր 109–110), բայց Սրբերը ստիպված եղան լքել այն հալածանքների պատճառով: Վերջերս սեփականության իրավունքի փոխանցումից հետո տաճարը կարճ ժամանակով փակվեց, բայց այնուհետև մարտի 25-ին վերաբացվեց հանրային շրջայցերի համար՝ անվճար: Այն կմնա պատմական շինություն։

Նմանապես` Նավու քաղաքում Smith Family Homestead-ը, Mansion House-ը (Ջոզեֆի և Էմմայի տունը 1843 թվականից մինչև նրա վախճանը՝ 1844 թվականին) և Red Brick Store-ը (որտեղ հիմնադրվել է Սփոփող միությունը) նույնպես անվճար կվերաբացվեն ամբողջ տարվա հանրային շրջայցերի համար:

Տպել