Լիահոնա
Եղբայր Գաբրիել Վ․ Ռեյդ
Մայիս 2024


«Եղբայր Գաբրիել Վ․ Ռեյդ», Լիահոնա, մայիս 2024 թ.:

Եղբայր Գաբրիել Վ․ Ռեյդ

Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

Գաբրիել Վ. Ռեյդի համար միսիայի ղեկավար լինելու ամենից արդյունավետ կողմերից մեկն այն է, որ միսիոներները «սնվում են Քրիստոսի խոսքերով», սեր զարգացնում սուրբ գրությունների հանդեպ և ցանկանում են ավելի շատ նմանվել Փրկչին:

«Եթե դուք իսկապես հասկանաք, թե ավետարանի ուսումնասիրությունն ինչպես «հրաշալի» դարձնեք ձեզ համար, ինչպես ասվում է սուրբ գրություններում [տես Ալմա 32.28], հենց այդ ժամանակ ձեր կյանքը կսկսի փոխվել»,- ասաց եղբայր Ռեյդը, որը հուլիսին ավարտում է իր ծառայությունը՝ որպես Ավստրալիա Սիդնեյ միսիայի նախագահ։

Եղբայր Ռեյդը ծնվել է Պագո Պագո քաղաքում (Ամերիկյան Սամոա)։ Նա խոսում է սամոերեն, իսպաներեն և անգլերեն։ Նա ասել է, որ սամոերենում Մորմոնի Գրքում տեղ գտած սնվել բառը թարգմանվել է «taumamafa fiafia», իսկ իսպաներենում՝ «deleitar»: Նա ասաց, որ այդ երկու բառերն էլ նշանակում են հաճույք:

Որպես Կիրակնօրյա դպրոցի նոր գերագույն նախագահության խորհրդական՝ «ես ոգևորված եմ օգնելու ուրիշներին տեսնել, թե որքան մեծ ուրախություն կա սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ»,- ասել է նա:

Գաբրիել «Գեյբ» Վալտեր Պոու Ռեյդը ծնվել է 1977 թվականի մայիսի 28-ին, Յուջին և Թուպու Ռեյդերների ընտանիքում և մեծացել Ամերիկյան Սամոայի Լեոնե գյուղում: Նրա սերը Աստծո հանդեպ և Նրան առաջնահերթություն դարձնելու ցանկությունը սկիզբ է առել վաղ տարիքից և աջակցել նրան, երբ նա 1999-2002 թվականներին Բրիգամ Յանգ համալսարանում ֆուտբոլ էր խաղում, իսկ հետո կարիերան շարունակեց Ֆուտբոլի ազգային լիգայում 2003-2006 թվականներին:

Իր կյանքի այդ ընթացքում նա մի արժեքավոր դաս սովորեց. «Երբ Տերը քեզ ինչ-որ բան է ասում, դու «ամբողջովին նվիրվում» ես դրան»։

2000 թվականի հունիսի 24-ին եղբայր Ռեյդն ամուսնացել է Հիզեր Լին Սասեի հետ Բաունթիֆուլի (Յուտա) Տաճարում: Նրանք ունեն չորս զավակ: 2002 թվականին նա ավարտել է ԲՅՀ-ը՝ ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան: Այսօր նա ունի շինարարության կառավարման ընկերություն։

Ավստրալիայի Սիդնեյի միսիայում նախագահելուց բացի, եղբայր Ռեյդը ծառայել է որպես ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, տաճարային արարողության ծառայող և լիաժամկետ միսիոներ Չիլի Սանտյագո Հարավային Միսիայում՝ 1996-1998 թվականներին:

Տպել