Լիահոնա
Երեց Արոլդո Բ. Կավալկանտե
Մայիս 2024


«Երեց Արոլդո Բ. Կավալկանտե», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Երեց Արոլդո Բ. Կավալկանտե

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Հորեղբոր որդու հրավերով 18-ամյա Արոլդո Բ. Կավալկանտեն 1988-ին մասնակցեց տարածաշրջանային համաժողովին, որին մասնակցում էր նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), որն այն ժամանակ ծառայում էր որպես Առաջին նախագահության առաջին խորհրդական:

«Ես մի շատ ուժեղ զգացում ունեցա», - պատմեց նա: «Ես լույս էի տեսնում նախագահ Հինքլիի մեջ»:

Թեև նա եկեղեցի հաճախեց հաջորդ երեք տարիների ընթացքում, սակայն չմկրտվեց: Մի օր միսիոներները թակեցին նրա դուռը: Իրենց տարածքի գիրքը բերելով՝ նրանք կարդացին, թե ինչ են գրել նրա մասին նախորդ միսիոներները: Նրան զարմացրեց վերջին նախադասությունը. «Նա չի ցանկանում նվիրված մնալ Հիսուս Քրիստոսին»:

Երեց Կավալկանտեն պատմում է. «Ես կարծում էի, որ շատ նվիրված եմ Հիսուս Քրիստոսին, և այդ տողերը մեծապես ազդեցին ինձ վրա»:

Մտահոգվելով, որ Փրկիչը նույնպես այդպես էր մտածում իր մասին, նա հարցրեց. «Ի՞նչ կարող եմ անել դա փոխելու համար, երեցներ»:

Միսիոներները սկսեցին ուսուցանել նրան, և 21-ամյա երիտասարդը մկրտվեց ընդամենը 10 օր անց: Երեց Կավալկանտեն այդ ժամանակից ի վեր նվիրված է եղել Փրկչի ավետարանին:

«Այս աշխատանքը մեր մասին չէ։ Այն Փրկչի մասին է: Եվ ես փորձում եմ ամեն ինչ անել Նրա համար, ոչ թե ինձ համար», - ասել է երեց Կավալկանտեն:

Արոլդո Բարետո Կավալկանտե Ֆիլյոն ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 22-ին, Բրազիլիայի Սեարա նահանգի Ֆորտալեզա քաղաքում։ Նա կնքվել է Քրիստիանա Ռամալյո Բեզերա Լեյտեի հետ Ռեսիֆեի (Բրազիլիա) տաճարում՝ 2004 թվականի հունվարի 21-ին: Նրանք ունեն չորս զավակ:

1997 թվականին երեց Կավալկանտեն վարչական իրավունքի գծով ասպիրանտուրա է ավարտել Սեարայի Դաշնային համալսարանում: 1997-2005 թվականներին նա աշխատել է որպես Procuradoria Geral do Município-ի փաստաբան, իսկ 1999 թվականից՝ որպես Barreto Cavalcante Advogados-ի կառավարիչ գործընկեր:

Նախքան Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելը, երեց Կավալկանտեն ծառայում էր որպես միսիայի նախագահ Բրազիլիայում: Նա նաև ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, եպիսկոպոս և եպիսկոպոսի խորհրդական:

Տպել