Լիահոնա
Երեց Կարլ Դ. Հըրսթ
Մայիս 2024


«Երեց Կարլ Դ. Հըրսթ», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Երեց Կարլ Դ. Հըրսթ

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Կարլ Դ. Հըրսթը իրեն համարում է «սովորական մարդ՝ արտասովոր կոչման մեջ»:

Նոր Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականը իր վկայությունն ու դրա հաստատումները նույնպես որոշ չափով սովորական է համարում: «Ոչ ոք չի այցելել, բացարձակապես ոչ մի տպավորիչ հոգևոր բան չեմ ստացել, և ես դադարել եմ անհանգստանալ դրա համար, որովհետև ինձ լիովին բավարարում է այն եղանակը, որով Աստված ընտրել է ինձ հետ խոսելու համար, նույնիսկ, եթե Նա ցանկանում է այլ կերպ խոսել ուրիշների հետ»,- ասել է երեց Հըրսթը: «Ինձ հետ խոսելու Աստծո եղանակը տպավորիչ չէ, բայց այն լիարժեք է»:

Երեց Հըրսթի հայրը՝ Ջեքը, ուներ մի համեստ փոքրիկ խանութ: Նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին իմացավ հաճախորդներից և միացավ Եկեղեցուն մի քանի տարի անց, երբ Կարլը ծնվեց 1972 թվականի փետրվարի 28-ին Բյուրիում (Լանկաշիր, Անգլիա):

Երեց Հըրսթը Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստացավ, երբ սովորեց պատմություններ Փրկչի մասին և երգեց օրհներգեր մանկության տարիներին, երբ հաճախում էր կիրակնօրյա դպրոց մեկ այլ եկեղեցում իր մոր՝ Վիվիեն Ռութ Միկին Հըրսթի և տատիկի հետ:

Ավելի ուշ Կարլը երիտասարդ Կարլը հաճախում էր Վերջին Օրերի Սրբերի ժողովներին և Երեխաների միության ուսուցչից մկրտվելու հրավեր ստացավ, որը նա ընդունեց 10 տարեկանում: Կյանքի հինգ և ավելի տասնամյակների ընթացքում երեց Հըրսթը պահել է իր մանկության հավատքն ու վկայությունը:

«Աստված ինձ հետ խոսել է իմ սրտում այնպես, ինչպես որ խոսեց, երբ Երեխաների միությունում էի, և նույն կերպ, երբ ես կիրակնօրյա դպրոցում էի»,- ասել է երեց Հըրսթը:

1993 թվականի մայիսի 29-ին նա ամուսնացավ Քլեր Էլիզաբեթ Ռայթի հետ Բերնլիում (Լանկաշիր): Նույն օրը նրանք կնքվեցին Լոնդոնի (Անգլիա) տաճարում:

Երեց Հըրսթը ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան 1996 թվականին Լանկաստերի համալսարանում, և 2016 թվականին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Alliance Manchester Business School համալսարանում։ 1997 թվականից ի վեր նա աշխատել է որպես փաստաբան:

Երեց Հըրսթի կանչի պահին Հըրսթերը իրենց վեց երեխաների հետ բնակվում էին Բոլսովերում (Չեստերֆիլդ, Անգլիա) և ծառայում էին որպես Երիտասարդներին զորացնելու համար նիստերի տնօրեններ։

Տպել