Լիահոնա
Երեց Մայքլ Բ. Սթրոնգ
Մայիս 2024


«Երեց Մայքլ Բ. Սթրոնգ», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Երեց Մայքլ Բ. Սթրոնգ

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Մայքլ Բ. Սթրոնգի ավետարանի ուսուցումը սկսվեց տանը, որտեղ նա ուսուցանվեց իր ծնողների կողմից:

«Իմ վկայությունը ժամանակի ընթացքում աճել է և ավելի ուժեղ դարձել՝ գրեթե աննկատ ձևերով»,- ասել է երեց Սթրոնգը: Հետադարձ հայացք գցելով նա ասում է․ «Ես հաճախ եմ տեսել Աստծո ձեռքը իմ կյանքում, բայց այն ընդմիջվել է մի քանի շատ խոր հոգևոր փորձառություններով»:

Կնոջ հետ միասին դաստիարակելով իրենց երեխաներին, նրանք գիտակցաբար կիրառել են ավետարանն իրենց կյանքում։ «Մենք փորձել ենք ավետարանի մանրաթելերով հյուսել մեր կյանքի գործվածքը»,- ասել է երեց Սթրոնգը: «Դա է մեր էությունը»։

Երեց Սթրոնգը 1989 թվականին Բրիգամ Յանգ համալսարանում ստացել է բակալավրի գիտական աստիճան քիմիայի մանրէաբանության բնագավառում, իսկ 1993 թվականին Բեյլորի բժշկական քոլեջում ստացել է բժշկական աստիճան:

Նա եղել է բժիշկ և իր կանչվելու պահին աշխատում էր որպես բժշկական տեղեկատվության գլխավոր տնօրեն Յուտայի համալսարանում:

Երեց Սթրոնգը հասկացել է, որ խնդիրների բախվելիս, այդ թվում՝ իր մասնագիտության հետ կապված խնդիրների, նա գտել է լուծումները, երբ այդ մարտահրավերները դարձրել է աղոթքի առարկա: «Ես պարզապես զգում էի, որ Տերն ինձ գաղափարներ է տալիս և լուծումները ակնհայտ դարձնում ինձ համար, որոնք այլ կերպ չէի տեսնի»,- ասել է նա: «Ես հասկացել եմ, որ Նա իսկապես հոգ է տանում մեր մասին»:

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելու պահին երեց Սթրոնգը ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական Յուտայի տարածաշրջանում։ Նա նաև ծառայել է որպես Պերու Լիմա կենտրոնական միսիայի նախագահ, ցցի նախագահ, եպիսկոպոս և լիաժամկետ միսիոներ Բոլիվիայի Կոչաբամբա միսիայում:

Մայքլ Բրենտ Սթրոնգը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում 1965 թվականի օգոստոսի 6-ին։ Նա ամուսնացել է Քրիստին Քոնելիի հետ 1987 թվականի օգոստոսի 22-ին՝ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն վեց երեխա։ Երեց և քույր Սթրոնգները բնակվում են Սենթրվիլում (Յուտա, ԱՄՆ):

Տպել