Լիահոնա
Առաջին նախագահության սպասավորությունը
Մայիս 2024


«Առաջին նախագահության սպասավորությունը», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Եկեղեցու նորությունները

Առաջին նախագահության սպասավորությունը

2024 թվականի փետրվարի 14-ին հրապարակված սոցիալական մեդիայի հաղորդագրության մեջ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բոլորին հրավիրեց Վալենտինի օրը օգտագործել որպես հիշեցում՝ վերստին պարտավորվելու սիրել մեր մերձավորին: Նախագահ Նելսոնն ասաց, որ դա այն օրն է, երբ մարդիկ ամբողջ աշխարհում փառաբանում են սերը: Թեև սերը երբեմն կարող է կապված լինել ծաղիկների, շոկոլադի և նվերների հետ, «երկրորդ մեծ պատվիրանը սովորեցնում է այլ տեսակի սիրո մասին՝ մերձավորին եռանդուն կերպով սիրելու մասին»։

Փետրվարի 15-ին Նախագահ Նելսոնը և նրա խորհրդականները Տաճարային հրապարակում ողջունեցին Նավախո ազգի նախագահ Դոկտոր Բու Նիգրենին և նրա կնոջը՝ առաջին տիկին Ժասմին Բլեքվոթեր-Նիգրենին: Դոկտոր Նիգրենը ձգտում է Նավախոյի յուրաքանչյուր տուն ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպիսիք են ջուրը, էլեկտրականությունը և լավ ճանապարհները: Վերջին տարիներին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին օգնել է դրանցից մի քանիսը հասանելի դարձնել Նավախո ազգին:

Մարտի 9-ին «Ընկերոջը՝ ընկեր» թեմայով հեռարձակման ժամանակ նախագահ Դալլին Հ. Օուքսը, Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, և նրա կինը՝ Քրիստենը, խոսեցին Երեխաների միության իրենց յոթ ծոռների հետ այն մասին, թե ինչպես լսել Սուրբ Հոգուն, նաև, թե ինչ է անում Սուրբ Հոգին. զգուշացնում է, մխիթարում է, վկայում է, առաջնորդում է, ուսուցանում է և այլն:

«Հիսուս Քրիստոսի աշակերտները լսում են Հիսուս Քրիստոսին»,- ասաց նախագահ Օուքսը: «Երբեմն մենք Նրան զգում ենք, երբեմն՝ խոսում է մեր մտքում: Երբեմն մենք լսում ենք Նրա ձայնը: Նախագահ Նելսոնը՝ մեր մարգարեն, խնդրել է մեզ ականջ դնել մեր Փրկչին և լսել Նրան»:

61 տարվա ամուսնությունից հետո նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին նախագահության երկրորդ խորհրդականը, ժամանակավոր հրաժեշտ տվեց իր կնոջը՝ Քեթլինին, որը մահացավ 2023 թվականի հոկտեմբերի 15-ին: Նախագահ Այրինգն ասել է․ «Քեթլինը միշտ եղել է այն անձնավորությունը, որը իմ մեջ ցանկություն է առաջացրել լինելու իմ եսի լավագույն իրագործումը»։

Մարտի 24-ին նախագահ Այրինգը նվիրագործեց Ռեդ Քլիֆս Յուտայի տաճարը Սենթ Ջորջում (Յուտա, ԱՄՆ)։ «Այստեղ ձեր ծառայության մեջ դուք կգտնեք այնպիսի ուրախություն, որն ուրիշ կերպ հասանելի չէ», - ասաց նա նվիրագործման արարողության ժամանակ:

Տպել