Լիահոնա
Երեց Գրեգորիո Է․ Կասիլիաս
Մայիս 2024


«Երեց Գրեգորիո Է․ Կասիլիաս», Լիահոնա, մայիս 2024 թ․։

Երեց Գրեգորիո Է․ Կասիլիաս

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Գրեգորիո Էնրիկե Կասիլիասը ծնվել է Տիխուանա քաղաքում (Բախա Կալիֆորնիա, Մեքսիկա)` 1975 թվականի օգոստոսի 26-ին։ Նա ապրել է այնտեղ մինչև լիաժամկետ միսիոների իր ծառայությունը՝ Մեքսիկա Տամպիկո միսիայում:

Նա և Ալմա Անջելինա Օբեսո Գոնզալեսը կնքվել են Սան Դիեգո Կալիֆորնիայի տաճարում՝ 1999 թվականի հունիսին: Նրանք ունեն երեք զավակ։

Մինչև իրենց ամուսնությունը, նրանք ապրում էին միմյանցից 100 մղոն (161 կմ) հեռավորության վրա, մինչ երեց Կասիլիասը սովորում էր Տիխուանա քաղաքում, իսկ կինը սովորում էր Մեքսիկալիում: Իրենց ամուսնությունից մի քանի ամիս առաջ նրանք աղոթում էին և ծոմ պահում, որպեսզի իմանային, թե որտեղ կարող են ապրել և ստեղծել իրենց ընտանիքը: Երեց Կասիլիասը հիշում է Սուրբ Հոգուց ունեցած զգացումը:

«Հիշում եմ, որ երբ մենք ծոմ էինք պահում, լսեցի, թե ինչպես է Տերը ասում. «Եթե ձեր լեռը Լա Ռումորոսան է [մի մեծ լեռ, որը գտնվում է երկու քաղաքների միջև], ես կհեռացնեմ այն», - պատմում է երեց Կասիլիասը:

Նա ասաց, որ Տերը ճանապարհ է հարթել, որպեսզի զույգը լինի Մեքսիկալիում, երբ այնտեղի համալսարանն անսպասելիորեն ընդունեց նրան որպես փոխադրվող ուսանող:

Մեքսիկալիում «մենք հանդիպեցինք մարդկանց, որոնց պետք է հանդիպեինք: Եվ մենք ծառայեցինք այն կոչումներում, որտեղ անհրաժեշտ էր ծառայել», - ասել է նա:

Իրենց կյանքում նրանք հետևեցին այս փորձառության օրինակին։ «Երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում, մնացած ամեն ինչ ընկնում է իր տեղը», - ասել է երեց Կասիլիասը: «Դա պահանջում է մի քիչ հավատք և մի փոքր գործողություն, որից հետո Տերը մեկնում է Իր ձեռքը՝ օրհնելու մեզ»:

Երեց Կասիլիասը քաղաքաշինության ճարտարագետի բակալավրի աստիճան է ստացել Universidad Autónoma de Baja California համալսարանում: Նա նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Xochicalco համալսարանում: Նա աշխատել է շինարարական նախագծերի կառավարման ոլորտում, իսկ վերջերս՝ որպես Եկեղեցու Մեքսիկայի տարածաշրջանի տաճարների շինությունների սպասարկման կառավարիչ։

Երեց Կասիլիասը ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական, Մեքսիկա Մեխիկո Սիթի Հարավային Միսիայի նախագահ, ցցի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, երեցների քվորումի նախագահ և ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ:

Տպել