Միսիայի կոչումներ
Գլուխ 3․ Դաս 4․ Ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները


«Գլուխ 3․ դաս 4․ Ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 3․ Դաս 4․», Քարոզիր Իմ ավետարանը

Գլուխ 3․ Դաս 4

Ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները

Նկար
Կորած ոչխարը, Դել Փարսոն

Այս դասի ուսուցումը

Մկրտությունը հույսի ուրախ արարողություն է: Մկրտվելով մենք ցույց ենք տալիս Աստծուն հետևելու մեր ցանկությունը և սկսում ենք քայլել այն արահետով, որը տանում է դեպի հավերժական կյանք: Մենք նաև ցույց ենք տալիս մեր պարտավորությունը՝ ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները։

Այս դասը կազմավորված է ըստ այն ուխտերի, որոնք մենք կապում ենք մկրտության ժամանակ: Այն ներառում է հետևյալ հիմնական բաժինները, որոնցից յուրաքանչյուրն ունի ենթաբաժիններ.

Օգնեք մարդկանց հասկանալ, որ ձեր ուսուցանած սկզբունքներն ու պատվիրաններն ուխտի մի մասն են, որը նրանք կապելու են մկրտության ժամանակ: Ցույց տվեք նրանց, թե ինչպես այս դասի յուրաքանչյուր մաս կօգնի նրանց «գալ դեպի Քրիստոսը … և ճաշակել նրա փրկությունից» (Օմնի 1.26, տես նաև 1 Նեփի 15.14 հատվածը):

Ըստ ձեր ցանկության՝ այս դասը կարող է ուսուցանվել մի քանի հանդիպումով: Հազվադեպ, ուսուցման այցը կարող է տևել ավելի քան 30 րոպե: Սովորաբար ավելի լավ է ունենալ կարճ, սակայն ավելի հաճախակի հանդիպումներ, որոնք ընդգրկում են նյութի փոքր հատվածները:

Ծրագրեք, թե ինչ եք ուսուցանելու, երբ եք ուսուցանելու և որքան ժամանակ եք հատկացնելու դրան: Մտածեք այն մարդկանց կարիքների մասին, ում ուսուցանում եք, և փնտրեք Հոգու առաջնորդությունը: Դուք ճկունություն ունեք ուսուցանելու այն եղանակով, որը կօգնի մարդկանց պատրաստվել մկրտությանը և հաստատմանը:

Այս դասի որոշ բաժիններ ներառում են հատուկ առաջարկներ: Ոգեշնչում փնտրեք՝ որոշելով, թե ինչպես և երբ ուղղել առաջարկները: Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մարդու ընկալման մակարդակի վրա: Օգնեք նրան քայլ առ քայլ ապրել ավետարանով:

Նկար
հաղորդությունը վերցնող կին

Մեր ուխտը՝ հոժարակամ լինել վերցնելու մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը

Երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում հետևել Հիսուս Քրիստոսին «սրտի ողջ նվիրվածությամբ»: Մենք նաև վկայում ենք, որ «պատրաստ ենք [մեզ վրա] վերցնել Քրիստոսի անունը» (2 Նեփի 31.13, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածը):

Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը նշանակում է, որ մենք հիշում ենք Նրան և ապրում ենք, ձգտելով ամբողջ կյանքում դառնալ Նրա աշակերտները: Մենք Նրա լույսով ենք շողում ուրիշներին: Ինքներս մեզ համարում ենք Նրանը և Նրան մեր կյանքում դնում ենք առաջին տեղում:

Հետևյալ բաժինները Հիսուս Քրիստոսին հիշելու և հետևելու երկու եղանակ են նկարագրում:

Հաճախ աղոթեք

Աղոթքը կարող է սրտից բխող պարզ զրույց լինել Երկնային Հոր հետ: Աղոթելիս մենք Նրա հետ խոսում ենք բաց և ազնիվ: Մենք հայտնում ենք մեր սերը Նրա հանդեպ և երախտագիտությունը մեր օրհնությունների համար: Մենք նաև օգնություն, պաշտպանություն և ուղղություն ենք խնդրում: Ավարտելով մեր աղոթքները, մենք պետք է դադար անենք և ժամանակ հատկացնենք լսելու համար:

Հիսուսն ուսուցանել է. «Դուք միշտ պետք է աղոթեք Հորն իմ անունով» (3 Նեփի 18.19, շեշտադրումն ավելացված է. տես նաև Մովսես 5.8 հատվածը): Երբ մենք աղոթում ենք Հիսուս Քրիստոսի անունով, մենք հիշում ենք և՛ Նրան, և՛ Երկնային Հորը:

Հիսուսը մեզ համար օրինակ սահմանեց, որպեսզի հետևենք աղոթելիս: Մենք աղոթքի մասին շատ բան կարող ենք սովորել՝ ուսումնասիրելով սուրբ գրություններում ներկայացված Փրկչի աղոթքները (տես Մատթեոս 6.9–13, Հովհաննես 17 հատվածները):

Մեր աղոթքները կարող են ներառել հետևյալ մասերը.

  • Սկսեք դիմելով Երկնային Հորը:

  • Արտահայտեք մեր սրտի զգացմունքները, օրինակ՝ երախտագիտություն մեր ստացած օրհնությունների համար:

  • Հարցեր տվեք, առաջնորդություն փնտրեք և օրհնություններ խնդրեք:

  • Ավարտեք ասելով. «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»։

Սուրբ գրությունները մեզ հորդորում են աղոթել առավոտյան և երեկոյան: Այնուամենայնիվ, մենք կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ և ցանկացած պայմաններում: Մեր անձնական և ընտանեկան աղոթքների համար իմաստալից կլիներ աղոթելիս ծնկի գալ: Մենք միշտ պետք է աղոթք ունենանք մեր սրտերում (տես Ալմա 34.27, 37.36–37, 3 Նեփի 17.13, 19.16 հատվածները):

Մեր աղոթքները պետք է լինեն մտածված և սրտից բխող: Երբ մենք աղոթում ենք, մենք պետք է խուսափենք նույն բաները նույն ձևով ասելուց:

Մենք աղոթում ենք հավատքով, անկեղծությամբ և անկեղծ միտումով՝ գործելու համաձայն մեր ստացած պատասխանների: Երբ մենք անենք դա, Աստված կառաջնորդի մեզ և կօգնի մեզ լավ որոշումներ կայացնել: Մենք ավելի մոտ կզգանք Նրան: Նա մեզ հասկացողություն և ճշմարտություն կշնորհի: Նա կօրհնի մեզ մխիթարությամբ, խաղաղությամբ և ուժով:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Սուրբ գրքերի ուղեցույց․ «Աղոթք»

  • Bible Dictionary․ «Աղոթք»

  • Ավետարանական թեմաներ․ «Աղոթք»

Ուսումնասիրեք սուրբ գրությունները

Նեփին ուսուցանել է. «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի [նրանք] կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3, տես նաև 31.20 հատվածը):

Սուրբ գրություններն ուսումնասիրելը Հիսուս Քրիստոսին հիշելու և հետևելու կարևոր եղանակ է: Սուրբ գրություններից մենք սովորում ենք Նրա կյանքի, ծառայության և ուսմունքների մասին: Մենք նաև սովորում ենք Նրա խոստումների մասին: Սուրբ գրությունները կարդալիս մենք զգում ենք Նրա սերը: Մեր հոգիներն ընդլայնվում են, մեր հավատքը Նրա հանդեպ մեծանում է, և մեր միտքը լուսավորվում է: Նրա աստվածային առաքելության մասին մեր վկայություններն ավելի են ամրապնդվում:

Մենք հիշում և հետևում ենք Հիսուսին, երբ կիրառում ենք Նրա խոսքերը մեր կյանքում: Մենք պետք է ամեն օր ուսումնասիրենք սուրբ գրությունները, հատկապես Մորմոնի Գիրքը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սուրբ գրություններն են՝ Սուրբ Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: Դրանք նաև կոչվում են «օրինակելի աշխատություններ»։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Նկար
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է ամբոխին

Աստծո պատվիրանները պահելու մեր ուխտը

Նշում․ Այս բաժնի պատվիրաններն ուսուցանելու բազմաթիվ եղանակներ կան: Օրինակ, դուք կարող եք ուսուցանել նրանց մի քանի այցելությամբ: Կամ դուք կարող եք նրանցից ոմանց ուսուցանել այն առաջին երեք դասերի ընթացքում: Պատվիրաններն ուսուցանելիս չմոռանաք դրանք միացնել մկրտության ուխտին և փրկության ծրագրին:

Մկրտվելիս մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, որ «կպահենք նրա պատվիրանները» (Մոսիա 18.10, Ալմա 7.15):

Աստված տվել է մեզ պատվիրաններ, որովհետև Նա սիրում է մեզ: Նա ցանկանում է լավագույնը մեզ համար՝ թե՛ հիմա, թե՛ հավերժության մեջ: Որպես մեր Երկնային Հայր, Նա գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ մեր հոգևոր և ֆիզիկական բարորության համար: Նա նաև գիտի, թե ինչը մեզ մեծագույն երջանկություն կպարգևի։ Յուրաքանչյուր պատվիրան աստվածային պարգև է, որը տրված է առաջնորդելու մեր որոշումները, պաշտպանելու մեզ և օգնելու մեզ աճել:

Պատճառներից մեկը, որ մենք եկել ենք երկիր այն է, որ սովորենք և աճենք մեր ազատ կամքը խելամտորեն օգտագործելու միջոցով (տես Աբրահամ 3.25 հատվածը): Երբ մենք թերանում ենք, Աստծո պատվիրաններին հնազանդվելու և ապաշխարելու ընտրությունն օգնում է մեզ կողմնորոծվել այս հաճախ դժվարին մահկանացու ճամփորդության ժամանակ:

Աստծո պատվիրաններն ուժի և օրհնությունների աղբյուր են (տես Վարդապետություն և Ուխտեր 82.8–9 հատվածները): Պահելով պատվիրանները՝ մենք սովորում ենք, որ դրանք ծանրաբեռնված կանոններ չեն, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Իրական ազատությունը գալիս է պատվիրաններին հնազանդվելուց: Հնազանդությունն ուժի աղբյուր է, որը մեզ լույս և գիտելիք է պարգևում Սուրբ Հոգու միջոցով: Այն մեզ ավելի մեծ երջանկություն է պարգևում և օգնում է մեզ, որպես Աստծո զավակներ, հասնել մեր աստվածային ներուժին:

Աստված խոստանում է օրհնել մեզ, եթե մենք պահենք Նրա պատվիրանները: Որոշ օրհնություններ հատուկ որոշակի պատվիրանների համար են: Նրա ամենամեծ օրհնություններն են խաղաղությունն այս կյանքում և հավերժական կյանքը գալիք աշխարհում (տես Մոսիա 2.41, Ալմա 7.16, Վարդապետություն և Ուխտեր 14.7, 59.23, 93.28, 130.20–21 հատվածները)։

Աստծո օրհնությունները և՛ հոգևոր են, և՛ նյութական: Երբեմն մենք պետք է համբերատար լինենք՝ սպասելով նրանց և վստահելով, որ նրանք կգան համաձայն Նրա կամքի և ժամանակի (տես Մոսիա 7.33, Վարդապետություն և Ուխտեր 88.68 հատվածները): Որոշ օրհնություններ զանազանելու համար մենք պետք է հոգևորապես ուշադիր և նրբանկատ լինենք։ Սա հատկապես վերաբերում է այն օրհնություններին, որոնք գալիս են պարզ և կարծես թե սովորական թվացող եղանակներով:

Որոշ օրհնություններ կարող են ակներև լինել միայն հետադարձ հայացքի տեսանկյունից: Մյուսները կարող են գալ միայն այս կյանքից հետո: Անկախ Աստծո օրհնությունների ժամանակից կամ բնույթից, մենք կարող ենք վստահ լինել, որ դրանք կգան, երբ մենք ձգտենք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով (տես Վարդապետություն և Ուխտեր 82.10 հատվածը):

Աստված կատարելապես սիրում է Իր բոլոր զավակներին: Նա համբերատար է մեր թուլության հանդեպ, և Նա ներող է, երբ մենք ապաշխարում ենք:

Երկու մեծ պատվիրանները

Երբ Հիսուսին հարցրին. «Ո՞րն է ամենամեծ պատվիրանը»: Նա պատասխանեց․ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»:

Այնուհետև Հիսուսն ասաց, որ երկրորդ մեծ պատվիրանը նման է առաջինին․ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Մատթեոս 22.36–39): «Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա» (Մարկոս 12.31):

Որպես Աստծո հոգևոր զավակներ՝ մենք սիրո վիթխարի կարողություն ունենք։ Դա մեր հոգևոր ժառանգության մի մասն է։ Հիսուս Քրիստոսի աշակերտների կարևոր հատկանիշն է ապրել նախ Աստծուն սիրելու և մեր մերձավորին սիրելու երկու մեծ պատվիրաններով:

Աստծո սերը

Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով մենք կարող ենք ցույց տալ մեր սերն աստծո հանդեպ: Մենք կարող ենք պահել Նրա պատվիրանները (տես Հովհաննես 14.15, 21): Մենք կարող ենք Նրան մեր կյանքում դնել առաջին տեղում՝ մեր կամքը հնազանդեցնելով Նրան: Մենք կարող ենք կենտրոնացնել մեր ցանկությունները, մտքերը և սրտերը Նրա վրա (տես Ալմա 37.36 հատվածը): Մենք կարող ենք ապրել երախտագիտությամբ Նրա տված օրհնությունների համար, և լինել առատաձեռն՝ կիսելով այդ օրհնությունները (տես Մոսիա 2.21–24, 4.16–21 հատվածը): Աղոթքի և ուրիշներին ծառայելու միջոցով մենք կարող ենք արտահայտել և խորացնել մեր սերը Նրա հանդեպ:

Ինչպես մյուս պատվիրանները, Աստծուն սիրելու պատվիրանը մեր օգտի համար է: Այն, ինչ մենք սիրում ենք, որոշում է, թե մենք ինչի ենք ձգտում: Իսկ այն, ինչին մենք ձգտում ենք, որոշում է, թե մենք ինչ ենք մտածում և անում: Եվ այն, ինչ մենք մտածում և անում ենք, որոշում է, թե մենք ով ենք և ով ենք դառնալու։

Սեր ուրիշների հանդեպ

Ուրիշներին սիրելն աստծո հանդեպ մեր սիրո ընդլայնումն է: Փրկիչը մեզ ուրիշներին սիրելու շատ եղանակներ է ուսուցանել (տես, օրինակ, Ղուկաս 10.25–37 և Մատթեոս 25.31–46 հատվածները): Մենք օգնության ենք հասնում և ողջունում նրանց մեր սրտերում և կյանքերում: Մենք սիրում ենք ծառայելով, նվիրելով ինքներս մեզ նույնիսկ փոքր ձևերով: Մենք սիրում ենք ուրիշներին՝ օգտագործելով այն պարգևները, որոնք Աստված տվել է մեզ նրանց օրհնելու համար:

Ուրիշներին սիրելը ներառում է լինել համբերատար, բարի և ազնիվ: Այն հեշտությամբ ներում է ներառում: Դա նշանակում է հարգանքով վերաբերվել բոլոր մարդկանց:

Երբ մենք սիրում ենք մեկին, մենք երկուսս էլ օրհնված ենք: Մեր սրտերը մեծանում են, մեր կյանքն ավելի իմաստալից է դառնում, և մեր ուրախությունն ավելանում է:

Օրհնություններ

Երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին, Աստծո բոլոր պատվիրանների հիմքն են (տես Մատթեոս 22.40 հատվածը): Երբ մենք առաջին հերթին սիրենք Աստծուն, ինչպես նաև ուրիշներին, մեր կյանքում ամեն ինչ կընկնի իր համապատասխան տեղը: Այս սերը կազդի մեր գորովանքի, մեր ժամանակի օգտագործման, մեր հետաքրքրությունների, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների կարգի վրա:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Սուրբ գրքերի ուղեցույց․ «Գթություն», «Սեր»

  • Ավետարանական թեմաներ․ «Գթություն», «Սեր»

Հետևեք մարգարեին

Աստված կանչում է մարգարեներին՝ լինելու Իր ներկայացուցիչները երկրի վրա: Իր մարգարեների միջոցով Նա հայտնում է ճշմարտությունը և տալիս է առաջնորդություն և նախազգուշացումներ:

Աստված կանչեց Ջոզեֆ Սմիթին լինելու վերջին օրերի առաջին մարգարե (տես դաս 1-ը): Ջոզեֆ Սմիթին հաջորդողները նույնպես կանչվել են Աստծո կողմից առաջնորդելու Իր Եկեղեցին, ներառյալ այն այսօր ղեկավարող մարգարեն: Մենք պետք է համոզմունք ձեռք բերենք ապրող մարգարեի աստվածային կոչման վերաբերյալ և հետևենք նրա ուսմունքներին:

Ապրող մարգարեների և առաքյալների ուսմունքները հավերժական ճշմարտության խարիսխ են հանդիսանում փոփոխվող արժեքների աշխարհում: Երբ մենք հետևենք Աստծո մարգարեներին, աշխարհի տարաձայնություններն ու վիճաբանությունները մեզ չեն ճնշի: Մենք ավելի մեծ երջանկություն կգտնենք այս կյանքում և առաջնորդություն կստանանք մեր հավերժական ճամփորթության այս հատվածի համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Պահել Տասը Պատվիրանները

Աստված տասը պատվիրանները հայտնեց Մովսես անունով հին ժամանակների մի մարգարեի՝ իր ժողովրդին առաջնորդելու համար: Այս պատվիրանները մեր օրերում նույնպես կիրառվում են: Նրանք մեզ ուսուցանում են երկրպագել և ակնածանք ցուցաբերել Աստծուն: Նրանք նաև մեզ ուսուցանում են, թե ինչպես վարվել միմյանց հետ:

  • «Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս» (Ելից 20.3): Այլ «աստվածներ» կարող են լինել շատ բաներում, ինչպիսիք են ունեցվածքը, իշխանությունը կամ բարձր դիրքը։

  • «Քեզ համար կուռք չշինես» (Ելից 20.4):

  • «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես» (Ելից 20.7):

  • «Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելից 20.8):

  • «Պատվի՛ր քո հորն ու քո մորը» (Ելից 20.12):

  • «Մի՛ սպանիր» (Ելից 20.13):

  • «Մի՛ շնացիր» (Ելից 20.14):

  • «Մի՛ գողացիր» (Ելից 20.15):

  • «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր» (Ելից 20.16):

  • «Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը» (Ելից 20.17):

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Նկար
Տղամարդը կնոջ հետ

Ապրել մաքրաբարոյության օրենքով

Մաքրաբարոյության օրենքը մեր փրկության և վեհացման համար Աստծո ծրագրի կենսական մասն է: Ամուսնու և կնոջ միջև սեռական մտերմությունը կարգվել է Աստծո կողմից երեխաների ստեղծման և ամուսնության մեջ սիրո դրսևորման համար: Այս մտերմությունը և մարդկային կյանք ստեղծելու զորությունը նախատեսված է լինել գեղեցիկ և սուրբ:

Աստծո մաքրաբարոյության օրենքն է՝ զսպվածություն ցուցաբերել տղամարդու և կնոջ ամուսնական կապերից դուրս սեռական հարաբերություններում: Այս օրենքը նաև նշանակում է լիարժեք հավատարմություն ամուսնու նկատմամբ ամուսնությունից հետո։

Որպեսզի օգնեն մեզ պահպանել մաքրաբարոյության օրենքը, մարգարեները մեզ հորդորում են մաքուր լինել մեր մտքերում և խոսքերում: Մենք պետք է խուսափենք ցանկացած տեսակի պոռնոգրաֆիայից։ Պահպանելով մաքրաբարոյության օրենքը՝ մենք պետք է համեստություն ցուցաբերենք մեր վարքագծում և արտաքինով:

Մկրտության թեկնածուները պետք է ապրեն մաքրաբարոյության օրենքով:

Ապաշխարություն և ներում

Աստծո աչքում մաքրաբարոյության օրենքը խախտելը շատ լուրջ է (տես Ելից 20.14, Եփեսացիս 5.3 հատվածները): Այն չարաշահում է սուրբ զորությունը, որը Նա տվել է կյանք ստեղծելու համար: Սակայն Նա շարունակում է մեզ սիրել, նույնիսկ եթե մենք խախտել ենք այս օրենքը: Նա առաջարկում է մեզ ապաշխարել և մաքրվել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ: Մեղքի հուսահատությունը կարող է փոխարինվել Աստծո ներման քաղցր խաղաղությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 58.42–43 հատվածները):

Օրհնություններ

Աստված տվել է մաքրաբարոյության օրենքը՝ մեզ և Նրա կողմից երկիր ուղարկված հոգևոր զավակներին օրհնելու համար։ Այս օրենքին հնազանդվելը կարևոր է անձնական խաղաղության և մեր ընտանեկան հարաբերություններում սեր, վստահություն և միասնություն ունենալու համար:

Ապրելով մաքրաբարոյության օրենքով, մենք պաշտպանված լինենում ամուսնությունից դուրս սեռական մտերմությունից եկող հոգևոր վնասից: Մենք կխուսափենք նաև էմոցիոնալ և ֆիզիկական խնդիրներից, որոնք հաճախ ուղեկցում են նման հարաբերություններին։ Աստծո առջև մենք կաճենք մեր վստահության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 121.45 հատվածը): Մենք ավելի բաց կլինենք Սուրբ Հոգու ազդեցության համար: Մենք ավելի լավ կպատրաստվենք տաճարում սրբազան ուխտեր կապելու, որոնք կմիավորեն մեր ընտանիքները հավերժության համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Պահել տասանորդի օրենքը

Եկեղեցուն անդամակցելու մեծ արտոնությունը տասանորդ վճարելու հնարավորությունն է: Տասանորդ վճարելով մենք նպաստում ենք Աստծո աշխատանքի առաջխաղացմանը և օրհնում Նրա զավակներին:

Տասանորդի օրենքը ծագել է Հին Կտակարանի ժամանակներից։ Օրինակ՝ մարգարե Աբրահամը վճարել է իր ունեցածի տասանորդը (տես Ալմա 13.15, Ծննդոց 14.18–20 հատվածները):

Տասանորդ բառը բառացիորեն նշանակում է մեկ տասներորդ։ Տասանորդ տալով, մենք նվիրաբերում ենք մեր եկամտի մեկ տասներորդը Եկեղեցուն (տես Վարդապետություն և Ուխտեր 119.3–4 հատվածները, տոկոսը հասկացվում է որպես եկամուտ): Այն ամենը, ինչ մենք ունենք, Աստծո պարգև է: Տասանորդ վճարելով, մենք երախտագիտություն ենք ցուցաբերում Նրա հանդեպ՝ վերադարձնելով Իր տվածի մի մասը:

Տասանորդ վճարելը հավատքի արտահայտությունն է: Դա նաև Աստծուն մեծարելու եղանակ է։ Հիսուսն ուսուցանել է, որ մենք պետք է «փնտրենք … նախ Աստծո թագավորությունը» (Մատթեոս 6․33), և տասանորդն այդ անելու ուղի է:

Նկար
Այրի կնոջ լուման, Սանդրա Ռաստ

Տասանորդի ֆոնդերի օգտագործումը

Տասանորդի ֆոնդերը սուրբ են: Մենք մեր տասանորդը տալիս ենք եպիսկոպոսության անդամին կամ շատ տարածքներում կարող ենք վճարել առցանց: Տասանորդ ստանալիս եպիսկոպոսությունն այն փոխանցում է Եկեղեցու գլխավոր վարչություն:

Խորհուրդը, որը բաղկացած է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից, որոշում է, թե ինչպես օգտագործել տասանորդի ֆոնդերն աստծո աշխատանքում (տես Վարդապետություն և Ուխտեր 120.1 հատվածը): Ֆոնդերն օգտագործվում են հետևյալի համար.

  • Տաճարների և հավաքատների կառուցում և պահպանում:

  • Սուրբ գրությունների թարգմանություն և հրատարակում։

  • Աջակցություն տեղական Եկեղեցու ժողովների գործունեությանն ու միջոցառումներին:

  • Աջակցություն միսիոներական աշխատանքին ողջ աշխարհում:

  • Աջակցություն ընտանեկան պատմության աշխատանքին։

  • Դպրոցների և կրթության ֆինանսավորում։

Տասանորդը չի օգտագործվում Եկեղեցու տեղական ղեկավարներին վճարելու համար: Նրանք ծառայում են կամավոր՝ առանց որևէ վճարման։

Օրհնություններ

Տասանորդ վճարելիս, Աստված օրհնություններ է խոստանում, որոնք շատ ավելին են, քան մենք տալիս ենք: Նա «կբացի … երկնքի պատուհանները և օրհնություն կթափի … մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղաքիա 3.10, տես հատվածներ 7–12 հատվածները)։ Այս օրհնությունները կարող են լինել և՛ հոգևոր, և՛ նյութական:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Հնազանդվել Իմաստության Խոսքին

Տիրոջ առողջության օրենքը

Մեր մարմիններն Աստծո տված սրբազան պարգևներն են: Յուրաքանչյուրս ֆիզիկական մարմնի կարիք ունենք՝ Նրան ավելի նմանվելու համար: Մեր մարմիններն այնքան կարևոր են, որ սուրբ գրությունները դրանք համեմատում են տաճարների հետ (տես Ա Կորնթացիս 6.19–20 հատվածները):

Տերը ցանկանում է, որ մենք հարգանքով վերաբերվենք մեր մարմնին: Մեզ դրանում օգնելու համար, Նա հայտնեց առողջության մասին օրենքը, որը կոչվում է Իմաստության խոսք: Այս հայտնությունը մեզ ուսուցանում է առողջ սնունդ ուտել և չօգտագործել մեր մարմնին վնասող նյութեր, մասնավորապես՝ ալկոհոլ, ծխախոտ և տաք ըմպելիքներ (նկատի ունի թեյ և սուրճ):

Ժամանակակից մարգարեներն Իմաստության խոսքի ոգով նախազգուշացնում են այլ նյութերի օգտագործման վտանգի մասին, որոնք վնասակար են, անօրինական կամ կախվածություն են առաջացնում: Մարգարեները նաև զգուշացրել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի չարաշահումից: (Ձեր միսիայի նախագահը կպատասխանի այն հարցերին, թե արդյոք ձեր աշխարհագրական տարածքում այլ նյութեր չպետք է օգտագործվեն)։

Օրհնություններ

Տերը տվել է Իմաստության խոսքը մեր ֆիզիկական և հոգևոր բարորության համար: Նա մեծ օրհնություններ է խոստանում, եթե մենք պահենք այս պատվիրանը: Այս օրհնությունները ներառում են առողջություն, իմաստություն, գիտության գանձեր և պաշտպանություն (տես Վարդապետություն և Ուխտեր 89.18–21 հատվածները):

Իմաստության խոսքին հնազանդվելը կօգնի մեզ ավելի ընկալունակ լինել Սուրբ Հոգու հուշումներին: Չնայած մենք բոլորս առողջական խնդիրներ ենք ունենում, այս օրենքին հնազանդվելը կօգնի մեզ ավելի առողջ լինել մարմնով, մտքով և հոգով:

Մկրտության թեկնածուները պետք է հնազանդվեն Իմաստության խոսքին։

Կախվածության դեմ պայքարող մարդկանց օգնելու վերաբերյալ ուղեցույցը տես գլուխ 10-ում։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Հանգստության օրը սուրբ պահեք

Հանգստի և երկրպագության օր

Հանգստության օրը սուրբ օր է, որն աստված ամեն շաբաթ առանձնացրել է մեզ համար, որպեսզի հանգստանանք մեր ամենօրյա աշխատանքից և երկրպագենք Նրան: Մովսեսին հայտնած տասը պատվիրաններից մեկն է՝ «Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելից 20.8, տես նաև հատվածներ 9–11-ը):

Ժամանակակից հայտնության մեջ Տերը վերահաստատել է, որ հանգստության օրը «քեզ նշանակված օր է, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին» (Վարդապետություն և Ուխտեր 59․10)։ Նա նաև ասել է, որ հանգստության օրը պետք է լինի ուրախության, աղոթքի և երախտագիտության օր (տես հատվածներ 14–15-ը):

Որպես մեր հանգստության օրվա երկրպագության մաս, մենք ամեն շաբաթ հաճախում ենք հաղորդության ժողովին: Այս ժողովի ժամանակ մենք երկրպագում ենք Աստծուն և ճաշակում ենք հաղորդությունը՝ հիշելով Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը: Ճաշակելով հաղորդությունը, մենք նորոգում ենք Աստծո հետ կապած մեր ուխտերը և ցույց ենք տալիս, որ հոժար ենք ապաշխարել մեր մեղքերից: Հաղորդության արարողությունը Հանգստության օրը սուրբ պահելու հիմքն է:

Եկեղեցում մենք նաև մասնակցում ենք դասերին, որոնց ընթացքում ավելին ենք սովորում Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Մեր հավատքն աճում է, երբ մենք միասին ուսումնասիրում ենք սուրբ գրությունները: Մեր սերն աճում է, երբ մենք ծառայում և զորացնում ենք միմյանց:

Հանգստության օրը մեր աշխատանքից հանգստանալուց բացի, մենք պետք է ձեռնպահ մնանք գնումներ կատարելուց և այլ գործողություններից, որոնք կդարձնեն այն սովորական օր: Մենք մի կողմ ենք դնում աշխարհիկ գործունեությունը և կենտրոնացնում մեր մտքերն ու գործողությունները հոգևոր հարցերի վրա:

Բարի գործ անելու օր

Հանգստության օրը բարի գործ անելը նույնքան կարևոր է, որքան այն, թե ինչից ենք մենք ձեռնպահ մնում այն սուրբ պահելու համար: Մենք սովորում ենք ավետարանը, ամրացնում հավատքը, հարաբերություններ ենք կառուցում, ծառայություն ենք մատուցում և մասնակցում ենք այլ ոգեշնչող միջոցառումների ընտանիքի և ընկերների հետ:

Նկար
սուրբ գրություններ կարդացող զույգը

Օրհնություններ

Հանգստության օրը սուրբ պահելը մեր նվիրվածության արտահայտությունն է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Երբ մենք հանգստության օրվա մեր գործունեությունը համատեղելի դարձնենք այդ օրվա համար Աստծո մտադրության հետ, մենք ուրախություն և խաղաղություն կզգանք: Մենք հոգևորապես կսնուցվենք և ֆիզիկապես կթարմացվենք: Մենք նաև մեզ ավելի մոտ կզգանք Աստծուն և կխորացնենք մեր հարաբերությունները մեր Փրկչի հետ: Մենք ավելի լիարժեք «անբիծ կպահենք» մեզ աշխարհից (Վարդապետություն և Ուխտեր 59.9): Հանգստության օրը կդառնա «բերկրանք» (Եսայիա 58.13, տես նաև հատված 14-ը):

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Ավետարանական թեմաներ. «Հանգստության օր»

  • Սուրբ գրքերի ուղեցույց․ «Հանգստության օր»

Հնազանդվել և պատվել օրենքը

Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ պետք է հնազանդվել օրենքին և լավ քաղաքացիներ լինել (տես Վարդապետություն և Ուխտեր 134, Հավատո Հանգանակ 1.12 հատվածները): Եկեղեցու անդամներին խրախուսվում է ծառայել իրենց համայնքների ու ազգերի բարորության համար: Նրանք նաև խրախուսվում են ազդեցություն գործել հասարակության և կառավարությունում առողջ բարոյական արժեքների վրա:

Եկեղեցու անդամները հրավիրվում են մասնակցելու պետության կառավարման և քաղաքական գործընթացներին օրենքով սահմանված կարգով: Կառավարությունում պաշտոններ զբաղեցնող անդամները հանդես են գալիս որպես մտահոգ քաղաքացիներ, այլ ոչ թե որպես Եկեղեցու ներկայացուցիչներ:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Նկար
Մեծ է երկնքի արքայության մէջ, Ջ. Քըրք Ռիչարդս

Աստծուն և ուրիշներին ծառայելու մեր ուխտը

Ծառայություն

Մկրտվելիս մենք ուխտ ենք կապում ծառայել Աստծուն և ծառայել ուրիշներին։ Ուրիշներին ծառայելն աստծուն ծառայելու հիմնական եղանակներից մեկն է (տես Մոսիա 2.17 հատվածը): Ալմա մարգարեն ուսուցանել է նրանց, ովքեր ցանկանում էին մկրտվել, որ նրանք պետք է «հոժար լինեն կրելու մեկը մյուսի բեռը, … սգալու նրանց հետ, ովքեր սգում են, … և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.8–9):

Մկրտությունից անմիջապես հետո նոր անդամները սովորաբար Եկեղեցում ծառայելու կոչում են ստանում: Այս կոչումները կամավոր են և չվճարվող: Ընդունելով դրանք և ջանասիրաբար ծառայելով, մենք աճում ենք հավատքի մեջ, զարգացնում մեր տաղանդները և օրհնում ուրիշներին:

Եկեղեցում մեր ծառայության մաս է կազմում նաև «սպասավորող եղբայր» կամ «սպասավորող քույր» լինելը: Կատարելով այս պարտականությունը, մենք ծառայում ենք նշանակված անհատներին և ընտանիքներին:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ մենք ամեն օր հնարավորություններ ենք փնտրում ծառայելու: Նմանվելով Նրան, մենք «շրջում ենք բարիք գործելով» (Գործք Առաքելոց 10.38): Մենք ծառայում ենք մեր հարևաններին և ուրիշներին, որոնք ապրում են մեր համայնքում: Մենք կարող ենք մասնակցել ծառայությանը JustServe-ի միջոցով, որտեղ այն հասանելի է: Մենք կարող ենք աջակցել Եկեղեցու մարդասիրական և աղետներին արձագանքելու ջանքերին:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Սուրբ գրքերի ուղեցույց․ «Ծառայություն»

  • Ավետարանական թեմաներ․ «Ծառայություն»

Նկար
մարդիկ զրուցում են

Կիսվենք Ավետարանով

Որպես մեր մկրտության ուխտի մաս, մենք խոստանում ենք «կանգնել որպես Աստծո վկաներ» (Մոսիա 18.9): Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելը որպես վկաներ կանգնելու եղանականերից մեկն է: Օգնել ուրիշներին ստանալ ավետարանը, ամենաուրախալի ծառայության տեսակներից մեկն է, որը մենք կարող ենք մատուցել (տես Վարդապետություն և Ուխտեր 18.15–16 հատվածները): Դա մեր սիրո հզոր արտահայտությունն է:

Երբ մենք զգում ենք ավետարանով ապրելու օրհնությունները, մենք, բնականաբար, ցանկանում ենք կիսվել այդ օրհնություններով: Ընտանիքի անդամները, ընկերները և ծանոթները հաճախ հետաքրքրվում են մեր հավատարմության օրինակով, և նրանք տեսնում են, թե ինչպես է ավետարանն օրհնում մեր կյանքը: Մենք կարող ենք կիսվել ավետարանով սովորական և բնական եղանակներով (տես Ընդհանուր ձեռնարկ, գլուխ 23-ը):

Մենք հրավիրում ենք ուրիշներին մասնակցել մեզ հետ ծառայության, համայնքի, ժամանցի և Եկեղեցու միջոցառումներին: Մենք կարող ենք նրանց հրավիրել Եկեղեցու ժողովի կամ մկրտության ծառայության: Մենք կարող ենք հրավիրել նրանց դիտել առցանց տեսահոլովակ, որը բացատրում է Հիսուս Քրիստոսի ավետարանը, կարդալ Մորմոնի Գիրքը կամ այցելել տաճարի բաց դռների օրը: Հարյուրավոր հրավերներ կան, որոնք մենք կարող ենք հղել: Հաճախ հրավիրելը պարզապես նշանակում է ներառել մեր ընտանիքին, ընկերներին և հարևաններին այն ամենի մեջ, ինչ մենք արդեն անում ենք:

Եթե մենք խնդրենք, Աստված կօգնի մեզ ճանաչել ավետարանով կիսվելու հնարավորությունները և պատմել ուրիշներին, թե ինչպես է այն օրհնում մեր կյանքը:

Սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները կիրառելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես «Միավորվել անդամների հետ» գլուխ 9-ում:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Ծոմ և ծոմի նվիրատվություններ

Աստված հաստատել է ծոմի օրենքը՝ որպես մի ուղի մեզ համար հոգևոր ուժ զարգացնելու և օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են։

Ծոմապահությունը նշանակում է հրաժարում ուտելիքից և ըմպելիքից որոշ ժամանակով: Եկեղեցին սովորաբար յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին առանձնացնում է որպես ծոմապահության օր: Ծոմի օրը սովորաբար ներառում է առանց ուտելիքի և ըմպելիքի 24 ժամ մնալը, եթե մենք ֆիզիկապես կարող ենք դա անել: Ծոմապահության կիրակիի մյուս կարևոր մասերը ներառում են աղոթքը և վկայություն տալը: Մեզ նաև խրախուսվում է ծոմ պահել այլ դեպքերում, երբ մենք դրա կարիքը զգում ենք:

Զարգացնել հոգևոր ուժ

Ծոմապահությունը կարող է օգնել մեզ դառնալ խոնարհ, ավելի մոտենալ Աստծուն և հոգեպես նորոգված զգալ: Նախքան Իր ծառայությունը սկսելը, Հիսուս Քրիստոսը ծոմ է պահել (տես Մատթեոս 4.1–2 հատվածները): Սուրբ գրություններն արձանագրել են բազմաթիվ պատմություններ մարգարեների և ուրիշների ծոմապահության մասին, որտեղ նկարագրված է նրանց ցանկությունը մեծացնել իրենց հոգևոր ուժը և հատուկ օրհնություններ ստանալ իրենց կամ ուրիշների համար:

Ծոմապահությունն ու աղոթքը կատարվում են զուգահեռ։ Երբ մենք ծոմ ենք պահում և աղոթում հավատքով, մենք ավելի ենք պատրաստվում անձնական հայտնություն ստանալուն: Մենք նաև ավելի ընկալունակ ենք ճանաչելու ճշմարտությունը և հասկանալու Աստծո կամքը:

Օգնել կարիքի մեջ գտնվողներին

Ծոմ պահելիս մենք գումար ենք նվիրաբերում Եկեղեցուն, որպեսզի օգնենք հոգ տանել կարիքավոր մարդկանց մասին։ Սա կոչվում է ծոմի նվիրատվություն: Մեզ առաջարկվում է նվիրաբերել առնվազն չօգտագործված կերակուրների արժեքը։ Մեզ խրախուսվում է լինել առատաձեռն և, եթե կարող ենք, տալ ավելի շատ, քան այս կերակուրների արժեքն է: Ծոմի նվիրատվությությունն այն եղանակներից մեկն է, որով մենք կարող ենք ծառայել ուրիշներին:

Ծոմի նվիրատվություններն օգտագործվում են կարիքավոր մարդկանց սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրելու համար, ինչպես տեղում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ծոմի նվիրատվության մասին տեղեկությունների համար տես «Տասանորդ և այլ նվիրաբեուությունները» այս դասում։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ծոմապահություն

Հոգ տանել կարիքավորների մասին

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Սուրբ գրքերի ուղեցույց․ «Ծոմ, Ծոմապահություն»

  • Ընդհանուր ձեռնարկ22.2.2

  • Ավետարանական թեմաներ․ «Ծոմապահություն և Ծոմի նվիրաբերություն»

Նկար
ընտանիքը տաճարից դուրս

Մինչև վերջ համբերելու մեր ուխտը

Մկրտվելիս մենք «մինչև վերջ համբերելու» ուխտ ենք կապում Աստծո հետ՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով (2 Նեփի 31.20, տես նաև Մոսիա 18.13 հատվածը): Մենք ձգտում ենք ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը։

Մորմոնի Գրքի մարգարե Նեփին նկարագրել է մկրտությունը որպես մի դուռ, որով մենք մտնում ենք ավետարանի արահետ (տես 2 Նեփի 31.17 հատվածը): Մկրտությունից հետո մենք շարունակում ենք «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ» (2 Նեփի 31.20):

Երբ մենք «առաջ ենք մղվում» աշակերտության ճանապարհով, մենք պատրաստվում ենք գնալ տաճար: Այնտեղ մենք ուխտեր կկապենք Աստծո հետ, երբ ստանանք տաճարային արարողությունները: Տաճարում մենք կօժտվենք զորությամբ և կարող ենք կնքվել որպես ընտանիքներ հավերժության համար: Տաճարում մեր կապած ուխտերը պահելը կբացի յուրաքանչյուր հոգևոր արտոնության և օրհնության դուռը, որ Աստված ունի մեզ համար:

Երբ մենք հավատարմորեն շարունակենք ավետարանի ուղին, մենք ի վերջո կստանանք Աստծո ամենամեծ պարգևը՝ հավերժական կյանքի պարգևը (տես 2 Նեփի 31.20, Վարդապետություն և Ուխտեր 14.7 հատվածները):

Հետևյալ բաժինները բացատրում են որոշ կետեր, թե Աստված ինչ է տրամադրել՝ օգնելու մեզ համբերել մինչև մեր մահկանացու ճամփորդության ավարտը և ուրախություն գտնել դրանում:

Եկեղեցու կազմակերպություններ և քահանայություն

Քահանայությունն Աստծո իշխանությունն ու զորությունն է: Քահանայության միջոցով Երկնային Հայրը կատարում է Իր աշխատանքը՝ «իրականացնելով իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Աստված իշխանություն և զորություն է շնորհում Երկրի վրա գտնվող իր որդիներին և դուստրերին, որպեսզի օգնի այդ աշխատանքի իրականացմանը։

Քահանայությունն օրհնում է բոլորիս։ Արարողությունները, ինչպիսիք են մկրտությունը և հաղորդությունը, մենք ստանում ենք քահանայության պաշտոններ կրողների միջոցով: Մենք նաև ստանում ենք բժշկության, մխիթարության և խորհրդի օրհնությունները:

Քահանայությունը և Եկեղեցու ղեկավարությունն ու կոչումները

Հիսուս Քրիստոսն առաջնորդում է եկեղեցին մարգարեների և առաքյալների միջոցով: Այս ղեկավարները կանչված են Աստծո կողմից, կարգված են և ունեն Փրկչի անունով գործելու քահանայության իշխանություն:

Հին ժամանակներում Քրիստոսն Իր Առաքյալներին տվել է քահանայության այս նույն իշխանությունը, որը թույլ է տվել նրանց առաջնորդել Իր Եկեղեցին Նրա համբարձումից հետո: Ի վերջո, այդ իշխանությունը կորավ, երբ մարդիկ մերժեցին ավետարանը, իսկ Առաքյալները մահացան:

Երկնային սուրհանդակները վերականգնեցին քահանայությունը 1829 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և Տերը կրկին հիմնեց Իր Եկեղեցին առաքյալներով և մարգարեներով (տես դաս 1-ը)։

Տեղական մակարդակում եպիսկոպոսները և ցցերի նախագահներն ունեն Եկեղեցու ժողովներն առաջնորդելու քահանայության իշխանություն:

Երբ տղամարդիկ և կանայք կանչվում և ի սպաս են դրվում, Աստծո կողմից նրանց տրվում է այդ կոչման մեջ գործելու իշխանություն։ Այս իշխանությունը տրվում է միսիոներներին, ղեկավարներին, ուսուցիչներին և ուրիշներին, քանի դեռ նրանք չեն ազատվել իրենց կոչումներից: Այն ղեկավարելու լիազորություններ ունեն նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիները:

Քահանայության իշխանությունը կարող է օգտագործվել միայն արդարությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 121.34–46 հատվածները)։ Այս իշխանությունը սրբազան վստահություն է՝ ներկայացնելու Փրկչին և գործելու Նրա անունով: Դրա նպատակն է միշտ օգնել և ծառայել ուրիշներին:

Նկար
երիտասարդ տղամարդիկ կիրակնօրյա դպրոցում

Ահարոնյան քահանայություն և Մելքիսեդեկյան քահանայություն

Եկեղեցում քահանայությունը բաղկացած է Ահարոնյան քահանայությունից և Մելքիսեդեկյան քահանայությունից։ Քահանայության բանալիներ կրողների ղեկավարության ներքո Եկեղեցու արժանավոր տղամարդկանց շնորհվում է Ահարոնյան քահանայությունը և Մելքիսեդեկյան քահանայությունը։ Համապատասխան քահանայություն շնորհելուց հետո այդ անձը կարգվում է տվյալ քահանայության պաշտոնում, ինչպիսիք են սարկավագը կամ երեցը: Նա պետք է ձեռնադրվի անհրաժեշտ լիազորություն ունեցող մարդու կողմից:

Երբ տղամարդը կամ երիտասարդ տղան ստանում է քահանայություն, նա ուխտ է կապում Աստծո հետ՝ կատարելու սրբազան պարտականությունները, ծառայելու ուրիշներին և օգնելու կառուցել Եկեղեցին:

Երիտասարդ տղամարդիկ, ովքեր տարվա ընթացքում կդառնան 12 տարեկան, սկսած տվյալ տարվա հունվարից, կարող են ստանալ Ահարոնյան Քահանայություն և կարգվել սարկավագներ: Նրանք, ովքեր տարվա ընթացքում կդառնան 14 տարեկան կարող են կարգվել ուսուցիչներ, իսկ 16 տարեկանում՝ քահանաներ: Չափահաս նորադարձ տղամարդիկ կարող են Ահարոնյան Քահանայություն ստանալ մկրտությունից և հաստատումից անմիջապես հետո: Ահարոնյան Քահանայություն կրողները սպասավորում են արարողություններ, ինչպիսիք են հաղորդությունը և մկրտությունը:

Ահարոնյան Քահանայությունում որոշ ժամանակ որպես քահանա ծառայելուց հետո, արժանավոր տղամարդը, ով առնվազն 18 տարեկան է, կարող է ստանալ Մելքիսեդեկյան Քահանայություն և կարգվել երեց: Մելքիսեդեկյան Քահանայություն ստացած տղամարդիկ կարող են կատարել այնպիսի քահանայության արարողություններ, ինչպիսիք են ընտանիքի անդամներին և ուրիշներին բժշկության և մխիթարության օրհնություններ տալը:

Տես Ընդհանուր ձեռնարկ38.2.9.1-ը, քահանայություն ստացող նոր անդամների մասին տեղեկությունների համար:

Եկեղեցու կազմակերպություններ և քվորումներ

Քահանայության քվորումներ։ Քվորումը քահանայություն կրողների կազմակերպված խումբ է: Յուրաքանչյուր ծուխ ունի երեցների քվորում չափահաս տղամարդկանց համար: Սարկավագների, ուսուցիչների և քահանաների քվորումները երիտասարդ տղամարդկանց համար են:

Սփոփող միություն։ Սփոփող Միությունը ներառում է 18 և ավելի տարեկան կանանց: Սփոփող Միության անդամներն ամրացնում են ընտանիքները, անհատներին և համայնքը:

Երիտասարդ կանայք։ Երիտասարդ կանայք կմիանան Երիտասարդ կանանց կազմակերպությանը, երբ նրանք տվյալ տարվա ընթացքում կդառնան 12 տարեկան:

Նկար
կինն ուսուցանում է դասարանին

Երեխաների միություն։ 3-ից 11 տարեկան երեխաները Երեխաների միության անդամ են:

Կիրակնօրյա դպրոց։ Բոլոր չափահասները և երիտասարդները հաճախում են Կիրակնօրյա դպրոց, որտեղ նրանք հանդիպում են միասին սուրբ գրություններն ուսումնասիրելու համար:

Քահանայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Ընդհանուր ձեռնարկ, գլուխ 3-ը։

Քահանայության քվորումների և Եկեղեցու կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Ընդհանուր ձեռնարկ, գլուխներ 8–13-ը։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Ընդհանուր ձեռնարկ, գլուխ 3․ «Քահանայության սկզբունքներ»

  • Ավետարանական թեմաներ․ «Ահարոնյան Քահանայություն», «Մելքիսեդեկյան Քահանայություն», «Քահանայություն»

Ամուսնություն և ընտանիքներ

Ամուսնություն

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատված է Աստծո կողմից Այն առանցքային դեր ունի Աստծո ծրագրում Իր զավակների հավերժական առաջընթացի համար:

Ամուսնության մեջ ամուսնու և կնոջ միությունը պետք է լինի նրանց ամենաթանկ երկրային հարաբերությունը: Նրանք սրբազան պարտականություն ունեն հավատարիմ լինել միմյանց և հավատարիմ լինել իրենց ամուսնական ուխտին:

Ամուսինն ու կինը հավասար են Աստծո աչքում։ Մեկը չպետք է գերիշխի մյուսի վրա: Նրանց որոշումները պետք է ընդունվեն միասնության և սիրո մեջ՝ երկուսի լիարժեք մասնակցությամբ:

Երբ ամուսինն ու կինը սիրում են միմյանց և գործում են միասին, նրանց ամուսնությունը կարող է լինել նրանց ամենամեծ երջանկության աղբյուրը: Նրանք կարող են օգնել միմյանց և իրենց երեխաներին առաջ շարժվել դեպի հավերժական կյանք:

Ընտանիքը

Ինչպես ամուսնությունը, այնպես էլ ընտանիքը հաստատված է Աստծո կողմից և մեր հավերժական երջանկության համար Նրա ծրագրի հիմնական մասն է: Ամենայն հավանականությամբ, մեր ընտանիքները երջանիկ կլինեն, երբ մենք ապրենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներով: Ծնողներն ուսուցանում են իրենց երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանը և դրանով ապրելու օրինակ են ծառայում: Ընտանիքները հնարավորություն են տալիս մեզ սիրելու և ծառայելու միմյանց:

Ծնողների համար իրենց ընտանիքը պետք է ամենակարևորը դառնա իրենց կյանքում։ Ծնողների համար սուրբ արտոնություն և պատասխանատվություն է հոգ տանել իրենց ծնած կամ որդեգրած զավակների մասին։

Բոլոր ընտանիքներն ունեն մարտահրավերներ: Երբ մենք փնտրում ենք Աստծո աջակցությունը և պահում Նրա պատվիրանները, ընտանեկան մարտահրավերները կարող են օգնել մեզ սովորել և աճել: Երբեմն այս մարտահրավերների շնորհիվ մենք սովորում ենք ապաշխարել և ներել:

Նկար
հայրն ուսուցանում է ընտանիքին

Եկեղեցու ղեկավարները Եկեղեցու անդամներին խորհուրդ են տվել ամեն շաբաթ անցկացնել ընտանեկան երեկոներ: Ծնողներն օգտագործում են այս ժամանակը, որպեսզի իրենց երեխաներին ուսուցանեն ավետարանը, ամրապնդեն ընտանեկան հարաբերությունները և միասին զվարճանան: Եկեղեցու ղեկավարները նաև հրապարակել են մի հռչակագիր, որն ընտանիքի մասին կարևոր ճշմարտություններ է ուսուցանում (տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org-ում):

Ընտանիքն ամրապնդելու այլ եղանակներ ներառում են ընտանեկան աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և Եկեղեցում միասին երկրպագելը: Մենք կարող ենք նաև ուսումնասիրել ընտանեկան պատմությունը, հավաքել ընտանեկան պատմություններ և ծառայել ուրիշներին:

Շատ մարդիկ ամուսնության կամ սիրող ընտանեկան հարաբերությունների սահմանափակ հնարավորություններ ունեն։ Շատերն ամուսնալուծության և այլ դժվարին ընտանեկան հանգամանքների են հանդիպել։ Այնուամենայնիվ, անկախ մեր ընտանեկան հանգամանքից, ավետարանն օրհնում է մեզ անհատապես: Եվ երբ մենք հավատարիմ ենք, Աստված մեզ համար ուղի է տրամադրում սիրող ընտանիքների օրհնությունները ստանալու համար՝ լինի դա այս կյանքում, թե գալիք կյանքում:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ամուսնություն

Ընտանիք

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք մահացած նախնիների համար

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է փրկություն ու վեհացում նրանց համար։ Այնուամենայնիվ, միլիարդավոր մարդիկ մահացել են՝ չլսելով Հիսուս Քրիստոսի ավետարանը կամ չստանալով ավետարանի փրկարար արարողությունները: Այս արարողությունները ներառում են մկրտություն, հաստատում, քահանայության կարգում տղամարդկանց համար, տաճարային օժտում և հավերժական ամուսնություն:

Իր շնորհի և ողորմածության միջոցով Տերն այս մարդկանց համար ավետարանը և նրա արարողությունները ստանալու մեկ այլ ուղի է ապահովել: Հոգևոր աշխարհում ավետարանը քարոզվում է նրանց, ովքեր մահացել են առանց այն ստանալու (տես Վարդապետություն և Ուխտեր 138 հատվածը): Տաճարներում մենք կարող ենք արարողություններ կատարել մեր մահացած նախնիների և ուրիշների համար: Հոգևոր աշխարհում այս մահացած մարդիկ կարող են ընդունել կամ մերժել ավետարանը և իրենց համար կատարվող արարողությունները:

Նկար
ընտանիքն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Նախքան այն, որ մենք կարողանանք կատարել այս արարողությունները, մենք պետք է բացահայտենք մեր նախնիներին, ովքեր չեն ստացել դրանք: Մեր ընտանեկան պատմության աշխատանքի հիմնական նպատակն է բացահայտել մեր ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք կարողանան արարողություններ ստանալ։ Երբ մենք տեղեկություններ ենք գտնում նրանց մասին, մենք այն ավելացնում ենք Եկեղեցու տվյալների բազայում FamilySearch.org կայքում։ Այնուհետև մենք (կամ ուրիշները) կարող ենք նրանց համար տաճարում փոխարինող արարողություններ կատարել:

Բացահայտելավ ենք մեր նախնիներին և արարողություններ կատարելավ նրանց համար, մեր ընտանիքները կարող են միավորվել հավերժության համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Ընդհանուր ձեռնարկ, գլուխ 28․ «Տաճարային արարողություններ մահացածների համար»

  • Ավետարանական թեմաներ․ «Մկրտություն մահացածների համար», «Ընտանեկան պատմություն»

Տաճարներ, օժտում, հավերժական ամուսնություն և հավերժական ընտանիքներ

Տաճարներ

Տաճարը Տիրոջ տունն է Դա սուրբ վայր է, որտեղ մենք կարող ենք ուխտեր կապել Աստծո հետ, երբ ստանում ենք Նրա սրբազան արարողությունները: Այս ուխտերը պահելիս, մենք կունենանք աստվածայնության զորությունը մեր կյանքում (տես Վարդապետություն և Ուխտեր 84.19–22, 109.22–23 հատվածները):

Օժտում

Արարողություններից մեկը, որը մենք ստանում ենք տաճարում, օժտումն է: Օժտում բառը նշանակում է «պարգև»: Գիտելիքի և զորության այս պարգևն աստծուց է: Օժտման ընթացքում մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ, որոնց միջոցով մենք կապվում ենք Նրա և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ (տես գլուխ 1-ը):

Չափահասները կարող են ստանալ իրենց տաճարային օժտումը Եկեղեցու անդամությունից առնվազն մեկ տարի հետո: Օժտման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Ընդհանուր ձեռնարկ, 27.2։

Հավերժական ամուսնություն և հավերժական ընտանիքներ

Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Տաճարում մենք կարող ենք ամուսնանալ ժամանակավոր և հավերժության համար: Սա հնարավորություն է տալիս ընտանիքներին հավերժ միասին լինել:

Այն բանից հետո, երբ ամուսնացած զույգերը ստանան իրենց տաճարային օժտումը, նրանք կարող են կնքվել կամ ամուսնանալ հավերժության համար: Նրանց երեխաները կարող են կնքվել նրանց հետ:

Ամուսինները, ովքեր կնքվել են տաճարում, պետք է պահեն իրենց կապած ուխտերը, որպեսզի ստանան հավերժական ամուսնության օրհնությունները:

Նկար
զույգը քայլում է փողոցով

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Ընդհանուր ձեռնարկ, գլուխ 27. «Տաճարային արարողություններ ապրողների համար»

  • Ավետարանական թեմաներ․ «Տաճարներ», «Օժտում», «Ամուսնություն»

  • Temples.churchofjesuschrist.org կայքում

Տպել