«Ծառայեք ձեր ողջ սրտով և լավ տրամադրությամբ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.:
Ծառայեք ձեր ողջ սրտով և լավ տրամադրությամբ
Երբ Մեքսիկայի սննդի բանկում ծառայության հնարավորություն ընձեռվեց, երեք երիտասարդ կանայք (այդ թվում և ես), մի երիտասարդ տղամարդ երիտասարդների խմբից և 10 ուրիշ մարդիկ որոշեցին մասնակցել:
Սկզբում ես չգիտեի, թե ինչ պետք է անենք: Սակայն շուտով սննդի բանկից մարդիկ բացատրեցին, որ մենք պետք է շուտ փչացող և չփչացող սնունդը դնենք առանձին տոպրակների մեջ, և կարիքավորների համար սննդի փաթեթներ պատրաստենք: Մեր խումբը բաշխեց պարտականությունները և սկսեց փաթեթավորումը: Մենք արագ էինք աշխատում և հավաքեցինք ավելի քան 500 տոպրակ:
Այս փորձառությունից ես սովորեցի, որ նույնիսկ, եթե մենք ինքներս չունենք մեծ հնարավորություններ, սակայն կարող ենք օգնել ուրիշներին, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն: Քիչ-քիչ մենք կարող ենք օգնել տարբեր ճանապարհներով: Ես գիտեմ, որ մենք օրհնված ենք, երբ ծառայում ենք:
Ինձ դուր եկավ աշխատանքը սննդի բանկում: Եթե ես հնարավորություն ունենայի դա նորից անել, անշուշտ կանեի: Հրաշալի էր, որ կարողացա ուրիշներին ծառայել: Եթե ծառայելու հնարավորություն ունենաք, արեք դա: Եվ արեք դա ձեր ողջ սրտով և լավ տրամադրությամբ:
Հեղինակն ապրում է Մեխիկոյում (Մեքսիկա):