«Երբ խոսում ես դու», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.։
Երբ խոսում ես Դու
Երբ ծնկաչոք աղոթում եմ,
Գիտեմ, որ լսում ես ինձ և
Ես միշտ զգում եմ Քո սերը:
Ասելու շատ բան ունենք․
Խոսքեր՝ ես Քեզ, Դու՝ ինձ։
Գիտես, ինձ ինչ է պետք։
Հոգիս կբացես, լույսով կլցնես։
Գիտես, ինչ եմ զգում, ճամփաս ես ուղղում։
Տալիս ես լույս, որ տեսնեմ։
Երբ խոսում ես Դու,
Կարծես Դու հենց այստեղ լինես,
Դու պատասխանում ես իմ աղոթքներին:
Եվ միշտ ինձ սփոփում։ Եվ զգում եմ,
կարծես, կարող եմ ես ամեն ինչ։
Երբ խոսում ես Դու,
Լավ է իմանալ, որ ես մենակ չեմ:
Ինձ հետ ես Դու միշտ։
Իմ սիրտը Դու կբուժես։
Երբեք չեմ թողնի ես Քեզ։
Երբ ես հուսահատ լինեմ,
Կօգնես ուղիս գտնել։
Հոգիս կբացես, լույսով կլցնես։
Գիտես, ինչ եմ զգում, ճամփաս ես ուղղում։
Տալիս ես լույս, որ տեսնեմ։
Երբ խոսում ես Դու,
Կարծես Դու հենց այստեղ լինես,
Դու պատասխանում ես իմ աղոթքներին:
Եվ միշտ ինձ սփոփում։ Եվ զգում եմ,
կարծես, կարող եմ ես ամեն ինչ։
Երբ խոսում ես Դու,
Երբ խոսում ես Դու,
Երբ խոսում ես Դու,
Հոգիս կբացես, լույսով կլցնես։
Գիտես, ինչ եմ զգում, ճամփաս ես ուղղում:
Տալիս ես լույս, որ տեսնեմ
Երբ Դու խոսում ես ինձ հետ:
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Այս երգը կարող է բազմացվել միայն առանձին դեպքերում` ոչ առևտրային նպատակներով՝ եկեղեցում կամ տանը օգտագործելու համար: Այս ծանուցումը պետք է ներառվի յուրաքանչյուր օրինակի մեջ: