2022
Մի մեծ բան
Հուլիս 2022


«Մի մեծ բան», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Եկ, հետևիր ինձ

Դ Թագավորաց 5

Մի մեծ բան

Պարզվում է, որ փոքր և հասարակ բաները կարող են մեծ նշանակություն ունենալ:

Եկեք պատկերացնենք, որ դուք ունեք առողջական խնդիր, որը չի լուծվում: Ձեզ ասում են, որ կա մի մարդ, ով կարող է ձեզ բուժել: Նա հեռու է ապրում, բայց դուք գրում եք նրան և ճանապարհ է ընկնում նրան տեսնելու և լսելու համար:

Երբ դուք գալիս եք նրա տուն, նրա օգնականն ասում է, որ իր տերը կարգադրեց ձեզ գնալ և լողանալ մոտակա գետում:

Օգնականը հեռանում է՝ թողնելով ձեզ հիասթափված վիճակում: Դուք մտածում եք. «Միթե՞ ես այս ամբողջ ճամփան անցա սրա համար»:

Ակնկալիքներ

Ահա, թե ինչ պատահեց Նէեմանի հետ: Նա հարգված սիրիացի հրամանատար էր: Սակայն տառապում էր բորոտությունից՝ ահավոր մաշկային հիվանդությունից:

Չնայած նա իսրայելացի չէր, նա լսել էր Եղիա մարգարեի մասին իր իսրայելացի սպասուհուց: Նէեմանը հավատաց նրա՝ Եղիայի և Իսրայելի Աստծո մասին վկայությանը: Եվ գնաց՝ Եղիային տեսնելու: Երբ Նէեմանը եկավ Եղիայի տուն, Եղիան մարդ ուղարկեց, ով Նէեմանին ասաց, որ բուժվելու համար նա պետք է յոթ անգամ լվացվի Հորդանան գետում:

Նէեմանը լսում է ծառային

Նկարները՝ Քորի Էգբերտի

Նէեմանը բարկացավ: Նա պատկերացնում էր, որ կհանդիպի Եղիային, և Եղիան իր ձեռքը կդնի նրա հիվանդ մաշկին, կդիմի Աստծուն և հրաշքով կբժշկի նրան: Նա նույնիսկ մտածեց, որ ճանապարհին կային ավելի լավ գետեր, ուր նա կարող եք լվացվել:

Նէեմանը ակնկալիքներ ուներ: Նա ակնկալում էր, որ Եղիան դուրս կգա և կտեսնի իրեն: Նա բարձրաստիճան պաշտոնյա էր և սովոր էր հարգանքի: Նա նաև ակնկալում էր մի հրաշագործ կամ տպավորիչ լուծում իր խնդրին: Գուցե այդ ակնկալիքները գալիս էին այն պատմություններից, որոնք նա լսել էր Եղիայի մասին: Ուստի նա շատ էր բարկացել:

Խոնարհություն

Սակայն Նէեմանի պատմությունը դրանով չավարտվեց: Ծառաներից մեկը նրան շատ խելացի խորհուրդ տվեց.

«Եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէի՞ր անիլ. Ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կ’մաքրուիս»: (Դ Թագավորաց 5․13)

Նէեմանը հասկացավ, որ ծառան ճիշտ է: Եթե մարգարեն նրան կարգադրեր մի մեծ բան անել, նա դա կաներ: Ուրեմն ինչո՞ւ չանել այս հասարակ բանը: Նա հնազանդվեց: Նա յոթ անգամ լվացվեց Հարդանան գետում և բժշկվեց:

Նէեմանը լվացվում է գետում

Փոքր և հասարակ բաներ

Ժամանակ առ ժամանակ Տերը կարող է մարդուն խնդրել «մի մեծ բան» անել: Բայց սովորաբար Տերը այսպես չի գործում: Մեծ մասամբ Նա օգտագործում է «փոքր և հասարակ բաները»՝ մեր կյանքում «մեծ բաներ» բերելու համար (Ալմա 37.6):

Երբեմն մեր ակնկալիքները կամ մեր հպարտությունը մեզ կարող են ստիպել մտածել, որ Տիրոջ լուծումը շատ հասարակ է կամ փոքր՝ դրան ժամանակ տրամադրելու համար (տես 1 Նեփի 17.40-41): Սակայն Տերը կարող է մեզ օգնել հաղթահարել այս զգացմունքները և հնազանդվել: Նա սիրում է մեզ և ցանկանում է օրհնել և օգնել մեզ ավելի նմանվել Իրեն (տես Մովսես 1.39):

Ահա մի քանի օրինակ, երբ Տերը մեզ խնդրում է փոքր և հասարակ բաներ անել՝ Իրեն ավելի մոտենալու և Իրենից օրհնություններ ստանալու համար:

Գուցե դուք ավելի շատ բան հիշեք:

Այնպես որ, երբ որևէ փոքր ու հասարակ բանի հանդիպեք, ուշադիր եղեք: Դա կարող է լինել մի որևէ կանոն Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից, մի որևէ խորհուրդ համաժողովի ելույթից կամ այն, ինչ ձեր եպիսկոպոսը խնդրել է ձեզ անել: Ինչ էլ դա լինի, հիշեք Նէեմանին և արեք դա: Դա կարող է փոքր բան լինել, բայց օրհնությունը մեծ կլինի: