«Զորությունը, որը շնորհ ենք կոչում», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։
Կյանքի օգնություն
Զորությունը, որը շնորհ ենք կոչում
Աստծո շնորհը կարող է օգնել մեզ՝ անկախ նրանից, թե ինչ մարտահրավերների ենք հանդիպում:
Ես գնացի ծխի նախկին անդամի հուղարկավորությանը: Նա ինքնասպան էր եղել՝ ընկճախտի դեմ երկար պայքարելուց հետո: Ես խորը վիշտ ապրեցի՝ նրա ընկերների և ընտանիքի հետ նրա կորուստը սգալիս:
Ընկճախտը և մտավոր առողջության հետ կապված այլ խնդիրները կարող են շատ բարդ ու դժվար լինել այդ խնդիրներն ունեցող մարդկանց և նրանց սիրող մարդկանց համար: Ավետարանի լավ լուրն է այն է, որ Քրիստոսը հույս և օգնություն է առաջարկում Իր շնորհի պարգևի միջոցով:
Բրիգամ Յանգ համալսարանում անցկացված 600 երիտասարդ մարդկանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հասկացել էին Հիսուս Քրիստոսի շնորհը, ավելի քիչ էին հակված ընկճախտի, անհանգստության, կատարելության ձգտումին և ամոթի զգացումին:1 Այդ երիտասարդ մարդիկ ի՞նչ են հասկացել շնորհի մասին, որն այդքան մեծ ազդեցություն է ունեցել նրանց կյանքում:
Աստված սիրում է մեզ անսահման սիրով
Այդ ուսումնասիրության ժամանակ որոշ մարդիկ հայտնեցին այն կարծիքը, թե Աստված և Հիսուս Քրիստոսը կսիրեն և կօգնեն իրենց, միայն, եթե իրենք արդեն կատարյալ լինեն: Այդ մարդիկ ավելի շատ էին հակված վերը նշված խնդիրներին, քան նրանք, ովքեր հասկացել էին, որ Աստված և Հիսուս Քրիստոսը սիրում են իրենց անսահման սիրով և միշտ պատրաստ են օգնել:
Անգլերենում grace բառն ունի տարբեր իմաստներ: Այն կարող է նշանակել շքեղություն, բարություն կամ բարեկրթություն: Եբրայերենում այդ բառը նշանակում է բարեհաճություն կամ բարի կամք՝ մի բան, որը շնորհվում է կարեկցանքով: Գուցե հենց դրա պատճառով դարերի ընթացքում քրիստոնյաները օգտագործել են շնորհ բառը՝ Աստծո բարեհաճությունը, բարի կամքն ու սերը նկարագրելու համար:
Աստված ցանկանում է օգնել մեզ
Վերջին Օրերի Սրբերը հասկանում են, որ շնորհը ավելին է, քան ուղղակի Աստծո հատկանիշը: Շնորհը նաև նկարագրում է, թե Նա ինչպես է հաղորդակցվում մեզ հետ, երբ մենք ձգտում ենք ավելի նմանվել Նրան (տես Մորոնի 10.32): Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է, որ շնորհը «աստվածային օգնություն է, օրի միջոցով մենք աճում ենք՝ արատավոր և սահմանափակ էակներից վերափոխվելով վեհացած էակների»: 2
Վերը նշված ուսումնասիրության ժամանակ այն մարդիկ, ովքեր համարում էին, որ Աստված և Քրիստոսը պատրաստ են և կարող են օգնել իրենց, ունեին ավելի քիչ խնդիրներ, քան նրանք, ովքեր մտածում էին, որ մենակ են:
Աստված օգնում է մեզ անհատապես
Բազմաթիվ մարդիկ կարծում են, որ Աստծո օգնությունը անհասանելի է իրենց համար, քանի որ նրանք դեռևս չեն արժանացել դրան: Ճշմարտությունն այն է, որ շնորհը պարգև է: Դուք չպետք է վաստակեք պարգևը: Դուք ուղղակի պետք է որոշեք ընդունել այն:
Ուսումնասիրության ժամանակ այն մարդիկ, ովքեր հասկացել էին, որ Աստված օգնում է մեզ, որտեղ էլ մենք լինենք և ինչ էլ մենք անենք, ունեին ավելի քիչ խնդիրներ: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է. «Աստվածային օգնությանն արժանանալու համար մենք կարիք չունենք հասնելու կարողությունների կամ բարության ինչ-որ նվազագույն աստիճանի. աստվածային օգնությունը մերը կարող է լինել ամեն ժամ, ամեն օր, անկախ նրանից, թե հնազանդության ճանապարհի որ մասում ենք գտնվում»: 3
Իմ ընկերուհու հուղարկավորության ժամանակ ես երախտապարտ էի Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մեզ մատչելի դարձած հույսի և բժշկության մասին հզոր վկայությունների համար: Իսկապես, Քրիստոսը լուծում է բոլոր խնդիրները և ճշմարիտ ուրախության աղբյուր է հանդիսանում: