«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.:
Միացեք
Անա Ջուլիա Ա.
17, Սան Պաոլո, Բրազիլիա
Ես ապրում եմ իմ երկրի ամենախիտ բնակեցված շրջանում: Ես սիրում եմ այստեղ ապրել և ընտանիքիս հետ միասին նոր վայրեր հայտնաբերել: Ես ապրում եմ ծնողներիս, կրտսեր քրոջս և Մեգանի՝ մեր շան հետ: Ինձ դուր է գալիս նրանց հետ լինել: Մենք շատ ենք ծիծաղում և փորձում ենք նոր ու հետաքրքիր բաներ անել: Որոշ բաներ մեզ ավելի շատ են դուր գալիս, քան մյուսները, բայց փորձառությունները մեզ հետ են մնում ընդմիշտ:
Ես դպրոցի ավարտական դասարանում եմ և այս պահին պատրաստվում եմ ավարտական քննությունների: Ես մի փոքր նյարդայնանում եմ, բայց վստահ եմ, որ Տերը կօգնի ինձ հաջողությամբ հանձնել դրանք:
Ես սիրում եմ եկեղեցի հաճախել ամեն կիրակի: Իմ ծխում բազմաթիվ երիտասարդներ կան, այնպես որ միջոցառումները զվարճալի են: Ինձ շրջապատող երիտասարդներն օգնում են ինձ ամուր մնալ ավետարանում: Հավատացնում եմ, որ նրանք հավատքով լի մարդիկ են:
Ես պատրաստվում եմ ծառայել միսիայում: Ես ցանկանում եմ ավետարանով կիսվել ուրիշների հետ, ինչպես միսիոներներն են կիսվել իմ ընտանիքի հետ: Ես գիտեմ, որ դա ընդմիշտ կփոխի նրանց և իմ կյանքը: Ես երախտապարտ եմ, որ կարող եմ հավերժական ընտանիք ունենալ: