«Ինչպե՞ս որոշեմ, թե երբ է միսիայում ծառայելու ճիշտ ժամանակը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.:
Հարցեր և պատասխաններ
«Ինչպե՞ս որոշեմ, թե երբ է միսիայում ծառայելու ճիշտ ժամանակը»
Տերը ճանապարհ է պատրաստում
«Մեր Երկնային Հայրը աշխատանք ունի մեզ համար: Երբ մենք կարդում ենք Նրա և Նրա ընտրյալ ծառաների խոսքերը, հասկանում ենք, թե Նա ինչ է ցանկանում, որ մենք անենք: Մենք գիտենք, որ Տերը ճանապարհ կպատրաստի, որ մենք կատարենք այն, ինչ Նա խնդրում է մեզ կատարել (տես 1 Նեփի 3.7): Նա միշտ կլինի մեզ հետ, եթե մենք ձգտենք հնազանդվել Նրա պատվիրաններին»:
Մանուելա Օ., 15 տարեկան, Գանա
Դուք երբեք 100 տոկոսով վստահ չենք լինի, որ պատրաստ եք
«Ես պրոֆեսիոնալ սերֆինգիստ եմ և ես մի կողմ դրեցի աշխատանքս՝ միսիայում ծառայելու ուրախությունը զգալու համար: Ես սպասեցի այնքան ժամանակ մինչև զգացի, որ պատրաստ եմ, և ես օրհնվել եմ դրա համար: Այս որոշումը ձեր և Երկնային Հոր միջև է: Դուք երբեք 100 տոկոսով վստահ չենք լինի, որ պատրաստ եք: Միսիայի համար դիմելը միշտ հավատքի մեծ քայլ է, բայց արժե այն կատարել»:
Ջորդան Ս․, 22 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ
Տերը կպատրաստի և կզորացնի ձեզ
«Դուք միշտ կարող եք խնդրել Տիրոջը աղոթքի ժամանակ: Տերը զորացնում է նրանց, ում Նա կանչում է միսիոներ դառնալ: Երբ իմ հայրը մահացավ, ինձ հանգստացրեց փրկության ծրագրի մասին իմ վկայությունը: Բայց այս աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր դեռևս չգիտեն Երկնային Հոր ծրագրի մասին: Ես գիտեմ, որ Տերը պատրաստում է մարդկանց, որպեսզի ես նրանց ուսուցանեմ»:
Ֆելիպե Ֆ., 17 տարեկան, Բրազիլիա
Գրանցեք հուշումները
«Երբ ես աղոթում եք միսիայում ծառայելու մասին, ես գրանցում եմ այն հուշումները, որոնք ստանում եմ զրույցներից, երաժշտությունից կամ ընկերներից: Երբ ես վհատվում էի, ես կարդում էի Սուրբ Հոգու հուշումները: Ես կարդում էի իմ գրառումները և վստահում էի Տիրոջը: Երբ դուք հավատքով եք առաջ գնում, չգիտեք, թե այդ ամենն ինչպես է աշխատում, բայց դուք կնկատեք Աստծո ձեռքը, երբ որոշումներ կայացնեք»:
Բրայանա Մ., 19 տարեկան, Օրեգոն, ԱՄՆ
Ստացեք ձեր հայրապետական օրհնությունը
«Իմ հայրապետական օրհնությունը ստանալուց ի վեր ես գիտեմ, որ պետք է կիսվեմ ավետարանով: Ես պատրաստվում եմ միսիային՝ իմ ընկերների հետ ավետարանով կիսվելով: Նույնիսկ, եթե զգում եմ, որ չեմ կարողանա ավելի մեծ տարիքում լիաժամկետ միասիոներ ծառայել, ես գիտեմ, որ կարող եմ կիսվել ավետարանով իմ ողջ կյանքում»:
Էլիս Դ, 14 տարեկան, Ֆլորիդա, ԱՄՆ
Հարցրեք Տիրոջը և ուրիշներին
«Չնայած ես ընդամենը 14 տարեկան եմ, սակայն ինքնուրույն եմ խորհել այս հարցի շուրջ: Երբ ժամանակը գա որոշելու, ես կաղոթեմ Տիրոջը, որպեսզի Նա օգնի ինձ գտնել պատասխանը: Ես նաև կխոսեմ հարազատ մարդկանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս, եպիսկոպոսի և ընկերներիս հետ»:
Ջորդան Վ․, 14 տարեկան, Նևադա, ԱՄՆ
Տերը ձեզ պատասխան կտա
«Ես միշտ ցանկություն եմ ունեցել միսիայում ծառայել, բայց ես գիտեմ, որ դա հեշտ որոշում չէ: Եթե ջանասիրաբար փորձենք ուսումնասիրել սուրբ գրությունները և միշտ աղոթենք Երկնային Հորը, ես գիտեմ, որ Նա կուղղորդի ձեզ: Վստահեք Տիրոջը: Նա ձեզ կասի, թե որն է միսիայում ծառայելու ճիշտ ժամանակը: Շարունակեք պատասխան փնտրել և դուք կստանաք այն ու ձեզ պատրաստ կզգաք»:
Նիկոլ Ե., 14 տարեկան, Բրազիլիա
Պատրաստվեք հոգևորապես, մտովի և ֆիզիկապես
«Անկեղծորեն աղոթեք և խորհեք ձեր որոշման շուրջ»: Պատրաստ եղեք լսելու, թե Սուրբ Հոգին ձեզ ինչ է շշնջալու: Այդ ընթացքում դուք կարող եք մասնակցել հաղորդության բոլոր ժողովներին, սեմինարիային, կիրակնօրյա դպրոցի դասերին և Երիտասարդ կանանց դասերին կամ Ահարոնյան քահանայության քվորումի ժողովներին: Դուք կարող եք պատրաստվել նաև մտովի և ֆիզիկապես:
Ադդիսոն Հ., 14 տարեկան, Յուտա, ԱՄՆ