2022
Ես գիտեմ, որ կրկին կտեսնեմ Նրան
Հուլիս 2022


«Ես գիտեմ, որ կրկին կտեսնեմ Նրան», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.:

Թեման և ես

Երիտասարդները կիսվում են, թե ինչպես են ապրում Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի թեմաների խոսքերով:

Ես գիտեմ, որ կրկին կտեսնեմ Նրան

«Ես կարժանանամ տաճարային օրհնություններին և կստանամ ավետարանի հարատև ուրախությունը»:

Նկար
երիտասարդ տղա

Ես հավատում եմ, որ Տերը մեզ ընտանիքներ է տվել, որպեսզի մենք կարողանանք միմյանց աջակցել և հզորացնել: Տերը մեզ նաև ընտանիքներ է տվել, որպեսզի մենք մենակ չլինենք: Բայ երբ իմ հայրը մահացավ, ես ինձ շատ մենակ էի զգում: Մենք մտերիմ էինք, և ես կորցրի նրա մշտական օրինակը: Ես միայն լաց էի լինում:

Սակայն մի օր ես որոշեցի աղոթել: Իմ սրտում ես զգացի, որ Սուրբ Հոգին ինձ ասում է, որ ես մենակ չեմ: Ես տեղյակ եմ փրկության ծրագրի մասին: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես նորից կտեսնեմ հորս: Այն փաստը, որ ընտանիքները կարող են ընդմիշտ միասին լինել, կարևոր է ինձ համար: Եվ ես գիտեմ, որ մենք կարող ենք հավերժական ընտանիք լինել, որովհետև իմ ծնողները կնքվել են տաճարում:

Երբ ես 12 տարեկան դարձա, ես պատրաստվում էի տաճար գնալ՝ առաջին անգամ մահացածների համար մկրտվելու: Բայց հետո տաճարները փակվեցին համավարակի պատճառով: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կվերադառնամ տաճար և կզգամ այդ ուրախությունը:

Երբ եղբայրս կնքվեց իր կնոջ հետ, ես տաճարից դուրս էի: Բայց նույնիսկ դրսից, ես ունեցա այդ գեղեցիկ զգացումը իմ սրտում: Պատկերացնում եմ, թե ինչ են զգում ներսում գտնվող մարդիկ: Իմ ընտանիքն ինձ ասաց, որ տաճարը այն վայրն է, որտեղ մենք կարող են հիանալ Աստծո կատարյալ ծրագրով:

Մարգարեների ուսմունքներից ես իմացա, որ կարող եմ սրբազան ուխտեր կապել տաճարում: Այդ ուխտերից յուրաքանչյուրը կենսականորեն կարևոր է: Ես ստացել եմ իմ տաճարային երաշխավորագիրը և անհամբեր սպասում եմ, թե երբ կարող եմ օգտագործել այն: Եվ ես գիտեմ, որ մի օր, երբ կնքվեմ իմ ապագա կնոջ հետ, ես կունենամ իմ սեփական հավերժական ընտանիքը:

Հեղինակն ապրում է Մեքսիկայի Կուլիականում:

Տպել