«Զվարճալի կանգառ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.։
Զվարճալի կանգառ
Նկարներով վերնագրերի մրցույթ
Այս լուսանկարը ձեզանից պահանջում է կատակերգական վարպետություն: Ուղարկեք ձեր լավագույն նկարներով վերնագրերը մինչև հուլիսի 31-ը ftsoy@ChurchofJesusChrist.org հասցեով: Բայց նախ՝ կարդացեք ամենասիրելի վերնագրերը վերջին մրցույթից (հրատարակվել են 2021թ. օգոստոսին):
-
Ծառայող քույրերը. «Դուք վերցրի՞ք այն թխվածքը, որը մենք թողել էինք ձեզ համար»: Ջորդան Ջ.
-
«Այստե՞ղ է չիհուաուաների խնջույքը: Ինձ Ֆիրուլաիսն է հրավիրել»: Ժանետ Վ.
-
«Ամոթ է: Կատվին չասես, թե ինչ է պատահել»: Սիլվիա Ս.
-
Երբ լսում եք, որ ինչ-որ մեկը զրույցի ժամանակ ձեր անունն է տալիս: Ռոշել Կ.
-
Երբ սպասում եք, որ փոստատարը բերի Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը: Բեթի Ջ.
-
«Բեկոնի հոտ եմ առնո՞ւմ»: Էմի Մ․
-
Երբ դու հարց ունես, բայց քո մայրիկը զայրացած է: Էմերի Կ.
-
«Ավելի հեշտ է, որ մի բուլդոգ կատվի դռնակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ» Մատթեոս 19.23 Այնսլի Լ.
-
Ամեն ինչ հանգիստ է: Ակտիվացրեք «Սողոսկել շան կերի պահեստ» գործողությունը: Գրեյս Լ.
-
Երեխաների միության երեխաները փորձում են տեսնել, թե ինչ կա Սփոփող միության դասարանում, երբ միության անդամները դասը շուտ են ավարտում: Բրինն. Մ.
-
Փորձում եմ հայացքով չհանդիպել ուսուցչի հետ, երբ նա ասում է. «Ո՞վ է ցանկանում ասել փակիչ աղոթքը»: Բենսոն Ս.
-
Երբ դու փորձում ես խցկվել երրորդ դասարանի քո սիրած շապիկի մեջ: Պեյսլի Ս.
-
Լեքի. «Մենք գնում ենք խոստացված երկիրը»: Շունը. «Իսկ ես կարո՞ղ եմ գալ»: Նոա Փ.
Վստահիր Աստծուն
Սովորական սուդոկու գլուխկոտրուկում ձեր նպատակն է լրացնել 9×9 աղյուսակը այնպես, որ յուրաքանչյուր սյունակ, յուրաքանչյուր շարք և ինը 3×3 վանդակներից յուրաքանչյուրը օգտագործի 1-9-ը թվերը միայն մեկ անգամ: Սակայն այս անգամ օգտագործեք հետևյալ ինը բառերը թվերի փոխարեն: Այս բոլոր բառերը կապված են Աստծուն վստահել սովորելու հետ:
Համբերություն
Աղոթք
Հնազանդություն
Հավատք
Սիրտ
Գթություն
Ծառայություն
Խոնարհություն
Երախտագիտություն
Կոմիքսներ
Պատասխաններ
Վստահիր Աստծուն (սուդոկու):