2022
Երախտագիտության զարմանահրաշ զորությունը
Հուլիս 2022


«Երախտագիտության զարմանահրաշ զորությունը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Երախտագիտության զարմանահրաշ զորությունը

Երախտապարտ լինելը ոչ միայն հաճելի է, այլև կարող է փոխել ձեր կյանքը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Մեր օրհնությունները հաշվելը շատ ավելի լավ է, քան խնդիրները պատմելը: … [Երախտագիտությունը] մեզ ավելի լայն հեռանկար է տալիս կյանքի նպատակի և ուրախության վերաբերյալ»: 1

Ակնհայտ է: Երախտապարտ լինելը շատ օրհնություններ է բերում: Երախտագիտությունը կարող է օգնել ձեզ ավելի երջանիկ և առողջ լինել, ավելի լավ քնել, ամրապնդել ձեր մտավոր և ֆիզիկական առողջությունը և օգնել ձեզ լինել ավելի լավատես ու կարեկցող: Որքան ավելի երախտապարտ եք, այնքան ավելի լավ եք կարողանում դիմակայել կյանքի մարտահրավերներին: Ի վերջո, երախտապարտ լինելը կարող է ձեզ ավելի մոտեցնել Աստծուն, ով բոլոր լավ բաների աղբյուրն է (տես Հակոբոս 1.17):

երիտասարդ կինը

Գրելով, թե ինչի համար է երախտապարտ, Բրազիլացի Էսթեր Կարնեյրո Պոնկիանոն իրեն երջանիկ է զգում և ուժ ու քաջություն է ձեռք բերում՝ դժվարություններին դիմակայելու համար:

Էսթերի երախտագիտության ցուցակը

1 Ավետարան

սուրբ գրություններ

Նկարները՝ Էմիլի Դեյվիսի

Երբ ես ուսումնասիրում եմ սուրբ գրությունները, ամեն օր աղոթում եմ, հաճախում եմ սեմինարիա և գնում եկեղեցի, ոգեշնչվում եմ և ավելի մեծ ցանկություն ձեռք բերում՝ ավելի լավը դառնալու: Ավետարանը հույս է տալիս, որ ավելի լավ օրերն առջևում են: Այն իսկապես պարգևում է հավերժական երջանկություն:

2 Իմ ընտանիքը

ընտանիք

Իմ ընտանիքը բաղկացած է 6 անդամներից, այնպես որ, մեր տունը միշտ լիքն է մարդկանցով: Մենք միասին սեղանի խաղեր ենք խաղում, քայլում, ճաշ պատրաստում և ուսումնասիրում Ե՛կ, հետևիր ինձ ծրագրի նյութերը: Իմ ընտանիքը իմ անվտանգության տարածքն է: Ես ինձ անկաշկանդ եմ զգում նրանց հետ: Մենք կատարյալ չենք, բայց շատ երջանիկ ենք: Ես երախտապարտ եմ, որ ունեմ մարդկանց, ում կարող եմ միշտ վստահել:

3 Ընկերներ

ընկերներ

Նույնիսկ համավարակը չկարողացավ ինձ բաժանել իմ իսկական ընկերներից: Երբ մենք չէինք կարող ֆիզիկապես միասին լինել, մենք գտնում էին, թե ինչպես միասին լինել: Մենք սիրում ենք ծիծաղել և երգել: Ես սիրում եմ լավ պահերով կիսվել իմ ընկերների հետ: Ես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրի համար:

4 Մարզանք

երիտասարդ կինը հեծանիվ է քշում

Որոշ ժամանակ առաջ մարզանքն իմ երախտագիտության ցանկում չէր: Ես այնքան էլ մեծ ցանկություն չունեի մարզվելու: Մի օր ես փորձեցի հեծանիվ վարել և այն ինձ դուր եկավ: Երբ հեծանիվ եմ վարում, ես երջանիկ եմ: Ինձ թվում է, որ աշխարհը ավելի լավն է դառնում: Դա ինձ ժամանակ է տալիս մտածելու, բնությունով հիանալու և զգալու Երկնային Հոր սերը: Երբ ես անհանգիստ եմ կամ տխուր, դա ինձ օգնում է հանգստանալ: Երբ հեծանիվ եմ վարում, ես տեսնում եմ հազարավոր պատճառներ՝ երջանիկ և երախտապարտ լինելու համար:

5 Երաժշտություն

երաժշտական նոտաներ

Երաժշտությունը ինձ անսահման երջանկություն է պարգևում: Իմ աշխարհը նույնը չէր լինի առանց երաժշտության: Ես երիտասարդ տարիներից սիրում եմ երգել և երաժշտություն լսել: Երաժշտությունը կարող է մեզ վեհացնել և օգնում է մեզ խաղաղվել: Ես շատ եմ սիրում լսել Եկեղեցու երիտասարդների երաժշտությունը:

Երախտագիտությունն իսկական ուրախություն է պարգևում

Երբ ես կյանքիս նայում եմ երախտագիտությամբ, տեսնում եմ, թե Տերն ինչպես է ներկա իմ կյանքում յուրաքանչյուր պահի՝ անկախ նրանից, թե որքան դժվար իրավիճակներում եմ գտնվում: Ես հասկացա, որ ամենահասարակ բաները կարող են ամենամեծ երջանկությունը պարգևել: Երբ ձեր շուրջն եք նայում և տեսնում եք, թե ինչն է իրականում կարևոր, դուք կարող եք գտնել նաև իսկական ուրախություն:

Ինչի՞ համար եք երախտապարտ

Ծիծաղելին այն է, որ հենց որ սկսում եք երախտագիտության ցուցակը, այլևս դժվար է կանգնել: Փորձեք: Մի պահ մտածեք և կազմեք ձե սեփական ցուցակը: Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր երախտագիտւոթյունը հայտնել Երկնային Հորը և ուրիշներին այս պարգևների համար: Դուք կտեսնեք, որ որքան շատ բան գրեք, այնքան ավելի շատ բաներ կհիշեք: