«Պատրաստվենք տաճարային ուխտերի համար», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.:
Թեման և ես
Երիտասարդները կիսվում են, թե ինչպես են ապրում Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի թեմաների խոսքերով:
Պատրաստվենք տաճարային ուխտերի համար
«Ես … կկապեմ ու կպահեմ սրբազան ուխտերը և կստանամ սուրբ տաճարի արարողությունները և օրհնությունները»:
Ես սիրում եմ տաճար գնալ: Տաճարի շնորհիվ ես կարող եմ հավերժական կյանք ունենալ, օգնել հավաքել Իսրայելը և ստանալ հոգևոր հուշումներ ու սփոփանք:
Երբ ընտանիքս նոր տուն տեղափոխվեց, ես երախտապարտ էի, որ այն մոտ է տաճարին: Իմ ննջասենյակի պատուհանից հիանալի տեսարան է բացվում տաճարի վրա: Երբ ամեն օր ես տեսնում եմ տաճարը, այն ինձ հուշում է, որ պատրաստվեմ կապելու հավերժական ուխտերը:
Անչափ կարևոր է պատրաստ լինել՝ տաճարում ուխտեր կապելու համար, և օգնել վարագույրից այն կողմ գտնվող մարդկանց՝ նույնպես կապել այդ ուխտերը: Ես կարդում էի տաճարի մասին և փորձում էի հնարավորինս պատրաստ լինել, որպեսզի կարողանամ ավելի շատ ուխտեր կապել: Իմ եղբայրը հենց նոր ստացավ իր օժտումը և դա յուրահատուկ փորձառություն էր նրա համար: Տեսնելով, թե որքան երջանիկ է նա, ես որոշեցի նույնպես ստանալ այդ օրհնությունները:
Չնայած տաճարը երևում է իմ պատուհանից և շատ մոտ է, ես չեմ ցանկանում ընդունել այն որպես ինձ շնորհված մի բան: Ես փորձում եմ այնպես ապրել, որ միշտ արժանի լինեմ տաճար հաճախել:
Երբ համավարակի ժամանակ տաճարը փակվեց, ես հավատում էի, որ դա երկար չի տևի: Այնուհետև ես վերադարձա տաճար և դա յուրահատուկ փորձառություն էր: Ես մի փոքր նյարդայնացած էի, քանի որ երկար ժամանակ այնտեղ չէի եղել: Սակայն երբ մտա, զգացի, որ դա իմ տեղն է: Ես զգում եմ Սուրբ Հոգին:
Ես սուրբ վայրերի վերաբերյալ շատ ամուր վկայություն ունեմ և անհամբեր սպասում եմ, թե երբ ավելի շատ ուխտեր կկապեմ իմ Երկնային Հոր հետ:
Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Այդահո նահանգում: