2022
Ինչո՞ւ այսօր չեն կատարվում սուրբ գրություններում նկարագրված հրաշքները:
Հուլիս 2022


«Ինչո՞ւ այսօր չեն կատարվում սուրբ գրություններում նկարագրված հրաշքները» Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.

Նշանակետին

Ինչո՞ւ այսօր չեն կատարվում սուրբ գրություններում նկարագրված հրաշքները:

Նկար
Հիսուսի բժշկում է կույր մարդուն

Սուրբ գրություններում բազմաթիվ հրաշքներ են նկարագրված: Դրանցից մի քանիսը շատ մեծ ու տպավորիչ են, օրինակ՝ Կարմիր ծովի ջրերի բաժանումը կամ մահացած մարդու վերակենդանացումը: Իսկ ի՞նչ կասեք այսօրվա մասին: Արդյո՞ք այսօր էլ կան հրաշքներ:

Այո, կան: Մենք ոչ միշտ ենք լսում դրանց մասին, սակայն մարդկանց կյանքում անընդհատ հրաշքներ են տեղի ունենում:

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Ձեզանից շատերն ականատես են եղել, հավանաբար, ավելի շատ հրաշքների, քան գիտակցում են: Դրանք կարող են փոքր թվալ: … Սակայն մեծությունը չէ միայն, որ որոշում է հրաշքի Աստծուց լինելը» (2021 ապրլի գերագույն համաժողով[Լիահոնա, մայիս 2021, 110]):

Աստծուց յուրաքանչյուր օգնություն կարող է հրաշք կոչվել: Բազմաթիվ մարդիկ են հրաշքի ականատես դառնում: Այդ մարդիկ երբեմն կիսվում են այդ պատմություններով, սակայն հաճախ նրանք դրանք գաղտնի են պահում՝ իրենց և Աստծո միջև:

Եվ հիշեք այս երկու կարևոր բաները հրաշքների մասին. (1) հրաշքները տեղի ունենում միայն, երբ մարդիկ հավատում են և (2) հրաշքները տեղի են ունենում Տիրոջ կամքով և ժամանակին: Մենք չենք կարող որոշել, թե ինչպես կամ երբ, բայց Տիրոջ հրաշքները տեղի են ունենում նույնիսկ մեր օրերում: Նույնիսկ ձեզ համար:

Տպել