2022
Պատրաստվում ենք Դուբայի տաճարի համար
Հուլիս 2022


«Պատրաստվում ենք Դուբայի տաճարի համար», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.:

Պատրաստվում ենք Դուբայի տաճարի համար

Դուբայում և Քաթարում բնակվող երիտասարդները կիսվում եմ տաճարի հանդեպ իրենց սիրով և իրենց երկրներում տաճարներ կառուցելու ծրագրերի վերաբերյալ իրենց ոգևորությամբ:

Նկար
երիտասարդ տղա

Կարլա Նակարիոյի կողմից արված Սաաջանի լուսանկարները

Սրանք ընդամենը մի քանի պարզ խոսքեր են, բայց դրանք փոխում են ձեր կյանքը, երբ ասվում են Աստծո մարգարեի կողմից: Գերագույն համաժողովի ժամանակ Եկեղեցու անդամները ամբողջ աշխարհից ուշադիր լսում են նոր տաճարների հայտարարությունները: Երբ 2020 թ. ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը արտասանեց՝ «Դուբայ, Արաբական Միացյալ էմիրություններ», Սաաջանը և Գվենը հասկացան, որ իրենց կյանքն այլևս նույնը չի լինելու: 1

Ծանոթացեք Դուբայից Սաաջանի հետ

12-ամյա Սաաջանը երբեք չի տաճար տեսել:

«Մայրիկս միշտ նպատակ է ունեցել գնալ տաճար», - ասաց Սաաջանը: «Նրա սերը տաճարի հանդեպ վարակիչ է: Հիմա իմ կյանքի նպատակն է այցելել տաճարը»:

Սաաջանը ծնվել է Հնդկաստանում, բայց երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին, նա իր մայրիկի հետ տեղափոխվեց Արաբական Միացյալ էմիրություններ: «Մայրիկս շատ էր աշխատում: Նա իսկական հերոս է ինձ համար: Նույնիսկ դժվարին պահերին նա երբեք չի հանձնվում»:

Նկար
պատանին և նրա մայրը

Սաաջանի մայրիկը և տատիկը միացան Եկեղեցուն Հնդկաստանում նրա ծնունդից մի քանի տարի առաջ: Նրանք կարդացին Մորմոնի Գիրքը և հասկացան, որ դա պատասխան էր իրենց աղոթքներին: Սաաջանը մեծացավ՝ մայրիկի հետ Եկեղեցի գնալով, իսկ վերջերս նա մկրտվեց՝ իր հոր համաձայնությունը ստանալուց հետո:

«Մկրտությունը իմ ամենալավ ընտրություններից մեկն էր», - նա ասաց: «Եվ երբ ես ստացա Սուրբ Հոգու պարգևը, ներսումս ջերմություն և ուրախություն զգացի»:

Հիմա Սաաջանը բաժանում է հաղորդությունը իր ծխի անդամներին և նախապատրաստվում է տաճար մտնել: Նա ստացել է իր տաճարային երաշխավորագիրը և անհամբեր սպասում, թե երբ կմտնի Դուբայի Արաբական Միացյալ Էմիրությունների տաճարը, հենց որ այն կառուցվի:

«Երբ ես լսեցի, որ նրանք հայտարարեցին տաճարի կառուցման մասին, ես այնպիսի զգացողություն ունեցա, որ այն անհատապես իմ համար է», - Սաաջանն ասաց: «Դա պատասխան էր մեր աղոթքներին: Ես ապշած էր, քանի որ այն կառուցվում է հենց մեր տարածաշրջանում: Ես կկարողանամ այնտեղ գնացքով գնալ այնքան հաճախ, որքան կցանկանամ: Ես ոգևորված եմ, որ իմ տատիկն ու պապիկը կկարողանան այցելել Բենգալուրուի (Հնդկաստան) տաճարը»:

Նկար
պատանին բռնել է տատիկի ու պապիկի լուսանկարը

Սաաջանը ոգևորված էր իր տատիկի ու պապիկի համար, երբ իմացավ Բենգալուրուի (Հնդկաստան) տաճարի կառուցման մասին:

Սաաջանը ցանկանում է տաճարային աշխատանք կատարել իր նախնիների համար:

Նկար
պատանին և նրա մայրը համակարգչի մոտ

«Ես պատրաստվում եմ, որպեսզի արժանի լինեմ մտնել տաճար: Ես պատրաստ եմ անել այն, ինչ կարող եմ՝ իմ բոլոր նախնիներին օգնելու համար: Ես հիանալի հնարավորություն ունեմ՝ Տիրոջը ծառայելու և Աստծո արքայության հետ առնչվող գործեր կատարելու համար»:

Ծանոթացեք Քաթարից Գվենի հետ

Նկար
երիտասարդ կինը

լուսանկարներն արված են Քրիստինա Սմիթի կողմից՝ Գվենի ընտանիքի թույլտվությամբ

Իր կյանքի առաջին 18 տարիների ընթացքում Գվենը ապրել է հինգ տարբեր երկրներում՝ Շոտլանդիայում, Անգոլայում, Անգլիայում, Ղազախստանում և Քաթարում: Նրա հոր աշխատանքը նրանց տարել է աշխարհով մեկ, սակայն վերջերս նրանք բնակվում էին Մերձավոր Արևելքում:

Գվենի ավագ եղբայրներն ու քույրերը առանձին են ապրում, այնպես որ Գվենը ապրում է Քաթարում իր մայրիկի և հայրիկի հետ: Նրա սիրելի փորձառություններից մեկը իր ծխի երիտասարդների հետ Կիեվի (Ուկրաինա) տաճար այցելությունն էր: Հաճախ Վերջին Օրերի Սրբերը չունեն տաճար իրենց բնակավայրում, այնպես որ նրանք ստիպված են գնալ այլ երկրներ:

«Ես ոգևորված էի մեր ճամփորդությամբ և ցանկանում էի ընտանիքի անուններ բերել», - ասաց նա: «Ամեն օր ես հեռախոսիս մեջ գտնում էի ընտանիքի անուններ: Ես գտա ավելի քան 200 անուն: Ես պատրաստ էի գնալ»:

Նկար
տաճարային քարտեր

Սակայն կար մի փոքր խնդիր, որին նա չէր կարող պատրաստ լինել:

Համավարակը

Գվենի ինքնաթիռը ժամանեց Ուկրաինա 2020 թ. մարտին՝ հենց այն ժամանակ, երբ նրանք սկսեցին լուրեր ստանալ ՔՈՎԻԴ-19-ի տարածման մասին: Երկնքի օգնությամբ նրանք հասան տաճար և մկրտեցին Գվենի գտած անունները:

Նկար
մի խումբ երիտասարդ աղջիկներ

«Հրաշքը հրաշքի հետևից էր տեղի ունենում», - ասաց նա: «Երբ մենք գնում էինք տաճար, ես մտահոգված էի համավարակի պատճառով: Սակայն տաճարում ես խաղաղվեցի: Եվ մենք կարողացանք հետ թռչել Քաթար, մինչև սահմանների փակվելը»:

Նկար
երկու երիտասարդ կանայք

Սակայն Գվենի մայրիկը, ով գնացել էր Արաբական Միացյալ Էմիրություններ՝ իր զավակներից մեկին այցելության, չկարողացավ վերադառնալ Քաթար: Գվենը և նրա հայրը կարանտինում էին տանը, երբ նրա հայրը վարակվեց ՔՈՎԻԴ-ով: «Նա շատ վատ էր զգում և չէր կարողանում շարժվել», - ասաց Գվենը: «Ես ինձ այնքան միայնակ էի զգում: Մայրիկս մեզ հետ չէր, և ես ապխտած պանիրի սենդվիչից բացի ուրիշ կերակուր չէի կարողանում պատրաստել»:

Սակայն եկեղեցին իր հայրիկի հետ տանը անցկացնելիս Գվենը ունեցավ մի յուրահատուկ փորձառություն:

«Ես զգացի, որ այն մարդիկ, ում անունները ես վերցրի տաճար, իմ ու հայրիկիս հետ էին», - ասաց նա: «Ես այլևս մենակ չէի: Դա շատ կարևոր փորձառություն էր։ Համավարակից առաջ տաճար հաճախելն իսկական օրհնություն էր»:

Նկար
տաճարի առջև կանգնած պատանիներ

Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) տաճարի կառուցման մասին հայտարարվեց Գվենի՝ Ուկրաինայում գտնվող տաճարը այցելելուց մեկ ամիս հետո: Գվենը ոգևորվա՜ծ էր: Եվ նա գիտի, թե որքան կարևոր է դա իր տարածաշրջանում ապրող մարդկանց համար:

«Ես գիտեմ, որ իմ տարածաշրջանում կան մարդիկ, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ գնալ որևէ այլ տաճար Եվրոպայում: Նրանք անհամբեր սպասում են, որ կնքվեն որպես հավերժական ընտանիքներ: Դա ինձ ցույց է տալիս, որ հավաքումը իսկապես տեղի է ունենում: Մենք նախապատրաստում ենք Քրիստոսի Երկրորդ Գալուստը»:

Տաճարային օրհնություններ

Գվենի և Սաաջանի միջև եղած ընդհանուր բաներից մեկն այն է, որ տաճարը արդեն օրհնում է նրանց կյանքը: Նախագահ Նելսոնն ասել է. «Տաճարները Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնման պսակն են հանդիսանում: Իր բարությամբ և մեծահոգությամբ Աստված ավելի է մոտեցնում տաճարի օրհնությունները Իր զավակներին ամենուրեք»:2

Տպել