2022
Մի վախեցիր, Աստված քեզ հետ է
Հուլիս 2022


«Մի վախեցիր, Աստված քեզ հետ է» Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.

Վերջին բառը

Մի վախեցիր, Աստված քեզ հետ է

Վախը նոր երևույթ չէ։ Հին ժամանակներից սկսած վախը սահմանափակել է Աստծո զավակների հեռանկարը: Դ Թագավորաց գրքում Ասորիների թագավորը լեգեոն ուղարկեց՝ Եղիսե մարգարեին գերևարելու և սպանելու համար:

«Եւ [Եղիսենի] ծառան առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ դուրսը եկաւ, եւ ահա զօրքը պատել էր քաղաքը՝ նաեւ ձիերն ու կառքերը: Եւ [Եղիսենի] ծառան ասեց նորան. Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք»: Դ Թագավորաց 6.15.

Նա վախեցած էր խոսում:

«Եվ [Եղիսեն] ասեց. Մի վախենար. Որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»:

«Բայց Եղիսէն աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Ով Տէր, սորանց աչքերը բաց որ տեսնեն։ Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը» (Դ Թագավորաց 6.16-17):

Գուցե մենք չունենանք հրեղեն կառքեր, որոնք ուղարկված են փարատելու մեր վախերը և հաղթելու մեր դևերին, բայց դասը պարզ է: Տերը մեզ հետ է, մտածում է մեր մասին և օրհնում է մեզ այնպիսի եղանակներով, որ միայն Նա կարող է անել:

Եթե մենք վստահում ենք Տիրոջը և նրա ուղիներին, եթե մենք եռանդունորեն ընդգրկված ենք Նրա աշխատանքում, մենք չենք վախենա աշխարհի փոփոխություններից և չենք մտահոգվի դրանցով: Տերը հետևում է մեզ, հոգ է տանում մեզ համար և կանգնած է մեր կողքին:

Տպել