2022
Զորությունը, որը շնորհ ենք կոչում
Հուլիս 2022


«Զորությունը, որը շնորհ ենք կոչում», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Կյանքի օգնություն

Զորությունը, որը շնորհ ենք կոչում

Աստծո շնորհը կարող է օգնել մեզ՝ անկախ նրանից, թե ինչ մարտահրավերների ենք հանդիպում:

Նկար
երիտասարդ կին

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը։

Ես գնացի ծխի նախկին անդամի հուղարկավորությանը: Նա ինքնասպան էր եղել՝ ընկճախտի դեմ երկար պայքարելուց հետո: Ես խորը վիշտ ապրեցի՝ նրա ընկերների և ընտանիքի հետ նրա կորուստը սգալիս:

Ընկճախտը և մտավոր առողջության հետ կապված այլ խնդիրները կարող են շատ բարդ ու դժվար լինել այդ խնդիրներն ունեցող մարդկանց և նրանց սիրող մարդկանց համար: Ավետարանի լավ լուրն է այն է, որ Քրիստոսը հույս և օգնություն է առաջարկում Իր շնորհի պարգևի միջոցով:

Բրիգամ Յանգ համալսարանում անցկացված 600 երիտասարդ մարդկանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հասկացել էին Հիսուս Քրիստոսի շնորհը, ավելի քիչ էին հակված ընկճախտի, անհանգստության, կատարելության ձգտումին և ամոթի զգացումին:1 Այդ երիտասարդ մարդիկ ի՞նչ են հասկացել շնորհի մասին, որն այդքան մեծ ազդեցություն է ունեցել նրանց կյանքում:

Աստված սիրում է մեզ անսահման սիրով

Այդ ուսումնասիրության ժամանակ որոշ մարդիկ հայտնեցին այն կարծիքը, թե Աստված և Հիսուս Քրիստոսը կսիրեն և կօգնեն իրենց, միայն, եթե իրենք արդեն կատարյալ լինեն: Այդ մարդիկ ավելի շատ էին հակված վերը նշված խնդիրներին, քան նրանք, ովքեր հասկացել էին, որ Աստված և Հիսուս Քրիստոսը սիրում են իրենց անսահման սիրով և միշտ պատրաստ են օգնել:

Անգլերենում grace բառն ունի տարբեր իմաստներ: Այն կարող է նշանակել շքեղություն, բարություն կամ բարեկրթություն: Եբրայերենում այդ բառը նշանակում է բարեհաճություն կամ բարի կամք՝ մի բան, որը շնորհվում է կարեկցանքով: Գուցե հենց դրա պատճառով դարերի ընթացքում քրիստոնյաները օգտագործել են շնորհ բառը՝ Աստծո բարեհաճությունը, բարի կամքն ու սերը նկարագրելու համար:

Աստված ցանկանում է օգնել մեզ

Վերջին Օրերի Սրբերը հասկանում են, որ շնորհը ավելին է, քան ուղղակի Աստծո հատկանիշը: Շնորհը նաև նկարագրում է, թե Նա ինչպես է հաղորդակցվում մեզ հետ, երբ մենք ձգտում ենք ավելի նմանվել Նրան (տես Մորոնի 10.32): Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է, որ շնորհը «աստվածային օգնություն է, օրի միջոցով մենք աճում ենք՝ արատավոր և սահմանափակ էակներից վերափոխվելով վեհացած էակների»: 2

Վերը նշված ուսումնասիրության ժամանակ այն մարդիկ, ովքեր համարում էին, որ Աստված և Քրիստոսը պատրաստ են և կարող են օգնել իրենց, ունեին ավելի քիչ խնդիրներ, քան նրանք, ովքեր մտածում էին, որ մենակ են:

Աստված օգնում է մեզ անհատապես

Բազմաթիվ մարդիկ կարծում են, որ Աստծո օգնությունը անհասանելի է իրենց համար, քանի որ նրանք դեռևս չեն արժանացել դրան: Ճշմարտությունն այն է, որ շնորհը պարգև է: Դուք չպետք է վաստակեք պարգևը: Դուք ուղղակի պետք է որոշեք ընդունել այն:

Ուսումնասիրության ժամանակ այն մարդիկ, ովքեր հասկացել էին, որ Աստված օգնում է մեզ, որտեղ էլ մենք լինենք և ինչ էլ մենք անենք, ունեին ավելի քիչ խնդիրներ: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է. «Աստվածային օգնությանն արժանանալու համար մենք կարիք չունենք հասնելու կարողությունների կամ բարության ինչ-որ նվազագույն աստիճանի. աստվածային օգնությունը մերը կարող է լինել ամեն ժամ, ամեն օր, անկախ նրանից, թե հնազանդության ճանապարհի որ մասում ենք գտնվում»: 3

Իմ ընկերուհու հուղարկավորության ժամանակ ես երախտապարտ էի Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մեզ մատչելի դարձած հույսի և բժշկության մասին հզոր վկայությունների համար: Իսկապես, Քրիստոսը լուծում է բոլոր խնդիրները և ճշմարիտ ուրախության աղբյուր է հանդիսանում:

Հղումներ

  1. Տես Դենիել Ք. Ջադ, Վ. Ջաստին Դայեր և Ջաստին Բ. Թոփ, «Շնորհ, ձևապաշտություն և մտավոր առողջություն. Ուղիղ և միջնորդված հարաբերություններն ուսումնասիրելիս», Կրոնի և հոգևորության հոգեբանությունը, հատոր 12, համար 1, փետրվար 2020թ., 26-35, տես նաև Դենիել Ք. Ջադ և Վ. Ջաստին Դայեր «Շնորհը, ձևապաշտությունը և մտավոր առողջությունը Վերջին Օրերի Սրբերի շարքերում», Բրիգամ Յանգ համալսարանի ուսումնասիրություններ, հատոր 59, համար 1, 2020), 5–23:

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», 2015 թ. ապրիլի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 107):

  3. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, 2014 թ. հոկտեմբերի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 19):

Տպել