2023
Միացեք
Հունվար 2023


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Միացեք

Թոջոնիրինա Ռ.

17, Մադագասկար

Նկար
երիտասարդ տղա

Լուսանկարը՝ Վալիսոա Ռակոտոի

Իմ անունն է Թոջոնիրինա, ես Անտանանարիվուից եմ (Մադագասկար)։ Ես սիրում եմ լսել հանգստացնող երաժշտություն, գրքեր կարդալ և խաղալ բասկետբոլ ու ֆուտբոլ։

Երբ ես ութ տարեկան էի, որոշեցի մկրտվել։ Երբ ես ընկղմվեցի ջրի մեջ, ես զգացի յուրահատուկ երջանկություն, որը բխում էր Հոգուց։ Իմ մկրտությունից կարճ ժամանակ անց մայրս մահացավ։ Ես տխուր էի, ճնշված ու հիասթափված։ Ոչ մի երեխա չպիտի ծանոթ լինի իր մորը կորցնելու զգացողությանը։

Ինչևէ, երեք տարի անց մենք գնացինք տաճար և կնքվեցինք որպես ընտանիք։ Հոգուց բխող այդ յուրահատուկ զգացողությունը վերադարձավ նույն օրը, և ես զգացի, որ մայրս տաճարում իմ կողքին էր։ Ես հավատում եմ, որ մի օր կրկին կտեսնեմ նրան։

Ես ձգտում եմ միշտ հիշել տաճարում ունեցած իմ զգացողությունը։ Ես Հոգին պահում եմ ինձ մոտ՝ կարդալով սուրբ գրությունները և սովորելով տաճարի օրհնությունների մասին։ Երբ աշխարհիկ ուղերձները փորձում են շփոթեցնել ինձ, ես ուսումնասիրում եմ սուրբ գրությունները և վստահում մարգարեների խոսքերին։ Դրանք քաջալերում են ինձ և ամրացնում իմ հավատքը։

Տպել