2023
Կառուցեք ամուր հիմքի վրա
Հունվար 2023


«Կառուցեք ամուր հիմքի վրա», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Ամուր հիմքեր

Կառուցեք ամուր հիմքի վրա

Նկար
երիտասարդ կին ջրի խողովակով

Նկարազարդումը՝ Էմիլի Ջոնսի

Ես շփոթված նայում էի, թե ինչպես ենք ընտանիքով ջրում մեր տան բետոնե հիմքը։ Այդ ամենն ինձ ծիծաղելի էր թվում։ Երբևէ լսե՞լ եք տունը ջրելու մասին։ Երբ մենք տեղափոխվեցինք Տեխաս (ԱՄՆ), մեր հարևանը բացատրեց, որ այդ տարածքում մենք պետք է ջրեինք մեր տան հիմքը, որպեսզի եղանակի պատճառով տունը նստվածք չտար և չճաքեր։ Ուստի, ես ջրում էի տունը՝ չնայած որ խելագարություն էի համարում դա անելը։

Ջրելը որոշ ժամանակ օգնեց, սակայն, ի վերջո, մեր տունը սկսեց ճաքեր տալ։ Մենք շուտով հայտնաբերեցինք, որ մեր տունը չէր կառուցվել ամուր հիմքի վրա։ Այն կառուցվել էր աղբավայրի վրա, որի պատճառով մեր տունը նստվածք էր տալիս, քանի որ տակը թաղված աղբը ժամանակի ընթացքում քայքայվում էր։ Մենք ջրում էինք հիմքը, բայց մեր տունը շարունակում էր ճաքեր տալ։ Ի վերջո, մենք տեղափոխվեցինք այլ վայր։

Այս փորձառությունը հիշեցնում է ինձ իմ հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի ավետարանի ամուր հիմքի վրա կառուցելու կարևորության մասին։ Եղել են ժամանակներ, երբ ես բավականաչափ ամուր համոզմունք չեմ ունեցել ավետարանի վերաբերյալ։ Ընտրելով հավատալը՝ ես «ջրեցի հիմքը» իմ հավատքի, մինչև որ կարողանայի վկայություն կառուցել ավետարանի ամուր հիմքի վրա։ Քանի որ ես ընտրել եմ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, ես կառուցել եմ ամուր հիմք, որի վրա ճաքեր չեն առաջանա։

Էն Ջ., 17 տարեկան, Մերիլենդ (ԱՄՆ)

Տպել