2023
Թեյի մարտահրավեր
Հունվար 2023


«Թեյի մարտահրավեր», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021։

Ամուր հիմքեր

Թեյի մարտահրավեր

Ձմռան մի օր ընկերներիս՝ Ալիսի և Թրևորի հետ քայլում էի դպրոցի տարածքում, երբ հանդիպեցինք մի ցուցանակի, որի վրա գրված էր. «Այժմ հասանելի է բաժակով թեյ»։ Թրևորը ոգևորված առաջարկեց գնել մեզ համար մեկական թեյ։ «Ոչ, շնորհակալ եմ»,- ասացի ես։

Թրևորն ամեն օր ինձ թեյ էր առաջարկում, իսկ ես շարունակում էի հրաժարվել։ Ի վերջո, նա հարցրեց ինձ, թե ինչու ես թեյ չեմ ըմպում։ Ես ասացի նրան Իմաստության Խոսքի մասին՝ հուսալով, որ նա կհասկանար։ Իսկ նա պարզապես վերածեց այն մեծ կատակի։ Նա փորձում էր համոզել ինձ չպահել Իմաստության Խոսքը։

«Դա թմրանյութ ընդունելու նման չէ», - ասաց նա։ «Մի բաժակ թեյն անվնաս է»։

Հաջորդ շաբաթ նա և նրա ընկերները սկսեցին ավելի շատ ծաղրել ինձ։ Ես փորձում էի չընկճվել, սակայն դա հեշտ չէր։

Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին վատ զգալ իրենց արարքների համար և դադարեցին ինձ ծաղրել։ Մի օր իմ ուսուցիչն ինձ ասաց. «Դու միշտ քո հավատքի և կրոնի օրինակ ես եղել։ Ես հպարտանում եմ քեզանով»:

Ես նույնպես հպարտանում եմ ինձնով։ Միշտ չէ, որ հեշտ է, բայց ես գիտեմ, որ ես կօրհնվեմ իմ չափանիշները պահելու համար։

Նիկոլե Մ․, Արևմտյան Միդլենդ (Միացյալ Թագավորություն)

Տպել