2023
Ավելի Քրիստոսանման
Հունվար 2023


«Ավելի Քրիստոսանման», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Ավելի Քրիստոսանման

Նկար
Հիսուս Քրիստոս

Երեխաների և երիտասարդների ծրագրի մի մասն է ձգտել դառնալ ավելի Քրիստոսանման՝ զարգանալով հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավոր առումներով (տես Ղուկաս 2․52)։ Հավատում եք, թե ոչ, բայց նպատակների վրա աշխատելը պարտադիր չէ, որ այնքան դժվար լինի, որքան կարծում եք։ Տեսնենք, թե ինչպես են երիտասարդներն ամբողջ աշխարհում ավելի նմանվում Քրիստոսին։

Հոգևոր

Նկար
երիտասարդ կին

Անուն․ Կատալինա

Բնակավայր․ Չիլի

Նպատակ․ Ամեն օր կարդալ սուրբ գրությունները և աղոթել

«Աղոթելով Ես փորձում եմ մոտ մնալ Հոգուն։ Ամեն երեկո քնելուց առաջ ես աղոթում եմ և կարդում սուրբ գրությունները։ Ես ջանասիրաբար փորձում եմ ավելի լավ հասկանալ դրանք։ Երբ կարդում ու աղոթում եմ ամեն օր, ես խաղաղություն եմ զգում և ավելի մոտ Տիրոջը»։

Սոցիալական

Նկար
երիտասարդ կին

Անուն․ Ռաիսա

Բնակավայր․ Սամոա

Նպատակ․ Ավելի լավ ճանաչել իր դասարանի երիտասարդ կանանց

«Ես գուցե գիտեի իմ ծխի յուրաքանչյուր երիտասարդ կնոջ անունը, բայց ես չգիտեի, թե ովքեր են նրանք կամ ինչ նախասիրություններ ունեն։ Այսպիսով, ես սկսեցի հերթով ծանոթանալ յուրաքանչյուր երիտասարդ կնոջ հետ և, չնայած իմ էությամբ շփվող չեմ, ինձ դուր եկավ այդքան ընդհանուր բան գտնելը։ Որքան շատ էի ժամանակ տրամադրում ճանաչելու նրանց, այնքան շատ էի տեսնում այդ գեղեցիկ երիտասարդ կանանց այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է տեսնում նրանց»։

Ֆիզիկական

Նկար
երիտասարդ տղա

Անուն․ Յուջին

Բնակավայր․ Քենիա

Նպատակ․ Լավացնել ֆուտբոլը

«Անցած ամիս ես սկսեցի պարապել ընկերներիս թիմի հետ։ Փորձառությունն օգնեց ինձ հասկանալ, որ Աստված չի ուզում, որ մենք մենակ անցնենք մեր ուղին։ Մեր ընկերները կարող են միանալ մեզ՝ իրագործելու Փրկչին նմանվելու մեր նպատակը։ Նա գիտի, որ մենք առաջընթացի համար ունենք միմյանց կարիքը։ Եթե աղոթենք, Նրա օգնությամբ մենք կյանքում կհանդիպենք մարդկանց, որոնք կօգնեն մեզ բացահայտել մեր լավագույն կողմերը»։

Մտավոր

Նկար
երիտասարդ տղա

Անուն․ Ջեքսոն

Բնակավայր․ Հարավային Կարոլինա (ԱՄՆ)

Նպատակ․ Երկարաժամկետ․ Մի օր ունենալ սեփական սննդի մեքենա, կարճաժամկետ․ Ձեռք բերել խոհարարական հմտություններ

«Երիտասարդ տղամարդկանց իմ ղեկավարներից մեկին մի օր ասացի իմ նպատակի մասին՝ ունենալ սննդի մեքենա։ Նա ասաց․ «Ամեն տարի ես կազմակերպում եմ վերադարձ դպրոց խնջույք։ Կհամաձայնե՞ս ուտելիք պատրաստել մեզ համար»։ Եվ ես այդպես էլ արեցի: Ես պատրաստեցի մոտ 50 հոթ-դոգ և բուրգեր 45 րոպեում։ Ինձ դուր եկավ լինել իմ քվորումի տղաների հետ, և ես հիանալի փորձառություն ունեցա և որոշ հաճոյախոսություններ լսեցի։ Եվ ես շատ բան սովորեցի»։

Տպել