2023
4 միջոց, որոնցով Հիսուս Քրիստոսը զորացնում է ձեզ
Հունվար 2023


«4 միջոց, որոնցով Հիսուս Քրիստոսը զորացնում է ձեզ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

4 միջոց, որոնցով Հիսուս Քրիստոսը զորացնում է ձեզ

Ամեն բան կարող եմ Քրիստոսով։։
Փիլիպպեցիս 4.13

Նկար
քարերի բուրգ

Ողջ աշխարհում քրիստոնյաներն ուրախանում են այս սուրբ գրությամբ․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13

Երբ մարդիկ լսում են սա, ոմանք կարող են մտածել, որ դա նշանակում է, որ նրանք կարող են անցնել ցանկացած թեստ, հաղթել ցանկացած խաղում և կատարել ցանկացած ցանկություն։ Սակայն այս սուրբ գրությունն այլ բան է սովորեցնում։

Այն գրվել է Պողոս Առաքյալի կողմից, մինչ նա բանտում էր։ Որպես բանտարկյալ Պողոս Առաքյալը շատ բաներ չէր կարող անել, սակայն նա գիտեր, որ Հիսուս Քրիստոսը կարող էր զորացնել իրեն անելու ամենակարևոր բանը։

Նույնը ճշմարիտ է ձեր դեպքում։

1 Քրիստոսը զորացնում է ձեզ իմանալու

Հիսուս Քրիստոսը տվել է ձեզ մի քանի կարևոր միջոցներ, որոնց օգնությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը։ Նա բոլորիս ուսուցանել է միշտ աղոթել (տես 3 Նեփի 18․18) և հարցնել՝ իմանալու ճշմարտությունը (տես Մորոնի 10․4-5)։ Դուք կարող եք նաև գտնել և իմանալ ճշմարտությունը սուրբ գրություններն ուսումնասիրելով։

Աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը բերում են Հոգին ձեր կյանք։ Հոգին կասի «քո մտքում և քո սրտում» (Վարդապետություն և Ուխտեր 8․2), «ուրախությունով կլցնի քո հոգին» և «կլուսավորի քո միտքը» (Վարդապետություն և Ուխտեր 11․13)։

Այդ կերպ դուք կարող եք «լսել Նրան»․ լսել Փրկչի խոսքերը և հետևել Նրա ասածներին։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ սա է «հաջողության, երջանկության և ուրախության օրինակն այս կյանքում»։1

2 Քրիստոսը զորացնում է ձեզ գործելու

Դուք ուժ եք ստանում, երբ ջանում եք պահել պատվիրանները և լավ ընտրություններ եք կատարում, որոնք առաջնորդում են դեպի խաղաղություն և երջանկություն։ Հիսուս Քրիստոսը զորացնում է ձեզ անելու դա նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է լինում կատարել այդ ընտրությունները։ Երբեմն դուք կարող եք կատարել վատ ընտրություն։ Բարեբախտաբար, Փրկչի Քավությունը հնարավոր է դարձնում ապաշխարությունը։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դուք կարող եք մաքրվել և ուրախություն գտնել։ Նա կարող է զորացնել ձեզ, որպեսզի կարողանաք «ավելի լավ գործել և ավելի լավը լինել» 2 ամեն օր։

3 Քրիստոսը զորացնում է ձեզ հաղթահարելու

Մինչ բանտում էր, Պողոս Առաքյալը գրել է․ «Ես սովորեցի ինչի մէջ որ կամ, նորանով բաւական լինել։

Գիտեմ պակասութիւն քաշել, եւ աւելութիւնով լինելն էլ. Ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ» (Փիլիպպեցիս 4․11-12

Այլ կերպ ասած, Պողոսը սովորեց, որ Քրիստոսի միջոցով կարող է հաղթահարել և դասեր քաղել իր փորձություններից և մարտահրավերներից։ Հիսուս Քրիստոսը կարող է զորացնել ձեզ անելու նույնը։

Փրկիչը տարավ «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»: Նա իր վրա վերցրեց մեր թուլությունները, որպեսզի «նա կարողանա իմանալ … ինչպես սատարել [ինչը նշանակում է օգնել] իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.11-12)։ Ինչ իրավիճակում էլ որ լինեք, Հիսուս Քրիստոսը կարող է զորացնել ձեզ տոկալու և իրագործելու այն, ինչը դուք չէիք կարող կատարել ինքնուրույն։

4 Քրիստոսը զորացնում է ձեզ դառնալու

Հիսուս Քրիստոսի հարությունը իրականություն է դարձրել բոլորիս համար, և Նա հավերժական կյանքը հնարավոր է դարձնում նրանց համար, ովքեր ապաշխարում են, ստանում անհրաժեշտ արարողությունները, կապում և պահում դրանց հետ կապված ուխտերը։ Առանց Քրիստոսի մենք չէինք կարող իրականացնել այն, ինչ Երկնային Հայրն ամենից շատ է ցանկանում․ որ մենք ավելի նմանվենք Նրան և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և հավերժ բնակվենք Նրանց հետ։

Նկար
Հիսուս Քրիստոս

Դուք կարող եք ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին, երբ սովորեք Նրա մասին, ապավինեք և վստահեք Նրան և հետևեք Նրա օրինակին։ Սա կօգնի ձեզ ապրել ավելի մեծ հավատքով, հույսով, գթությամբ, համբերությամբ, խոնարհությամբ, մաքրությամբ և հնազանդությամբ։ Սրանք բոլորը Փրկչի հատկանիշներն են։

Երբ դուք ձգտեք հետևել Հիսուս Քրիստոսին, Նա կլինի ձեր հույսը և ձեր լույսը, որը կառաջնորդի ձեզ դառնալ այն ամենը, ինչ Նա գիտի, որ դուք կարող եք լինել։ Եվ Պողոսի հետ դուք կկարողանաք ասել․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։

Տպել