2023
Երբեմն զգում եմ, որ ծնողներս չափազանց քննադատաբար են վերաբերվում ինձ։ Ինչպե՞ս կարող եմ հարգալից պատասխանել։
Հունվար 2023


«Երբեմն զգում եմ, որ ծնողներս չափազանց քննադատաբար են վերաբերվում ինձ: Ինչպե՞ս կարող եմ հարգալից պատասխանել», Երիտասարդներին զորացնելու համար, Հունվար 2023։

Հարցեր և պատասխաններ

«Երբեմն զգում եմ, որ ծնողներս չափազանց քննադատաբար են վերաբերվում ինձ: Ինչպե՞ս կարող եմ հարգալից պատասխանել»։

Միասին ժամանակ անցկացրեք

Նկար
երիտասարդ կին

Ձեր ծնողները խորհուրդներ և ուղղումներ են տալիս, քանի որ սիրում են ձեզ և ցանկանում են օգնել ձեզ հաջողության հասնել։ Երբ այդ ուղղումն անարդար է թվում, ժամանակ հատկացրեք քննարկելու այն ձեր ծնողի հետ, երբ երկուսդ էլ հանգիստ եք և մենակ։ Կարող եք գտնել ժամանակ, երբ միասին ձեր սիրած գործով եք զբաղված, օրինակ՝ ընթրիք եք պատրաստում կամ մարզվում եք։ Դա կհրավիրի Հոգուն ներկա լինել ձեր զրույցին։

Ռեբեկա Մ., 17 տարեկան, Մերիլենդ (ԱՄՆ)

Հիշեք՝ նրանք սիրում են ձեզ

Նկար
երիտասարդ կին

Եթե հիշեք, որ ձեր ծնողները ուղղում են ձեզ և խորհուրդներ տալիս, քանի որ սիրում են ձեզ, ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի ընդունել նրանց ուղղումը։ Արագ փոքրիկ աղոթք ասելը, խնդրելով, որ Հոգին օգնի ձեզ հարգալից և խոնարհ մնալու համար, կօգնի ձեզ ավելի դյուրին դարձնել ձեր շփումը։

Լաուրա Մ., 16 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)

Ազնվությունը բուժում է

Նկար
երիտասարդ կին

Լավ, ազնիվ զրույցը կարող է լուծել բոլոր տեսակի կոնֆլիկտները։ Նստեք ձեր ծնողների հետ և զրուցեք։ Ասեք նրանց, թե ինչն է ձեզ ցավ պատճառում և լսեք, թե ինչն է նրանց տխրության կամ հիասթափության պատճառը։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին և զարգացրեք սեր ու խաղաղություն ձեր հարաբերություններում և տանը։ Երբ բարկանում եք, խնդրեք Երկնային Հորը խաղաղեցնել ձեր սիրտը։

Ռաֆաելա Փ․, 17 տարեկան, Սան Պաոլո (Բրազիլիա)

Ասեք նրանց, որ սիրում եք

Նկար
երիտասարդ կին

Դուք կարող եք հարգալից պատասխանել, նույնիսկ երբ դժվար է։ Ասեք ձեր ծնողներին, որ սիրում եք նրանց, որ մտահոգվում եք նրանց համար, և որ գիտեք, որ նրանք սիրում են ձեզ։ Թույլ տվեք նրանց իմանալ, որ իրենց ասածը ցավ է պատճառում ձեզ էմոցիոնալ, հոգևոր և մտավոր առումներով։ Հաճախ աղոթեք։ Երկնային Հայրն անպատճառ կօգնի ձեզ։

Վելի Ս․, 13 տարեկան, Լուանդա (Անգոլա)

Նրանք տեսնում են ձեր ներուժը

Նկար
երիտասարդ կին

Աստված մեզանից սպասում է լավագույնը և կարող է տեսնել մեր իրական ներուժը։ Այդ պատճառով Նա մեծ ակնկալիքներ ունի մեզանից։ Ձեր ծնողները նույնպես տեսնում են ձեր ներուժը և ցանկանում լավագույնը ձեզ համար և որ դուք հաջողությունների հասնեք։ Գուցե նրանք կատարյալ չլինեն ձեր առաջընթացը խրախուսելու հարցում, և դու էլ կատարյալ չլինեք դրան հասնելում։ Ազնիվ, սիրալիր զրույց ունեցեք ձեր ծնողների հետ, և Հոգին կառաջնորդի ձեզ հասկացողություն գտնելու համար։

Բրուք Թ., 18 տարեկան, Արիզոնա (ԱՄՆ)

Եղեք խոնարհ լսող

Վերջերս ես փորձել եմ լավ լսող լինել։ Ես փորձում եմ լուռ լսել, թե ինչ են ասում իմ ծնողները՝ վիճելու կամ ափերից դուրս գալու փոխարեն։ Դա մեծ համբերություն և խոնարհություն է պահանջում, բայց դա անելը կարող է ամրապնդել ձեր հարաբերությունները ձեր ծնողների հետ և երկու կողմերին էլ թույլ տալ ամեն բան ավելի լավ հասկանալ։

Քեմի Ք., 18 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Տպել