2023
Ուրախություն գտնենք երաժշտական ծառայությունում
Հունվար 2023


«Ուրախություն գտնենք երաժշտական ծառայությունում», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021

Ամուր հիմքեր

Ուրախություն գտնենք երաժշտական ծառայությունում

Նկար
դաշնամուր նվագող պատանին

Նկարազարդումը՝ Էմիլի Ջոնսի

Ես սկսեցի դաշնամուրի դասերի հաճախել, երբ յոթ տարեկան էի։ Սկզբում դժվար էր նոտաները կարդալը և դասերի ժամանակ ուշադիր լինելը։ Ես պարզապես չէի սիրում դաշնամուր պարապելը։

Ապա մայրս խնդրեց ինձ նվագել «Երբ ես մկրտվեմ» (Children’s Songbook,103) երգը իմ մկրտությանը։ Առաջին անգամն էր, որ ես նվագում էի եկեղեցում։ Ես մի փոքր հուզված, բայց հպարտ էի, որ նվագում եմ։

Շուտով դպրոցի դասերը շատացան և ես ցանկացա դադարեցնել դաշնամուրի պարապմունքները, սակայն իմ ծնողները խրախուսեցին ինձ շարունակել սովորելը։ Նրանք ասացին, որ եթե ես շարունակեի նվագել, ես ուրախություն կգտնեի Տիրոջը ծառայելում։

Դրանից հետո ես սիրեցի դաշնամուր նվագելը։ Ես սկսեցի նվագել հաղորդության ժողովին, և երբ ես դարձա 12 տարեկան, ես պաշտոնապես կանչվեցի լինելու ծխի դաշնակահարը։ Ես շատ երջանիկ էի։ Ես նվագում էի Երեխաների խմբի հատուկ համարների ժամանակ և նվագակցում մեր ծխի երգչախմբին ծխի համաժողովների և հոգևոր երեկոների ժամանակ։ Ես նույնիսկ կանչվեցի որպես ցցի երգչախմբի դաշնակահար և նվագում էի ցցի համաժողովի ժամանակ։

Ես երախտապարտ եմ իմ ծնողներին, ովքեր խրախուսեցին ինձ անել առավելագույնը։ Ես հավերժ երախտապարտ կլինեմ Երկնային Հորը ինձ տրված տաղանդի համար։ Ես գիտեմ, որ ես կկարողանամ օգտագործել իմ տաղանդները իմ միսիայի ժամանակ և մի օր էլ այլ ծառայության մեջ։ Ես իսկապես ուրախություն եմ գտնում Տիրոջը ծառայելում։

Ջայլ Ս․, Ազգային մայրաքաղաքային շրջան (Ֆիլիպիններ)

Տպել