2023
Լույս լինելու մեր խոստումը
Հունվար 2023


«Լույս լինելու մեր խոստումը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Եկ, հետևիր ինձ

Մատթեոս 3

Լույս լինելու մեր խոստումը

Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է: Եկեք անենք ամեն հնարավոր բան, որպեսզի կիսվենք Նրա լույսով։

Նկար
մկրտություններ

Մարդկանց բազմությունը գալիս էր անապատ, տեսնելու այն մարդուն, որի հագուստը ուղտի մազից էր և ուտում էր մորեխ ու մեղր։ Նրանք հետաքրքրված էին լսելու նրա ուսմունքները Փրկչի, ապաշխարության և մկրտության մասին։ Նրան լսելուց հետո շատերը ցանկացան մկրտվել։ Նա մկրտեց նրանց, ովքեր ապաշխարել էին։ Այդ մարդու անունն էր Հովհաննես Մկրտիչ։

Մի օր, երբ Հովհաննեսը մկրտում էր մարդկանց Հորդանան գետում, Հիսուս Քրիստոսը եկավ և խնդրեց մկրտվել։ Հովհաննեսը զարմացած էր։ Նա գիտեր, որ Հիսուսը միշտ հնազանդ էր Աստծո պատվիրաններին և կարիք չուներ ապաշխարելու։ Իրականում նա կարծում էր, որ Հիսուսը պետք է մկրտի իրեն (տես Մատթեոս 3․14)։ Հիսուսը բացատրեց, որ Աստված պատվիրել էր բոլոր մարդկանց մկրտվել, ուստի Նա նույնպես պետք է մկրտվեր օրինակ լինելու համար։ Հովհաննեսը համաձայնեց և մկրտեց Հիսուսին Հորդանան գետում։

Հիսուսի մկրտությունը մեզ սովորեցնում է, որ մենք նույնպես պետք է մկրտվենք։ Երբ մկրտվել եք, դուք ուխտ եք կապել և ցույց տվել ձեր պատրաստակամությունը՝ հետևելու Փրկչի օրինակին ոչ միայն ձեր մկրտության ժամանակ, այլ միշտ։

Խոստումներ և հնարավորություններ

Մկրտվելիս դուք ուխտ եք կապում Աստծո հետ և խոստանում ձեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը (տես Մոսիա 5․8-10)։ Դուք նաև խոստանում եք պահել Նրա պատվիրանները, կանգնել որպես Աստծո վկա «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9) և ծառայել Նրան (տես Մոսիա 18․8-10, Վարդապետություն և Ուխտեր 20․37

Ամեն շաբաթ եկեղեցում դուք նորոգում եք այդ ուխտը, երբ ընդունում եք հաղորդությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79)։ Ապա դուք «առաջ եք մղվում Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ» (2 Նեփի 31․20

Ձեր ճանապարհին դուք շատ հնարավորություններ կունենաք հետևելու Փրկչի օրինակին և ցույց տալու ձեր սերը Նրա և ձեր շրջապատի հանդեպ։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է․ «Մենք ունենք հարևաններ, որոնց հարկավոր է օրհնել, երեխաներ, որոնց պետք է պաշտպանել, աղքատներ, որոնց պետք է բարձրացնել և ճշմարտություն, որը պետք է պաշտպանել։ Սխալներ կան, որ մենք պետք է շտկենք, ճշմարտություններ, որոնցով պետք է կիսվենք և բարիք, որ պետք է գործենք։ Կարճ ասած՝ մենք պետք է ապրենք նվիրյալ աշակերտի կյանքով»։1

Լույս կարիքավորների համար

Մեր կատարյալ օրինակը՝ Փրկիչը, միշտ սիրեց ու ծառայեց ուրիշներին և «ման եկաւ բարի անելով» (Գործք Առաքելոց 10.38

Դժվար պահերին Հիսուս Քրիստոսը լույսն է, որը «խաւարումը լոյս է տալիս» (Հովհաննես 1․5)։ Նա նաև մեզ է ուսուցանել լինելու լույս։ Նա ասել է․ «Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս» (3 Նեփի 18.24):

Որպես ձեր մկրտության ուխտի մի մաս, դուք խոստացել եք, որ «հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» և «սգալու նրանց հետ, ովքեր սգում են … և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.8-9

Երբ դուք հանդիպում եք մեկին, ով տխուր է կամ հուսահատ, գուցե ակնհայտ լինի, թե ինչպես օգնել։ Այնուամենայնիվ, կան այլ ժամանակներ, երբ դուք չգիտեք, թե ինչ ասել կամ անել:։ Այդ պահերին դուք կարող եք բացել ձեր սիրտը։ Դուք կարող եք լսել և աջակցել նրանց։

Մինչ դուք սիրում և ծառայում եք ուրիշներին, Փրկչի լույսն ավելի է պայծառանում ձեր մեջ և լուսավորում ճամփան ձեր առաջ։ Այն նաև գրավում է նրանց, ովքեր փնտրում են Փրկչի լույսը։ Առաջ մղվելով և կատարելով մկրտության ժամանակ ձեր տված խոստումները՝ դուք կգտնեք բազմաթիվ ուղիներ, որոնցով կարող եք այս աշխարհն ավելի լավն ու պայծառ դարձնել։

Տպել