2023
Ովքե՞ր էին մոգերը
Հունվար 2023


«Ովքե՞ր էին մոգերը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Նշանակետին

Ովքե՞ր էին մոգերը

Նկար
Մոգերից մեկը

Սուրբ գրությունները մեզ պատմում են, որ «արեւելքից մոգեր եկան» (Մատթեոս 2․1) փնտրելու Փրկչին։ Մոգեր եզրույթը առաջանում է պարսկերեն magi բառից։ Չնայած մեզ հստակ չի ասվում, թե ովքեր էին այդ մարդիկ, կան մի քանի բաներ, որ մենք կարող ենք ասել, որ գիտենք նրանց մասին՝ համաձայն մեզ ասվածի։

Մարդիկ ավանդաբար մտածել են, որ եղել են երեք մոգեր, քանի որ նրանք բերել էին երեք ընծա։ Սակայն սուրբ գրություններում հստակ չի ասվում, թե իրականում այնտեղ քանի մոգ է եղել։ Մենք նաև հասկանում ենք, որ նրանք այցելել են մանուկ Հիսուսին, այլ ոչ թե նորածին (տես Մատթեոս 2․11

Ակնհայտ է, որ մոգերը արդարակյաց մարդիկ էին և գիտեին որոշ մարգարեություններ Մեսիայի ծննդյան մասին։ Նրանք գուցե Տիրոջ ժողովրդի ազգից էին։ Նրանք ջանասիրաբար փնտրում էին Աստծո Որդուն և առաջնորդվեցին Նրա մոտ Հոգով։ Նրանք ընծաներ բերեցին Նրան և վերադարձան իրենց ժողովրդի մոտ՝ վկայելու Նրա ծննդյան մասին։ Նաև նրանց երազում ասվեց, որ Հերովդեսին չասեն, թե որտեղ էր մանուկը։

Նրանց հավատարմությունը և ջանասիրությունը կարող է ոգեշնչող օրինակ լինել մեզ համար՝ Փրկչին մոտենալու մեր իսկ ճանապարհին։

Տպել