2023
Գնանք դեպի ավելի պայծառ օրերը
Հունվար 2023


«Գնանք դեպի ավելի պայծառ օրերը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Կյանքի օգնություն

Գնանք դեպի ավելի պայծառ օրերը

Հույսը, օգնությունը և բուժումը հասանելի են նրանց համար, ովքեր վերապրել են բռնություն։

Նկար
կանայք Հիսուս Քրիստոսի հետ

Մի անգամ ես թռչում էի մի տարածքի վրայով, որը լցված էր մոտակա անտառային հրդեհի ծխով։ Երբ ինքնաթիռը թռավ, մենք ճեղքեցինք մոխրի մշուշը և հայտնվեցինք պարզ, արևոտ երկնքում։ Ես հասկացա, որ պայծառ արևն ու մաքուր օդը ողջ ընթացքում եղել են այնտեղ, բայց դրանք վայելելու իմ կարողությունը արգելափակվել էր իմ վերահսկողությունից դուրս գտնվող ինչ-որ բանի պատճառով։ Անտառային հրդեհը իմ սխալի արդյունքը չէր, բայց այն ազդել էր իմ կյանքի վրա։

Բռնությունը նման է դրան։ Բռնության ենթարկվածները երբեք մեղավոր չեն, բայց նրանք դեռ պետք է հաղթահարեն հետևանքները։ Բռնությունը կարող է մթագնել մեր ինքնագնահատականը և դժվարացնել Աստծո սիրո ընկալումը։ Որոշ ժամանակ կարող է պահանջվել, որպեսզի վերապրածները ճեղքեն սատանայական ստերի ամպը և նորից կապվեն հավերժական ճշմարտությունների հետ։ Բայց հույսը, օգնությունը և բուժումը հասանելի են ամեն քայլափոխի։

Մի պատմություն

Սթեյսին1 ուներ կոպիտ հայր։ Նա ասում էր դստերը, որ նա ոչ մի հաջողության չի հասնի, երբ մեծանա։ Նա ստիպում էր նրան ցածր ինքնագնահատական ունենալ։

Երբ Սթեյսին հեռացավ տանից քոլեջում ուսանելու համար, նա հնարավորություն ունեցավ ավելի պարզ մտածելու։ Նա սկսեց նորից եկեղեցի հաճախել և զգաց Աստծո սերը իր և իր ընտանիքի հանդեպ։ Ժամանակի ընթացքում նա գտավ խաղաղություն ավետարանում և կապ Փրկչի հետ։

Մոտավորապես մեկ միլիարդ երեխա ամբողջ աշխարհում այս տարի ենթարկվել է բռնության։2 Գուցե դուք կամ ձեր ծանոթներից մեկը անցնում եք Սթեյսիի անցած ճանապարհով։ Հետևյալ աղբյուրները կարող են օգնել։

Եթե դուք բռնության զոհ եք

Եթե ձեզ ցավ են պատճառում, խնդրում ենք պատմել ինչ-որ մեկին ձեզ հետ պատահածը։ Իմացեք, որ Աստված սիրում է ձեզ։ Ձեզ սիրում են նաև ընտանիքի արդարակյաց անդամները, ընկերները և Եկեղեցու անդամները։ Նրանք կկանգնեն ձեր կողքին և կօգնեն հաղթահարել այդ ամենը։

Եվ խնդրում ենք հիշել․ «Բռնությունը երբեք չի եղել, չի հանդիսանում և չի լինի ձեր մեղքը։ … Դուք չէ, որ պետք է ապաշխարեք․ դուք դրա համար պատասխանատու չեք»։3

Դոկտոր Շելդոն Մարտինը՝ Եկեղեցու ընտանեկան ծառայությունների թերապևտը, ասում է, որ վերապրածների համար կարող է օգտակար լինել կենտրոնանալ իրենց անցյալի, ներկայի և ապագայի հավերժական ճշմարտությունների վրա։

  • Անցյալ․ «Ավելի շատ մարդիկ, քան դուք գիտեք, հոգ են տանում ձեր մասին», - ասում է դոկտոր Մարտինը՝ մատնանշելով, որ դուք առաջին հերթին երկնային ծնողների զավակ եք, որն ամենակարևորն է։ Ձեր հավերժական ընտանիքը տարածվում է ձեր երկրային հարաբերություններից շատ ավելի հեռու։ Եվ ի հավելումն Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու տված ուժի և մխիթարության, դուք վարագույրի մյուս կողմում ունեք սիրող նախնիներ, ովքեր հոգ են տանում ձեր մասին և կարող են ծառայել ձեզ։

  • Ներկա․ «Նորմալ է սիրել ձեր ներկայիս անձը»,- ասում է դոկտոր Մարտինը, անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում բուժման գործընթացում։ Բարկացած, կոտրված կամ շփոթված զգալը նորմալ է։ Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ։

  • Ապագա․ «Ամեն ինչ լավ կլինի»,- ասում է դոկտոր Մարտինը։ «Ես գիտեմ դա, որովհետև ես ճանաչում եմ Փրկչին։ Նա մտահոգվում է ձեզ համար»։ Արեք ամեն բան, որ մոտ մնաք Նրան։ Երբ դուք այդպես վարվեք, դուք կկարողանաք հեռու մնալ թունավոր հարաբերություններից, և կարող եք գնալով ավելի ու ավելի զգալ Նրա խաղաղությունն ու սերը։

Եթե դուք կարծում եք, որ ձեր ընկերը բռնության զոհ է

  • Ուղիղ հարցրեք նրանց. «Կա՞ մեկը, ով ձեզ ցավ է պատճառում»։

  • Ուշադիր լսեք, թե նա ինչ է ասում։ Բարի վերաբերմունք և կարեկցանք ցուցաբերեք նրա հանդեպ։

  • Դիմեք մեկին, ով կարող է օգնել՝ ուսուցիչ, ծնող, դպրոցի հոգեբան կամ Եկեղեցու ղեկավար։

  • Շարունակեք լինել նրանց ընկերը։ Նորմալ վերաբերմունք ցուցաբերեք նրանց հանդեպ։ Օգնեք նրանց առողջ շփում զարգացնել այլ անձանց հետ։

Շարունակեք շարժվել առաջ

Այսօր Սթեյսին հաջողակ մասնագետ է և ունի սիրելի ընտանիք։ Նա դեռ շարունակում է որոշ դժվար օրեր ունենալ, սակայն նա շատ երջանիկ է և ներողամիտ։

«Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը կարող է բուժել մեր բոլոր վերքերը»,- ասում է Սթեյսին։ Նա կցանկանար կիսվել բոլոր վերապրածների հետ հետևյալով․ շարունակեք հուսալ։

«Քրիստոսում միշտ հույս կա,- ասում է նա,- նույնիսկ փորձությունների կեսին, երբ թվում է, թե երբեք չեն ավարտվի»։

Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների միջով եք անցնում, շարունակեք առաջ շարժվել։ Հնարավորինս լցրեք ձեր կյանքը բարությամբ և հավատքով։ Ձեզ սպասվում են պայծառ օրեր։

Հղումներ

  1. Անունները փոխված են։

  2. Տե՛ս Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվական թերթիկները, «Բռնություն երեխաների դեմ»․ https://www.who.int/health-topics/violence-against-children.

  3. Պատրիկ Քիրոն, ապրիլ 2022 գերագույն համաժողով (Լիահոնա, մայիս 2022, 38)։

Տպել