2023
Խորհելու իմ սիրելի վայրը
Հունվար 2023


«Խորհելու իմ … սիրելի վայրը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2023։

Խորհելու …

իմ սիրելի վայրը

Դուք ունե՞ք սիրելի անկյուն խորհելու համար։

Երբ խորհում եք, դուք ձեռք եք բերում ավելի հավերժական հեռանկար։ Այն կարող է նաև օգնել ձեզ բարելավել ձեր հոգեկան առողջությունը՝ ձեր գլուխը մաքրելով շփոթությունից և սթրեսից, որոնք գալիս են առօրյա կյանքի գայթակղություններից և շեղումներից: Որոշ մարդիկ նույնիսկ ունեն հատուկ անկյուն, որտեղ նրանք սիրում են խորհել։ Ահա խորհելու մի քանի անկյուններ, որոնցով կիսվել են երիտասարդները։

Խորհել․ Խորհել նշանակում է բացել ձեր միտքը և սիրտը Սուրբ Հոգու հուշումների համար՝ մինչ ուսումնասիրում եք ավետարանը և խորհում դրա շուրջ։ Իսկապես խորհելը, որը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում, պահանջում է, որ դուք հայտնություն փնտրելիս ջանասիրաբար հոգևոր աշխատանք կատարեք։

Ջրի վրա

Նկար
երիտասարդ կին

Խորհելու իմ սիրելի վայրը ցանկացած ջրային տարածք է, օրինակ՝ լիճ կամ օվկիանոս։ Այս նկարում ես իմ պապիկի նավակի մեջ եմ։ Ես սիրում եմ այնտեղ լինել, քանի որ ավելի մոտ եմ զգում Հոգին, հատկապես արևածագին կամ մայրամուտին։ Այնտեղ է, որ ես ստանում եմ ոգեշնչում և ի հայտ են գալիս իմ լավագույն գաղափարները։

Մեյսի Մ., 16 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)

Գտեք ժամանակ և մեկուսացեք

Նկար
երիտասարդ տղա

Խորհելու լավագույն վայրն ինձ համար պայմանավորված է մենակ լինելով։ Ես միշտ խորհում եմ․ լոգանք ընդունելիս կամ մի լուռ անկյունում՝ տանը իմ սուրբ գրություններն ուսումնասիրելիս։ Երբ գնում եմ հեծանիվ վարելու, ես երբեմն լսում եմ Եկ, հետևիր ինձ փոդքասթը։ Ես ժամանակ եմ տրամադրում՝ մենակ նստելու գեղեցիկ բնության գրկում, ինչպես նաև այնտեղ խորհելու համար։

Գրենթ Ռ., 14 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)

Տպել