Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. կնքում և բժշկում
Երբ մենք հավաքում ենք մեր ընտանեկան պատմությունները և տաճար գնում մեր նախնիների համար, Աստված կատարում է այս խոստացված օրհնությունները վարագույրի երկու կողմերում:
Ընտանեկան հարաբերությունները կարող են լինել հատուցվող, իսկ դրանցից մի քանիսը դժվար փորձառություններ են, որոնց մենք հանդիպում ենք:Մեզանից շատերը ընտանիքներում տարբեր տեսակի ճեղքվածքների են բախվում:Այդպիսի ճեղքվածք առաջացավայս վերջին օրերում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման երկու հերոսների միջև: Փարլի և Օրսոն Պրատները եղբայրներ էին և կարգված Առաքյալներ:Յուրաքանչյուրը հանդիպեց հավատքի փորձության, բայց հաղթահարեց անսասան վկայությամբ: Երկուսն էլ զոհաբերեցին և մեծ ներդրում կատարեցին ճշմարտության գործի համար:
Նավուի ժամանակաշրջանում նրանց փոխհարաբերությունները լարվեցին, 1846թ.-ին հասնելով գագաթնակետին՝ թեժ, հրապարակային առճակատման : Առաջացավ մի խորը և երկարատև ճեղքվածք: Փարլին սկզբում գրեց Օրսոնին վեճը հարթելու համար, բայց Օրսոնը չպատասխանեց: Փարլին հրաժարվեց գրելուց, զգալով, որ նամակագրությունն ավարտված էր մեկընդմիշտ, մինչև այն նորից չսկսվեր Օրսոնի կողմից:
Մի քանի տարի անց 1853 թվականի մարտին, Օրսոնն իմացավ Ուիլյամ Պրատի՝ եղբայրների ամենավաղ ամերիկյան նախնու հետնորդների մասին մի գիրք հրատարակելու նախագծի վերաբերյալ: Օրսոնը սկսեց արտասվել «փոքր երեխայի պես», երբ նա տեսավ ընտանեկան պատմության այդ գանձարանը: Նրա սիրտը փափկեց և նա որոշեց վերականգնել կապը իր եղբոր հետ:
Օրսոնը գրեց Փարլիին. «Այժմ, իմ սիրելի՛ եղբայր, մեր Լեյտենանտ Ուիլյամ Պրատ Նախնու հետնորդների մեջ չկան մարդիկ, ովքեր կարող են ունենալ այնքան խորը շահագրգռվածություն, որ որոնեն նրա հետնորդներին, որքան մենք»: Օրսոնը առաջիններից մեկն էր, որ հասկացավ, որ Վերջին Օրերի Սրբերը պարտավորություն ունեն որոնել և կազմել ընտանեկան պատմություններ, որպեսզի մենք կարողանանքփոխարինաբար կատարել արարողություններ մեր նախնիների համար: Նրա նամակը շարունակվում էր. «Մենք գիտենք, որ մեր հայրերի Աստծո ձեռքն է այս ամենում: … Ես կկամենայի ներողություն խնդրել, որ քեզ գրելիս այդքան ետ եմ մնացել:… Հուսով եմ, դու կներես ինձ»: Չնայած նրանց անսասան վկայություններին, նրանց սերը իրենց նախնիների հանդեպ այն խթանն էր, որն ապաքինեց ճեղքվածքը, ամոքեց ցավը ևձգտեց ու հասցրեց ներողամտություն:
Երբ Աստված ուղղորդում է մեզ անել ինչ-որ բան, Նա հաճախ շատ նպատակներ է պահում մտքում: Ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքը ոչ միայն մահացածների համար է, այն օրհնում է նաև ապրողներին: Օրսոնի և Փարլիի համար, այնմեկ մեկու դարձրեց նրանց սրտերը: Ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքն ապահովեց զորություն՝ բժշկելու այն, ինչը բժշկման կարիք ուներ:
Որպես Եկեղեցու անդամներ, մենք ունենք աստվածայնորեն նշանակված պատասխանատվություն՝ որոնել մեր նախնիներին ևկազմել ընտանեկան պատմություններ: Սա ավելին է քան խրախուսվող հոբբին, որովհետև փրկության արարողություններն անհրաժեշտ են Աստծո բոլոր զավակների համար: Մենք պետք է գտնենք մեր սեփական նախնիներին, ովքեր մահացել են՝ առանց ստանալու փրկության արարողություններ: Մենք կարող ենք փոխարինաբար կատարել տաճարային արարողություններ, իսկ մեր նախնիները կարող են ընտրել ընդունել արարողությունները: Մեզ խրախուսում են նաև օգնել ծխի և ցցի անդամներին՝ իրենց ընտանիքի անդամների անունների հետ աշխատելիս: Ուղղակի ապշեցուցիչ է, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով մենք կարող ենք օգնել փրկագնել մահացածներին:
Բայց, երբ մասնակացում ենք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին այսօր, մենք նաև հայց ենք ներկայացնում «բժշկության» օրհնություններին, որոնք խոստացվել են մարգարեներին և առաքյալներին: Այս օրհնությունները ևս ուղղակի ապշեցուցիչ են իրենց մասշտաբով, առանձնահատկություններով և մահկանացու կյանքում ունեցած հետևանքներով: Այս երկար ցուցակն ընդգրկում է հետևյալ օրհնությունները.
-
Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության վերաբերյալ մեծացող ըմբռնում,
-
Սուրբ Հոգու ազդեցության մեծացում, որ ուժ և ուղղություն զգանք մեր սեփական կյանքում,
-
Հավատքի մեծացում, որպեսզի դարձը դեպի Փրկիչը դառնա խորն ու մնայուն,
-
Սովորելու և ապաշխարելու մեծացող ունակություն և դրդապատճառ այն հասկացողության շնորհիվ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ավելի հստակ հեռանկար, թե ուր ենք գնում:
-
Մեր սրտերում մաքրագործման, սրբագործման և ազդեցությունների չափավորման մեծացում,
-
Տիրոջ սերը զգալու ունակության մեծացում՝ ուժեղացող ուրախության միջոցով,
-
Մեծացող ընտանեկան օրհնություններ, անկախ մեր ներկա, անցյալ կամ ապագա ընտանեկան իրավիճակից կամ որքան մեր ընտանեկան ծառը կարող է անկատար լինել,
-
Մեծացող սեր և գնահատանք նախնիների և ապրող ազգականների հանդեպ, այսպիսով մենք այլևս մենակ չենք զգում,
-
Մեծացող զորություն զանազանելու այն, ինչ կարիք ունի բժշկության և այդպիսով Տիրոջ օգնությամբ, ծառայել ուրիշներին,
-
Մեծացող պաշտպանություն գայթակղություններից և հակառակորդի ուժգնացող ազդեցությունից, և
-
Մեծացող օգնություննորոգել վշտացածներին, կոտրված կամ մտահոգ սրտերը և առողջացնել վիրավորվածներին:
Եթե դուք աղոթել եք այս օրհնություններից որևէ մեկի համար, մասնակցեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին:Երբ դա անեք, ձեր աղոթքները պատասխան կստանան: Երբ մահացածների համար արարողություններ են կատարվում, երկրի վրա գտնվող Աստծո զավակները բժշկվում են:Զարմանալի չէ, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը որպես Եկեղեցու նախագահ իր առաջին ուղերձում, հայտարարեց. «Տաճարում երկրպագությունը և ձեր ծառայությունը ձեր նախնիներին կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով և խաղաղությամբ, ու կամրացնեն ուխտի ուղու վրա մնալու ձեր վճռականությունը»։
Մի ավելի վաղ մարգարե նույնպես տեսավ օրհնությունները՝ ինչպես ապրողների, այնպես էլ մահացածների համար: Մի երկնային սուրհանդակ ցույց տվեց Եզեկիելին տաճարից դուրս բխող ջրով մի տեսիլք: Եզեկիելին ասվեց.
«Այս ջրերը դուրս են գալիս …եւ իջնում են անապատը եւ գնում են դեպի [մեռյալ] ծովը … , [որ] առողջանան նորա ջրերը:
Եւ պիտի լինի որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում, ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրէ, …եւ նորանք պիտի բժշկուին, եւ ամենքը պիտի կենդանանան, ուր որ գետը գնայ»:
Ուշագրավ են ջրի երկու հատկանիշներ: Նախ, չնայած փոքրիկ գետակը վտակներ չուներ, որքան հեռու էր այն հոսում, այնքան վերածվում էր հզոր գետի, դառնալով ավելի լայն և ավելի խորը:Նմանատիպ մի բան տեղի է ունենում օրհնությունների հետ, որոնք հոսում են տաճարից, երբ անձնավորությունները կնքվում են որպես ընտանիք: Իմաստալի աճ է տեղի ունենումետ գնալով ևառաջ գալով սերունդների միջով, երբ կնքող արարողությունները զոդում են ընտանիքները միմյանց հետ:
Երկրորդ, գետը վերակենդանացնում էր այն ամենը, ինչին դիպչում էր:Տաճարային օրհնությունները նմանապես ունեն բժշկելու ապշեցուցիչ ունակություն: Տաճարային օրհնությունները կարող են բժշկել սրտեր, կյանքեր և ընտանիքներ:
Թույլ տվեք պարզաբանել: 1999 թվականին Թոդ անունով մի երիտասարդ գիտակցությունը կորցրեց իր ուղեղում պայթած արյան անոթից: Չնայած Թոդը և նրա ընտանիքը Եկեղեցու անդամներ էին, նրանց գործունեությունն անկանոն էր, ոչ ոք չէր զգացել տաճարի օրհնությունները: Թոդի կյանքի վերջին գիշերը նրա մայրը՝ Բեթին նրա մահճակալի մոտ նստած՝ Թոդի ձեռքը սեղմելով ասաց. «Թոդ, եթե դու իսկապես պետք է գնաս, ես խոստանում եմ, որ հոգ կտանեմ, որ քո տաճարային աշխատանքներն արվեն»: Հաջորդ առավոտ հայտնեցին, որ Թոդի ուղեղը մահացել էր: Վիրաբույժները փոխպատվաստեցին Թոդի սիրտը իմ հիվանդին՝ Ռոդ անունով միհիանալի անձնավորության:
Փոխպատվաստումից մի քանի ամիս հետո Ռոդն իմացավ իր սրտի դոնորի ընտանիքի ինքնության մասին և նրանց հետ նամակագրություն սկսեց:Մոտ երկու տարի անց Թոդի մայրը՝ Բեթին, հրավիրեց Ռոդին ներկա լինել, երբ նա գնաց տաճար առաջին անգամ: Ռոդը և Բեթին առաջին անգամ հանդիպեցին անձնապես Յուտայի Սենթ Ջորջի Տաճարի սելեստիալ սենյակում:
Որոշ ժամանակ անց, Թոդի հայրը՝ Բեթիի ամուսինը, մահացավ: Մի քանի տարի անց Բեթին հրավիրեց Ռոդին փոխարինաբար ներկայացնել իր որդուն՝ նրա տաճարային արարողությունները ստանալու համար:Ռոդը երախտագիտությամբ արեց դա և փոխանորդական աշխատանքըգագաթնակետին հասավ կնքման սենյակում՝ Յուտայի Սենթ Ջորջ Տաճարում:Բեթին կնքվեց իր մահացած ամուսնու հետ, ծնկի եկած խորանի մյուս կողմում իր թոռան հետ, ով ծառայում էր որպես փոխանորդ:Այնուհետև, արցունքները հոսեցին Բեթիի այտերով, և նա նշան արեց Ռոդին միանալ իրենց խորանի մոտ:Ռոդը ծնկի իջավ նրանց կողքին, գործելով որպես փոխանորդ նրա որդու՝ Թոդի համար, ում սիրտը դեռ բաբախում էր Ռոդի կրծքավանդակում: Ռոդի սրտի դոնորը՝ Թոդը, այդ ժամանակ կնքվեց իր ծնողների հետ ողջ հավերժության համար:Թոդի մայրը պահեց իր խոստումը, որը նա տվել էր իր մեռնող որդուն տարիներ առաջ:
Բայց պատմությունը դրանով չավարտվեց: Իր սրտի փոխպատվաստումից տասնհինգ տարի անց, Ռոդը նշանվեց, և ամուսնության կնքումը խնդրեց ինձ կատարելՅուտայի Պրովոյի Տաճարում:Հարսանիքի օրը ես հանդիպեցի Ռոդին և նրա սքանչելի հարսնացուին՝ Քիմին, մի սենյակում, որը կնքման սենյակինկից էր, որտեղ սպասում էին նրանց ընտանիքները և ամենամոտ ընկերները: Ռոդի և Քիմի հետ կարճատև հանդիպումից հետո ես հարցրի՝ արդյո՞քհարցեր ունեին:
Ռոդն ասաց. «Այո: Իմ դոնոր ընտանիքն այստեղ է և ցանկանում են հանդիպել ձեզ հետ»:
Ինձ դա հանկարծակիի բերեց և ես հարցրի. «Դու նկատի ունես՝ նրանք այստե՞ղ են: Հենց հիմա՞»:
Ռոդը պատասխանեց. «Այո»:
Ես քայլ կատարեցի, շրջանցելով անկյունը և կնքման սենյակից դուրս կանչեցի դոնոր ընտանիքին: Բեթին, նրա դուստրը և փեսան միացան մեզ:Ռոդը ողջագուրվեց Բեթիի հետ, շնորհակալություն հայտնեց նրան գալու համար, իսկ հետոինձ ներկայացրեց նրան:Ռոդն ասաց. «Բեթի, սա Երեց Ռենլանդն է»: Նա էր բժիշկը, ով հոգ տարավ ձեր որդու սրտի մասին այդքան շատ տարիներ: Նա անցավ սենյակով և գրկեց ինձ: Եվ հաջորդ մի քանի րոպեների ընթացքում գրկախառնություններ էին և ուրախության արցունքներ:
Մեր ինքնատիրապետումը վերագտնելուց հետո, մենք գնացինք կնքման սենյակ, որտեղ Ռոդն ու Քիմը կնքվեցին ժամանակի և ողջ հավերժության համար:Ռոդը, Քիմը, Բեթին և ես կարող ենք վկայել, որ երկինքը շատ մոտիկ էր, որ մեզ հետ էին մյուսները այդ օրը, ովքեր նախկինում անցել էին մահկանացու կյանքի վարագույրի միջով:
Աստված Իր անսահման կարողությամբ կնքում է և բժշկում մարդկանց և ընտանիքներին, չնայած ողբերգությանը, կորստին և դժվարությանը: Մենք երբեմն համեմատում ենք տաճարում ունեցած զգացումներն ու փորձառությունը երկնքի մի ակնթարթի հետ: Այդ օրը Յուտայի Պրովոյի Տաճարում Ք. Ս. Լյուիսի այս միտքն արձագանքում էր իմ մտքում. «[Մահկանացուներն] ասում ենորոշ ժամանակավոր տառապանքի մասին, որ. «Ոչ մի ապագա երանություն չի կարողդրան փոխհատուցել», չիմանալով, որ Երկինքը, երբ ձեռք է բերվում, կաշխատի ետընթացևնույնիսկ այդ հոգեվարքը կդարձնի փառք: … Օրհնվածները կասեն. «Մենք երբեք չենք ապրել որևէ այլ տեղ, բացի Երկնքից»:
Աստված կզորացնի, կօգնի և կբարձրացնի մեզ, և Նա կսրբագործի մեզ համար մեր խորագույն վիշտը: Երբ մենք հավաքում ենք մեր ընտանեկան պատմությունները և տաճար գնում մեր նախնիների համար, Աստված կատարում է այս խոստացված օրհնություններից շատերը՝ միաժամանակ վարագույրի երկու կողմերում: Մենք օրհնվում ենք նմանապես, երբ մեր ծխերում և ցցերում օգնում ենք ուրիշներին անել նույնը: Անդամները, ովքեր մոտ չեն ապրում տաճարներին, նույնպես ստանում են այս օրհնությունները՝ մասնակցելով ընտանեկան պատմության աշխատանքին՝ հավաքելով իրենց նախնիների անունները տաճարային արարողություններ կատարելու համար:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը զգուշացրել է․ «Մենք կարող ենք ողջ օրվա ընթացքում ոգեշնչում ստանալ տաճարի և ընտանեկան պատմության փորձառությունների մասին, որ ուրիշներն են ունեցել։ Սակայն մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի իրականում ինքներս զգանք այդ ուրախությունը։ Նա շարունակել է. «Ես հրավիրում եմ ձեզ աղոթքով խորհել, թե ինչպիսի զոհաբերություն, և ցանկալի է ժամանակի զոհաբերություն, դուք կարող եքանել այս տարի, որպեսզի ավելի շատ ընտանեկան պատմության և տաճարայինաշխատանք կատարեք»: Երբ ընդունեք Նախագահ Նելսոնի հրավերը, դուք կհայտնագործեք, կհավաքեք և կմիացնեք ձեր ընտանիքը: Եզեկիելի նկարագրած գետի նման, լրացուցիչ օրհնություններ կհոսեն դեպի ձեզ և ձեր ընտանիքը: Դուք կգտնեք բժշկություն նրա համար, ինչը կարիք ունի բժշկվելու:
Օրսոն և Փարլի Պրատները զգացինիրենց ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքների բժշկող և կնքող ազդեցությունները այս տնտեսության սկզբում: Բեթին, նրա ընտանիքը և Ռոդը զգացին դա:Դուք նույնպես կարող եք: Իր քավիչ զոհաբերության միջոցով Հիսուս Քրիստոսն առաջարկում է այս օրհնությունները բոլորին, ինչպես մահացածներին, այնպես էլ՝ ապրողներին: Այս օրհնությունների շնորհիվ, մենք կգտնենք, որ փոխաբերական իմաստով. «երբեք չենք ապրել որևէ այլ տեղ, բացի … Երկնքից»: Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: