2014
Հունվարից փոփոխություններ են տեղի ունենալու Երիտասարդ Չափահասների հոգևոր հավաքներում
Նոյեմբեր 2014


Հունվարից փոփոխություններ են տեղի ունենալու Երիտասարդ Չափահասների հոգևոր հավաքներում

Առաջին Նախագահությունը և Եկեղեցու Կրթական Խորհուրդը հայտարարել են երիտասարդ չափահասների հոգևոր հավաքներ հաճախականության, վայրերի և հրատարակությունների փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2015թ. հունվարից: Փոփոխությունները ներառում են.

Անվանում. Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար. Երեկո (խոսնակի անունը) հետ:

Հաճախականություն. Տարին երեք անգամ, հունվարի երկրորդ կիրակին, մայիսի առաջին կիրակին և սեպտեմբերի երկրորդ կիրակին:

Լսարան. Հրավիրվում են ամուսնացած և ամուրի բոլոր երիտասարդ չափահասները: Ավագ դպրոցը կամ համարժեք կրթական հաստատություն ավարտող ուսանողները նույնպես հրավիրված են մասնակցելու:

Վայրեր. Հունվարի հոգևոր երեկոները կանցկացվեն Բրիգամ Յանգ Համալսարանում Պրովոյում, Յուտա, ԲՅՀ-Այդահոյում կամ ԲՅՀ-Հավայյան կղզիներում: Մայիսի հոգևոր երեկոները կանցկացվեն Սոլթ Լեյք Սիթիում Համաժողովների Կենտրոնում կամ Եկեղեցու գլխավոր վարչության այլ վայրերում: Սեպտեմբերի հոգևոր երեկոները կանցկացվեն Միացյալ Նահանգների այլ վայրերում:

Հրապարակում. Յուրաքանչյուր հոգևոր երեկոյից հետո մի քանի օրերի ընթացքում ելույթները տեքստային, աուդիո և վիդեո ձևաչափերով մատչելի կլինեն անգլերեն լեզվով LDS.org-ում և Gospel Library app-ում, Երիտասարդ չափահասների նոր հավաքածուի կազմում: Լեզուների տարբերակները կհաջորդեն: Ելույթների ամփոփումները կներառվեն Լիահոնայում, և տարբեր տեքստային, լուսանկարային մեջբերումներ (memes) և տեսանյութեր նույնպես կհրապարակվեն ուղիղ հաղորդմամբ հոգևոր հավաքի ընթացքում և դրանից հետո՝ Եկեղեցու հասարակական մեդիայի ալիքներով, ներառյալ խոսնակների հասարակական էջերի միջոցով:

Խոսնակները կշարունակեն ընտրվել Առաջին Նախագահության կողմից Բարձրագույն Իշխանությունների և Եկեղեցու գերագույն պաշտոնյաների կազմից:

Փոփոխությունները հայտարարվել են երիտասարդ չափահասներին 2014թ. նոյեմբերի 2-ի ԵԿՀ հավաքին, իսկ քահանայության ղեկավարներին՝ 2014թ. օգոստոսի 28-ի Առաջին Նախագահության նամակում, որին կից տրվել է 2015թ. հեռարձակման ժամացուցակը: ◼

Երիտասարդ չափահասները ունկնդրում են հոգևոր ուղերձը Մերիոթ Կենտրոնում Պրովոյի Բրիգամ Յանգ Համալսարանում, Յուտա, ԱՄՆ:

Լուսանկարը՝ Սքոթ Գ. Վինթերթոնի կողմից, Church News

Տպել