2014
Եկեղեցու Բարեգործությունները օգնություն են տրամադրում
Նոյեմբեր 2014


Եկեղեցու Բարեգործությունները օգնություն են տրամադրում

Վերականգնման վաղ օրերից սկսած Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հայտնի են դարձել օգնության հասնելու և տառապյալներին ձեռք մեկնելու իրենց վճռականությամբ:

Վերջին տարիներին Եկեղեցու անդամները և այլոք առատաձեռն նվիրատվությունների միջոցով միջոցներ են տրամադրել Եկեղեցու մարդասիրական ծառայություններին, օրհնելով մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհով մեկ: Միայն 2013թ. սեպտեմբերին Եկեղեցու մարդասիրական ծրագրերն օգնել են ավելի քան 10.5 միլիոն մարդու 130 երկրներում:

Այս ջանքերը մխիթարություն և կյանքի անհրաժեշտ պարագաներ տրամադրելուց բացի իրականացնում են մինչև մաքուր ջրի ապահովում, բժիշկներին և քույրերին նորածինների կյանքը փրկելու հմտությունների ուսուցում, անվասայլակների տրամադրում: Բացի դա Եկեղեցին օգնություն է տրամադրում տեսողության խնդիրներ ունեցողներին տրամադրում է ուսուցումներ, պատվաստումներ և օգնում համայնքներին աճեցնել սննդարար մթերքներ:

Օգնություն փախստականներին

Եկեղեցին շարունակական և էական ջանքեր է գործադրում օգնելու համար փախստականներին, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են կոնֆլիկտային շրջաններում և սննդի պակասորդ ունեն: Վերջերս.

  • Եկեղեցին նվիրաբերեց հազարավոր վրաններ և հիմնական սննդամթերք ընտանիքներին Չադում և կառուցեց ձեռքով աշխատող ջրհորներ, արտաքնոցներ և ցնցուղներ փախստականների ճամբարներում Բուրկինա Ֆասոյում:

  • Հորդանանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և քրդական տարածքում ՎՕՍ Բարեգործությունները բաժանում է սննդի փաթեթներ, բժշկական պարագաներ, հիգիենայի փաթեթներ, անկողնային պարագաներ և ձմեռային հագուստ: Իրաքում և քրդական տարածքներում կոնֆլիկտից տուժած մարդկանց տրամադրվել են անվասայլակներ և շարժական այլ սարքավորում:

  • Գազայում, դեղորայք, բժշկական պարագաներ և կաթի փոշի է նվիրաբերվել կենտրոնական հիվանդանոցին:

  • Իսրայելում ուլտրաձայնային սարքավորում է նվիրաբերվել բժշկական հաստատությանը:

  • Ուկրաինայում և Ռուսաստանում Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի հետ համագործակցելով, Եկեղեցին տրամադրեց սնունդ, անկողնային պարագաներ, հագուստ և անձնական հիգիենայի պարագաներ քաղացիական անհանգստությունների հետևանքով տեղահանված 30000 մարդկանց:

ՎՕՍ Բարեգործությունները աշխատում է մնալ քաղաքականապես չեզոք կարգավիճակում և օգնել բոլոր հավատքի մարդկանց:

Փրկարար ջանքեր

Եկեղեցին արձագանքում է նաև բնական աղետներին:

  • Սիեռա Լեոնեյում և Լիբերիայում Եկեղեցին ներգրավել 1600 տեղական կամավորների՝ տրամադրելով ուսուցում Էբոլայից խուսափելու վերաբերյալ և նվիրաբերելով սննդամթերք, հիգիենայի և բժշկական պարագաներ:

  • Պակիստանում և Հնդկաստանում ջրհեղեղից հետո Եկեղեցին տրամադրեց օգնություն սննդի, հիգիենայի և բժշկական պարագաների տեսքով:

  • Թոնգայում փոթորիկը ոչնչացրել է հարյուրավոր տներ, ներառյալ 116 անդամների տներ: Անդամները կօգնեն վերականգնել իրենց տները: Նրանք ստանում են ուսուցում իրենց սեփական ապաստարանը կառուցելու համար, այնուհետև օգնում են առնվազն չորս այլ մարդկանց կառուցել իրենցը: Եկեղեցին նաև վերականգնում է հացահատիկի բերքը և ուսուցում տրամադրում այգեգործության վերաբերյալ:

  • Մեքսիկայում, երբ փոթորիկը վնասեց կամ ոչնչացրեց հազարավոր տներ, Եկեղեցու տեղական ղեկավարները սնունդ և ջուր հասցրեցին տուժած անդամներին, իսկ Եկեղեցին կառավարության հետ աշխատելով տրամադրեց սննդի փաթեթներ:

Ի՞նչ դուք կարող եք անել

Մարդասիրական օգնության հիմնադրամին կատարվող նվիրատվությունները օգնում են Եկեղեցուն անմիջապես արձագանքել ճգնաժամին: Բացի դա, անդամները կարող են դրսևորել Քրիստոսանման սեր, ծառայություն մատուցել և հարգանք կառուցել բոլոր մարկդկանց հանդեպ, որտեղ որ ապրում են: Մեր սեփական համայնքներում փախստականներին և գաղթականներին նկատելը, կամ նրանց, ովքեր անձնական աղետ են ապրում, և նրանց ընկերություն, հոգատարություն և բարեհամբյուր ողջունող միջավայր առաջարկելը Քրիստոսանման արարք է, որն երբեք ապարդյուն չի անցնի:

Մարդասիրական ջանքերի շնորհիվ Եկեղեցին աշխատում է իրականացնել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խորհուրդը. «Մենք կարող ենք ամրացնել միմյանց, մենք ունակ ենք նկատելու աննկատը: Երբ մենք աչքեր ունենք տեսնելու, ականջներ՝ լսելու և սրտեր, որոնք գիտեն և զգում են, մենք կարող ենք հասնել օգնության և փրկել» (“The Call to Serve,” Liahona, Jan. 2001, 58): ◼

Եկեղեցու Բարեգործություններ կազմակերպության ներկայացուցիչը զրուցում է սիրիացի փախստականի հետ:

Լուսանկարը տրամադրել է Եկեղեցու Բարեգործություններ կազմակերպությունը:

Տպել