«Արդյո՞ք Աստծո խոստացած օրհնությունները հասանելի են գեյերին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Արդյո՞ք Աստծո խոստացած օրհնությունները հասանելի են գեյերին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Արդյո՞ք Աստծո խոստացած օրհնությունները հասանելի են գեյերին
Աստծո օրհնությունները հասանելի են բոլորին
«Յուրաքանչյուրս երբեմն նայում ենք մեր կյանքին և փորձում ենք հասկանալ. «Որտե՞ղ եմ ես։ Կյանքի ո՞ր փուլում եմ»: Ես միշտ ասել եմ, որ երբ սկսում ես ինքդ քեզ համեմատել մյուսների հետ, դա կա՛մ տանում է հուսալքության, կա՛մ հպարտության: Դրանցից ոչ մեկը լավ բան չէ, բայց դա այն է, ինչ տեղի է ունենում, երբ մարդիկ սկսում են համեմատել: Նրանք սկսում են մտածել. «Իմ կյանքն ավելի բարվոք է», կամ «Իմ կյանքը շատ ավելի վատն է»: Եվ ուրեմն, մեզ համար կառուցողական չէ այդ վարժությունը, երբ փորձում ենք համեմատել մեր հանգամանքները ուրիշների հանգամանքների հետ: Որոշ օրհնություններ մեզ տրվում են կարճ ժամանակում, մյուսները՝ երկար ժամանակ հետո: Երբեմն օրհնությունները պահված են մեզ համար, և իմ համոզմամբ, ստանում ենք վարագույրի մյուս կողմն անցնելուց հետո՝ մեր հետմահկանացու գոյության մեջ: Այսպիսով, մենք այժմ շատ սահմանափակ տիրույթում ենք, և այս սահմանափակ տիրույթում պարզապես ձեռնտու չէ փորձել համեմատել մեր ունեցած դժվարությունները կամ մեր ունեցած օրհնությունները:
Մենք հիշում ենք, երբ Ադամն ու Եվան լքեցին Եդեմի պարտեզը, եղան մի շարք բաներ, որոնց նրանք ծանոթացան հեռանալիս, դրանց թվում էին փշերն ու տատասկները, և մենք բոլորս դրանք ունենք մեր կյանքում: Բայց մենք կարող ենք վստահ լինել, որ այդ ամենը հնարավոր է հաղթահարել, անկախ այն բանից, թե որոնք են մեզ բաժին հասել։ Տերը մեզ ասում է, որ ճանապարհին ձախորդություններ են լինելու, և նույնիսկ ասում է, որ մեր տառապանքները կնվիրագործվեն մեր օգտի համար: Դրա համար երբեմն տարիների է պահանջվում, բայց, ի վերջո, կարող ենք համոզված լինել, որ հավերժական կյանքի խոստումը բոլորի համար է: Ամեն ոք հավասարապես կպարգևատրվի իր հավատարմության համար: Եթե համբերեք մինչև վերջ, դուք կօրհնվեք։ Այսօր, վաղը և հաջորդ ամիս կարող է դժվար լինել, բայց միշտ չէ, որ դժվար է լինելու: Գործադրելով ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, դուք կարող եք դա անել։
Երբեմն կլինեն դժբախտություններ և փորձություններ, որոնք թվում է, թե շատ դժվար է տանել: Սակայն Նա ասում է, որ «այնուամենայնիվ, ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»: Դա խոստում է Տիրոջից: Ուրախ եղեք: Դժվարությունների ժամանակ ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ: Եվ ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը ձեր ուղիկիցն է լինելու ցանկացած ձեր դժվարության ժամանակ» (Gary E. Stevenson, “No Blessings Denied the Faithful,” ChurchofJesusChrist.org)։