«Արդյո՞ք պետք է, որ ես խոսեմ այդ մասին, կամ պատմեմ ուրիշներին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Արդյո՞ք պետք է, որ ես խոսեմ այդ մասին, կամ պատմեմ ուրիշներին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Արդյո՞ք պետք է, որ ես խոսեմ այդ մասին, կամ պատմեմ ուրիշներին
Ինչի՞ մասին պետք է մտածել
Նույն սեռի հանդեպ հակվածության զգացմունքները գաղտնի պահելը ոմանց դեպքում կարող է բերել ամոթի կամ բացասական ներքին երկխոսության: Վստահելի մարդու հետ այդ զգացմունքներով կիսվելը կարող է ազատարար և բուժիչ լինել: Թեպետ, կան մարդիկ, ովքեր ափսոսում են, որ ավելի երկար չեն սպասել կամ չեն սահմանափակել մարդկանց թիվը, ում բացահայտել են իրենց զգացումները, այնպես որ զգացումները հրապարակավ «բարձրաձայնելու» կամ բացահայտ գեյ համարվելու որոշումը չպետք է ճնշման ներքո լինի: Եթե որոշեք բացահայտել նույն սեռի հանդեպ հակվածության զգացմունքները, աղոթքով խորհեք, թե ում հետ և ինչպես կցանկանայիք կիսվել ձեր մահկանացու կյանքի այդ կողմի մասին:
Եթե որոշեք կիսվել նույն սեռի հանդեպ հակվածության ձեր փորձությամբ կամ բացահայտ նույնականացվել որպես գեյ, ապա թե՛ տանը, թե՛ եկեղեցում ձեզ պետք է աջակցեն և բարությամբ ու հարգանքով վերաբերվեն: Մինչ ձգտում ենք իրադրությունը հասկանալ, մենք բոլորս պետք է համբերատար լինենք միմյանց հանդեպ:
Որպես Եկեղեցու անդամներ, մենք բոլորս պետք է պատասխանատվություն զգանք՝ ստեղծելու սատարող և սիրող միջավայր մեր բոլոր եղբայրների և քույրերի համար: Օգնության այդպիսի միաբանությունը շատ ավելի է հեշտացնում ավետարանով ապրելը և Հոգին փնտրելը, մահկանացու կյանքի բոլոր կողմերը կառավարելիս: