Համասեռամոլություն
Եթե բավականաչափ հավատարիմ լինեմ, արդյո՞ք նույն սեռի հանդեպ իմ հակվածությունը կվերանա


«Եթե բավականաչափ հավատարիմ լինեմ, արդյո՞ք նույն սեռի հանդեպ իմ հակվածությունը կվերանա» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)

«Եթե բավականաչափ հավատարիմ լինեմ, արդյո՞ք նույն սեռի հանդեպ իմ հակվածությունը կվերանա» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար

Եթե բավականաչափ հավատարիմ լինեմ, արդյո՞ք նույն սեռի հանդեպ իմ հակվածությունը կվերանա

Նույն սեռի հանդեպ հրապուրանքը չի չափվում ձեր հավատարմությամբ: Շատ մարդիկ տարիներով աղոթում են և ամեն ինչ անում են, որ հնազանդ լինեն, սակայն նույն սեռի հանդեպ հրապուրանքը չի անցնում: Նույն սեռի հանդեպ հակվածության ինտենսիվությունը նույնը չէ բոլորի մոտ: Ոմանք երկու սեռի հանդեպ էլ հրապուրանք ունեն, իսկ մյուսները հրապուրանք են զգում բացառապես նույն սեռի հանդեպ: Ոմանց մոտ նույն սեռի հանդեպ հրապուրանքի զգացմունքները կամ առնվազն դրանց ինտենսիվությունը ժամանակի ընթացքում կարող է նվազել: Ցանկացած դեպքում՝ թե՛ ծնողները, թե՛ ղեկավարները, չպետք է հրապուրանքի փոփոխություն ակնկալեն կամ պահանջեն:

Ձեր հրապուրանքի ինտենսիվությունը կարող է ձեր վերահսկողության տակ չլինել, այնուամենայնիվ, դուք կարող եք ընտրել, թե ինչպես արձագանքել: Տիրոջը հարցնելով, թե ինչ կարող եք սովորել այս փորձառությունից, կարող է ձեր հավատքը կենտրոնացնել այն արդյունքի վրա, որը կարող եք վերահսկել: Ձեր կյանքը դեպի Աստծուն դարձնելը հավատքի կարևոր գործողություն է, որը մեծ օրհնություններ է բերում այժմ և նույնիսկ ավելի մեծ օրհնություններ՝ գալիք աշխարհում: