«Արդյո՞ք Փրկիչն իսկապես հասկանում է, թե ես ինչ եմ զգում» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Արդյո՞ք Փրկիչն իսկապես հասկանում է, թե ես ինչ եմ զգում» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Արդյո՞ք Փրկիչն իսկապես հասկանում է, թե ես ինչ եմ զգում
Փրկիչը հասկանում է ինձ
Դիտեք Երեց Հոլլանդի տեսանյութը՝ “The Savior Understands Me”։
Փրկիչն ունի աստվածային կարեկցանք
Փրկիչը կատարելապես հասկանում է մեր բոլոր դժվարությունները։ Որպես մահկանացու էակներ, մեր հասկացողությունը սահմանափակ է: Արձագանքելով Նեփիին, մենք կարող ենք հայտարարել. «գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն չգիտեմ բոլոր բաների իմաստը» (1 Նեփի 11․17):
Մեր կյանքի ճամփորդության համար պատասխաններ և ուղղություն փնտրելիս մենք կարող ենք ապավինել Աստծուն և Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հատուկ զորությանը: Երբ Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, Նա կրեց ամեն ցավ ու չարչարանք, որ մարդ երբևէ տարել է։
«Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. Հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կգիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ» (Ա Կորնթացիս 13.12):
«Եվ նա պիտի գնա առաջ` տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս` որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» (Ալմա 7.11):